Գնել Սանոսյանը մասնակցել է «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց-200» ցուցահանդեսի բացման արարողությանը
Հունվարի 26-ին Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց-200» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք…
