ՀԱՊԿ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը

ՀԱՊԿ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ռիսկ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Նման հայտարարություն է  արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը: Նրա խոսքով՝ որոշ պետություններ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանին առկա բախումների բարձր ներուժը՝ Կասպից ծովի  ռեսուրսներին և դեպի Կենտրոնական Ասիա հասանելիություն ստանալու համար: Սերդյուկովը նշել է, թե ԱՄՆ-ի ապակառուցողական գործունեությունը ՀԱՊԿ-ի…

Read More
Բաքուն արձագանքել է անհետ կորածների հարցով համագործակցելու՝ Երևանի առաջարկին

Բաքուն արձագանքել է անհետ կորածների հարցով համագործակցելու՝ Երևանի առաջարկին

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը, որը զբաղվում է  ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման հարցում: Կառույցը ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը և առաջարկել միավորել ջանքերն այդ ուղղությամբ: Ավելի վաղ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովը հանդես էր եկել նման…

Read More
Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. Միլլեր

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցի ընթացքում հարց են ուղղել՝ արդյոք պետքարտուղար Է. Բլինքենը հայ-ադրբեջանական սահմանին տիրող վերջին լարված միջադեպից հետո նախատեսում է հանդիպել երկու երկրների առաջնորդների հետ, և հետաքրքրվել են, թե ինչպես է վերջինս արձագանքում միջադեպին։ Միլլերը, մասնավորապես, նշել է. «Մենք անհանգստացած ենք զինվորականների միջև մահացու բախումների մասին լուրերով, որոնք հանգեցրել են մի քանի…

Read More
Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Հայաստանի ու Ադրբեջանի միջև վեճերի խաղաղ կարգավորման կոչ է արել: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ` Քանանին հայտարարել է, որ Իրանը մտահոգ է երկու երկրների սահմանին լարվածության աճով: Քանանին Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել սահմանային վերջին լարվածությունից հետո: Նա վերահաստատել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը Կովկասի տարածաշրջանի տևական ու կայուն…

Read More
ԻՀՊԿ-ն հաջողությամբ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել

ԻՀՊԿ-ն հաջողությամբ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը զորավարժությունների ընթացքում կատարել են մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող արձակում։ ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ դա նոր ձեռքբերում է երկրի համար, և հավելել, որ Իրանի դեմ ցանկացած դավադրության կհետևի համապատասխան, կոշտ արձագանք: Նա շեշտել է, որ նման զենքի առկայության դեպքում Իրանը կկարողանա խոցել ցանկացած թիրախ աշխարհի ցանկացած…

Read More
Ժամանակն է սկսելու վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը. Միրզոյան

Ժամանակն է սկսելու վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը. Միրզոյան

Նախորդ տարին առանձնացել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման բարձր դինամիկայով, և ես ուրախ եմ շարունակելու այդ ուղին այստեղ՝ Բրյուսելում, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ Հայաստան-Եվրամիության գործընկերության խորհրդի նիստը շատ արդյունավետ է եղել, անդրադարձ է եղել բազմաթիվ…

Read More
Հայաստանի պաշտպանության նախարարություն — Ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով զոհված հայ զինվորների թիվը հասել է չորսի

Հայաստանի պաշտպանության նախարարություն — Ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով զոհված հայ զինվորների թիվը հասել է չորսի

Սյունիքում ադրբեջանական կողմից հայկական դիրքերի գնդակոծության հետեւանքով զոհված հայ զինծառայողների թիվը հասել է չորսի, հայտնում է Հայաստանի Պաշտպանության Նախարարության մամուլի ծառայությունը։ «Փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի Ներքին Խանդի գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերի գնդակոծության հետևանքով հայկական կողմից չորս մարդ է զոհվել, մեկ մարդ վիրավորվել է», — հայտնում է գործակալությունը։ Մինչ այդ տեղեկություններ կային…

Read More
ԱՄՆ Սենատը վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային 60 մլրդ դոլարի օգնության նախագծին

