Վրաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի համար բանակցությունների հարթակ լինել․ Դարչիաշվիլի
Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Իլիա Դարչիաշվիլին խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում է և պատրաստ է հարթակ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։ «Տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման առումով Վրաստանը կարևոր քայլ է կատարել «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մեկնարկով։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ՝ մեր հարևան երկրների կարիքներին համապատասխան։…
