Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները
Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափով» 2024 թ. հունվարի 24-25-ը տեղի ունեցած 21-րդ միջազգային հանդիպման ավարտին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Կողմերն ընդգծել են «Աստանայի գործընթացի» առաջատար դերը Սիրիայում ճգնաժամի կայուն կարգավորման առաջմղման գործում, արձանագրել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման բացասական ազդեցությունը Սիրիայում իրավիճակի վրա: Հայտարարության համաձայն՝ կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը,…