ԱՄՆ Սենատը վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային 60 մլրդ դոլարի օգնության նախագծին

ԱՄՆ Սենատը վերջնականապես հավանություն է տվել միջազգային օգնության մասին օրինագծին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 70 սենատոր, դեմ՝ 29: Այժմ օրինագիծն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի հաստատմանը: Նախագծից  դուրս է մնացել ԱՄՆ սահմանների անվտանգության ֆինանսավորման հարցը, իսկ Ուկրաինային, Իսրայելին և ազգային անվտանգության այլ առաջնահերթություններին առաջարկվել է հատկացնել ընդհանուր 93,5 մլրդ դոլար: Ընդ որում՝ 60 մլրդ դոլարն առաջարկվում…

Read More
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի զինված ուժերի ստեղծման 32-րդ տարեդարձին

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի զինված ուժերի ստեղծման 32-րդ տարեդարձին

Փետրվարի 12-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կողմից տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի զինված ուժերի ստեղծման 32-րդ տարեդարձին։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Նրանց հաղորդմամբ՝ միջոցառման հյուրերի թվում էին Վրաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Սուջաշվիլին, Վրաստանի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Իրակլի Ճիճինաձեն, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ…

Read More
Բորելը վերահաստատել է Հայաստանի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու հանձնառությունը

Բորելը վերահաստատել է Հայաստանի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու հանձնառությունը

Բրյուսելում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակին: «Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորին կրակելը ցավալի է, սակայն Ադրբեջանի պատասխանն անհամաչափ է եղել՝ արհամարհելով Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ այդ միջադեպն ամբողջությամբ կքննվի»,- ասել է Բորելը: Նա հավելել է, որ…

Read More
Որոշել ենք աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման շուրջ. Բորել

Որոշել ենք աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման շուրջ. Բորել

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել ճեպազրույցով: «Ուրախ եմ ողջունել Ձեզ այստեղ, պարոն Միրզոյան: Սա Հայաստան-Եվրամիության գործընկերության խորհրդի հինգերորդ նիստն է: Մենք այսօր հստակ վերահաստատեցինք, որ մեր հարաբերությունները զարգանում են դրական ուղով: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու մեր հարաբերությունների բոլոր ուղղությունները…

Read More
Մենք երբեք չենք թողնի մեր պաղեստինցի եղբայրներին լքված, անօգնական կամ միայնակ. էրդողան
		13.02.2024 . Տարածաշրջան

Մենք երբեք չենք թողնի մեր պաղեստինցի եղբայրներին լքված, անօգնական կամ միայնակ. էրդողան 13.02.2024 . Տարածաշրջան

Եթե Իսրայելը ցանկանում է տևական խաղաղություն, ապա պետք է դադարեցնի իր ծավալապաշտական նկրտումները և ընդունի անկախ Պաղեստինի գոյությունը՝ հայտարարել է Ռեջեփ Թայիփ էրդողանը Դուբայում տեղի ունեցած Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովում: Թուրքիայի նախագահը կոչ է արել բոլոր «բարեխիղճ» երկրներին՝ պաշտպանել ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականներին աջակցության գործակալությանը կամ ՀԱՄԱՍ-ը, որը, ըստ նրա՝ «փրկություն է 6 միլիոն փախստականների…

Read More
Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկի» առանձին խմբաքանակների իրացումը

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկի» առանձին խմբաքանակների իրացումը

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» ապրանքանիշի ջրի առանձին խմբաքանակների իրացումը՝ անվտանգության ստուգման նպատակով: Նշվում է, որ պատճառը Վլադիկավկազ քաղաքի բնակչի՝ կերակրափողի այրվածքներ ստանալն է: Գերատեսչության մամուլի ծառայության տվյալով՝ վաճառքի դադարեցումը կվերաբերի 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ տարածք ներմուծված՝ 0,5 լիտր ծավալով ապակե տարաներով փաթեթավորված ապրանքներին: Հյուսիսային Օսիայի ղեկավարը հայտնել…

Read More
Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն կա. Հաջիզադե

Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն կա. Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, արձագանքելով Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հարցազրույցին, հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն կա, իր խոսքով՝ «ականների և չպայթած զինամթերքի սպառնալիքների վերացման ուղղությամբ համատեղ ջանքեր իրականացնելու նպատակով»: Հաջիզադեն հերթական անգամ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն ավարտվում է 2025 թվականին։ Ավելի…

Read More
Թուրքիայում տեղացող հորդառատ անձրևը ջրհեղեղի պատճառ է դարձել

Թուրքիայում տեղացող հորդառատ անձրևը ջրհեղեղի պատճառ է դարձել

Թուրքիայի Անթալիա քաղաքում հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Անթալիայի նահանգապետի գրասենյակից հայտնում են, որ հեղեղումների պատճառով դադարեցվել է ուսումը կենտրոնական հինգ շրջաններում: Լրատվամիջոցների տվյալով՝ տեղատարափն ուժգնացել է գիշերը: Հորդառատ անձրևի պատճառով ճանապարհներին ջրափոսեր են գոյացել: Որոշ թաղամասերում ջրի տակ են անցել բնակավայրեր և աշխատատեղեր: Անձրևի պատճառով որոշ շրջաններում խաթարվել…

Read More
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Էստոնիայի վարչապետի ու պետքարտուղարի և Լիտվայի մշակույթի նախարարի նկատմամբ

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Էստոնիայի վարչապետի ու պետքարտուղարի և Լիտվայի մշակույթի նախարարի նկատմամբ

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել: ՌԴ ներքին գործերի նախարարության բազայի տեղեկության համաձայն՝ Կալլասը հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով, սակայն չի մասնավորեցվում, թե կոնկրետ ինչ հոդվածով: Հետախուզում է հայտարարվել նաև Էստոնիայի պետքարտուղար Տայմար Պետերկոպի նկատմամբ: «Նացիզմից և ֆաշիզմից աշխարհը ազատագրողների հիշատակի առաջ հանցագործությունների համար պետք է պատասխան տալ: Եվ սա միայն…

Read More
Բուրիչը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի կիրառումից

Բուրիչը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի կիրառումից

Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով փոխհրաձգությունների մասին հաղորդագրություններով` X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: «Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը հարատև խաղաղության միակ ճանապարհն է»,- նշել է Բուրիչը: Concerned about reports of exchange of fire along the Armenia-Azerbaijan border. Call on both sides to abstain…

Read More
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում. Պեսկով
		13.02.2024 . Արցախ

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում. Պեսկով 13.02.2024 . Արցախ

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ  շփման գծից տագնապալի լուրեր են ստացվում։   «Պետք է ամեն կերպ խուսափել այնպիսի գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է սադրիչ համարել։ Մենք շատ ուշադիր հետևելու ենք»,- նշել է նա:   Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են՝ արդյոք…

Read More
ԵՄ Խորհուրդը որոշել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթը ուղղել Ուկրաինայի վերականգնմանը

ԵՄ Խորհուրդը որոշել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթը ուղղել Ուկրաինայի վերականգնմանը

Եվրոպական միության Խորհուրդը հաստատել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթի պահպանման մասին որոշումը՝ Ուկրաինայի շահերից ելնելով դրանց հետագա օգտագործման համար: Այս մասին նշված է Եվրամիության պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այս որոշման հիման վրա Խորհուրդը կարող է սահմանել ԵՄ բյուջե ֆինանսական ներդրումների ռեժիմ՝ Ուկրաինային հետագա վերականգնման հարցում աջակցելու համար: Ֆինանսական ներդրումը կարող է ԵՄ…

Read More
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական արտահերթ ընտրության արդյունքները

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական արտահերթ ընտրության արդյունքները

Ադրբեջանի Սահմանադրական դատարանն այսօր հաստատել է նախագահական արտահերթ ընտրության արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից փետրվարի 7-ին տրամադրված նյութերի հիման վրա: ՍԴ նախագահ Ֆարհադ Աբդուլաևը նշել է, որ Իլհամ Ալիևը ստացել ձայների է 92,12 տոկոսը: Նրա օգտին քվեարկել է 4 մլն 567,458 հազար ընտրող: Աբդուլաևի խոսքով՝ ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 4 մլն 967,795 ընտրող: Բաժանորդագրվեք մեր…

Read More
Ադրբեջանում Իրանի դեսպանը հանդիպել է Հաջիևի և Շարիֆովի հետ

Ադրբեջանում Իրանի դեսպանը հանդիպել է Հաջիևի և Շարիֆովի հետ

Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին առանձին հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ: Բաքվում Իրանի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումների և հեռանկարների շուրջ։

Read More
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը. Միլլեր

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը. Միլլեր

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը: Այս մասին իր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Մենք, ակնհայտ է, աջակցում ենք այս հարցով երկխոսության շարունակությանը: Կարծում ենք, որ սա կայուն կարգավորման հասնելու լավագույն միջոցն է, և մենք կշարունակենք ձգտել դրան»,- ասել է նա:

Read More
Նիդերլանդների դատարանն արգելել է «F-35» կործանիչների մասերի արտահանումն Իսրայել

Նիդերլանդների դատարանն արգելել է «F-35» կործանիչների մասերի արտահանումն Իսրայել

Նիդերլանդների վերաքննիչ դատարանը կառավարությանը կարգադրել է արգելափակել F-35 կործանիչների բոլոր մասերի արտահանումը Իսրայել՝ հաշվի առնելով մտահոգությունները , որ դրանք կարող են օգտագործվել Գազայի հատվածում Իսրայելի կողմից: Դատարանի որոշմամբ՝ երկրի իշխանությունները պարտավոր են յոթ օրվա ընթացքում դադարեցնել F-35-ի համար պահեստամասերի արտահանումն Իսրայել։ Պաշտպանական կողմի իրավաբաններն իրենց հերթին նշել են, որ այդ արգելքը գործնական նշանակություն չունի, քանի…

Read More
Նինո Ծիլոսանին հանդիպել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության զարգացման և համագործակցության բաժնի ղեկավարի հետ

Նինո Ծիլոսանին հանդիպել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության զարգացման և համագործակցության բաժնի ղեկավարի հետ

Խորհրդարանի ագրարային հարցերի հանձնաժողովի նախագահ Նինո Ծիլոսանին հանդիպել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության զարգացման և համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Սենդերովիչին և նրան ուղեկցող անձանց։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։ Հանդիպմանը կողմերն ուշադրություն են դարձրել գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման խնդիրներին և խոսել այդ ուղղությամբ Եվրամիության կողմից տրված հանձնարարականների…

Read More
Ախալցխայում անցկացվել է Սամցխե-Ջավախքի շախմատի մրցաշարը

Ախալցխայում անցկացվել է Սամցխե-Ջավախքի շախմատի մրցաշարը

Փետրվարի  9-11-ը Ախալցխայում անցկացվել է Շախմատի տարածաշրջանային առաջնությունը։ Մինչեւ 8 տարեկան աղջիկների եւ տղաների միջեւ Սամցխե-Ջավախքի լավագույն շախմատիստի կոչումը նվաճել է Քեթեւան Մեսխին 4 միավորով, իսկ Դեմետրի Սադաթիերաշվիլին՝ 6 միավոր։ Մինչեւ 12 տարեկան աղջիկների մարզային առաջնությունում 5,5 միավորով հաղթել է Բարբարե Շոնիան Բորժոմից, իսկ տղաներից Սաբա Մուրջիկնելին 5 միավորով: Բարբարեն Սամցխե-Ջավախքի առաջնությունում նվաճել է լավագույնի…

Read More
Արգենտինայի նախագահ Միլեյը ներողություն է խնդրել Ֆրանցիսկոս պապից՝ նախկինում նրան քննադատելու համար

Արգենտինայի նախագահ Միլեյը ներողություն է խնդրել Ֆրանցիսկոս պապից՝ նախկինում նրան քննադատելու համար

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մոտ մեկ ժամ դեմ առ դեմ զրուցել է Վատիկան ժամանած Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։ Ինչպես հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, ի թիվս այլ նվերների, Միլեյն իր հայրենակցին բերել է ավանդական արգենտինական քաղցրավենիք։ Փորձագետները նշում են, որ երկարատև զրույցի ընթացքում (սովորաբար պետությունների ղեկավարների հետ Հռոմի Պապի հանդիպումները տևում են մինչև կես…

Read More
ԱՄՆ-ն չի պաշտպանի այն երկրներին, որոնք չեն կատարի ՆԱՏՕ-ի ներսում  իրենց ֆինանսական պարտավորությունները. Դոնալդ Թրամփ
		12.02.2024 . Տարածաշրջան

ԱՄՆ-ն չի պաշտպանի այն երկրներին, որոնք չեն կատարի ՆԱՏՕ-ի ներսում իրենց ֆինանսական պարտավորությունները. Դոնալդ Թրամփ 12.02.2024 . Տարածաշրջան

«ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դնում է վտանգի տակ»,-նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, երբ Թրամփը Հարավային Կարոլինայում կայացած հանրահավաքի ժամանակ ասել էր, որ «կխրախուսի» Ռուսաստանի հարձակումները դաշինքի անդամ այն երկրների վրա, որոնք չեն կատարի իրենց ֆինանսական պարտավորությունները, և հավելել՝ ԱՄՆ-ն չի պաշտպանի նրանց:    «ՆԱՏՕ-ն պատրաստ է և կարող է պաշտպանել…

Read More
Կիևն Ուկրաինայի զինված ուժերի լավագույն բրիգադներից մեկը կօգտագործի Ավդեևկայում ճակատը պահելու համար. Forbes

Կիևն Ուկրաինայի զինված ուժերի լավագույն բրիգադներից մեկը կօգտագործի Ավդեևկայում ճակատը պահելու համար. Forbes

Ուկրաինայի զինված ուժերը ծրագրում է լավագույն բրիգադներից մեկն ուղարկել Ավդեևկա՝ ռազմաճակատի գիծը պահելու համար: Այդ մասին հայտնում է Forbes-ը: Ամսագիրը նշում է, որ Ուկրաինայի ռազմական հրամանատարության նման քայլը՝ «մնալ և կռվել՝ նշանակում է, որ ուկրաինական զորքը դիմում է հսկայական ռիսկի»։ Forbes-ը կարծում է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում Վալերի Զալուժնիին Ալեքսանդր Սիրսկիով փոխարինելը,…

Read More
Իրանի և Ռուսաստանի կառավարությունները չեն հրավիրվել Մյունխենի անվտանգության համաժողովին

Իրանի և Ռուսաստանի կառավարությունները չեն հրավիրվել Մյունխենի անվտանգության համաժողովին

Փետրվարի 16-18-ը Մյունխենում տեղի կունենա անվտանգության ամենամյա համաժողովը:   Հաղորդվում է, որ համաժողովին չեն մասնակցի Ռուսաստանը և Իրանը, իսկ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտգործնախարարներն առանձին հանդիպում կունենան համաժողովի շրջանակում: Մասնակցելու հրավեր է ստացել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:   «Իրանի և Ռուսաստանի կառավարությունները չեն հրավիրվել համաժողովին, քանի որ նրանք լուրջ հետաքրքրություն չեն…

Read More
Պակիստանը հրապարակել է խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքները

Պակիստանը հրապարակել է խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքները

Պակիստանի Ընտրական հանձնաժողովը հրապարակել է կիրակի տեղի ունեցած խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքնը։ Երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցության հետ կապված անկախ թեկնածուները խորհրդարանում ստացել են տեղերի մեծամասնությունը, հայտնում է CNN-ը: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ անկախ թեկնածուները ստացել են 102 մանդատ, նրանց մեծ մասը կապված է Խանի կուսակցության հետ։ Պակիստանի մահմեդական լիգայի Նավազ կուսակցությունը՝ նախկին վարչապետ Նավազ…

Read More