ԵՄ-ում համաձայնության են եկել Ուկրաինային օգնելու համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու շուրջ. Բորել

ԵՄ-ում համաձայնության են եկել Ուկրաինային օգնելու համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու շուրջ. Բորել

Եվրամիության արտաքին գործերի նախարարները քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինային օգնելու համար ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու շուրջ: Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում՝ ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ քննարկումը կշարունակվի երկրների դեսպանների մակարդակով: Բորելը հավելել է, որ դրա վերաբերյալ որոշումը կարող է կայացվել մինչև…

Read More
Օրբանը Շվեդիայի վարչապետին հրավիրել Հունգարիա՝ բանակցելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուրջ

Օրբանը Շվեդիայի վարչապետին հրավիրել Հունգարիա՝ բանակցելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուրջ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին հրավիրել է այցելել Հունգարիա՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուրջ բանակցությունների նպատակով: Երեկ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Բրյուսելում Եվրամիության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակում հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Տոբիաս Բիլստրյոմի հետ: Երկկողմ քննարկման գլխավոր թեման եղել է դաշինքին Թագավորության միանալու հարցն ու Բուդապեշտի դիրքորոշումը։…

Read More
Նախապատրաստվում է Պուտինի այցը Թուրքիա. Պեսկով

Նախապատրաստվում է Պուտինի այցը Թուրքիա. Պեսկով

Այժմ նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա՝ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ այցի ամսաթիվը Կրեմլը կհայտնի ավելի ուշ։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի իշխանությունները Պուտինի այցին սպասում են փետրվարի 12-ին: Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ շփումների ժամանակացույցը քննարկվել է Նյու Յորքում՝ երկու երկրների…

Read More
Իրանի նախագահը հունվարի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

Իրանի նախագահը հունվարի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հունվարի 24-ին Ռեջեփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: IRNA գործակալության տվյալով՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից բացի՝ Ռայիսին կմասնակցի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստին: Ավելի վաղ Իրանի նախագահի այցը Թուրքիա երկու անգամ հետաձգվել էր: Այն նախատեսված էր նախորդ տարվա նոյեմբերի վերջին, սակայն տեղափոխվել էր «երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային ժամանակցույցների պատճառով»:…

Read More
Թուրքիայում այսօր կքննարկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

Թուրքիայում այսօր կքննարկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը պաշտոնապես ընդգրկվել է Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայի օրակարգում և կքննարկվի երեք միջազգային ակտերի թվում: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ դրանց վերաբերյալ քվեարկությունը կկայանա երեքշաբթի։ Շվեդիայի վերաբերյալ վավերացման արձանագրության հետ մեկտեղ նախատեսվում է քննարկել Մալայզիայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման և Կորեայի Հանրապետության հետ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերը:

Read More
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Գազայում և Կարմիր ծովում

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Գազայում և Կարմիր ծովում

Նյու Յորքում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, մտահոգություն հայտնել Կարմիր ծովի ջրային տարածքում տիրող իրավիճակի կապակցությամբ և հանդես են եկել Գազայում կրակի շուտափույթ դադարեցման օգտին: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ կողմերը «վերահաստատել են հավատարմությունը ռուս-իրանական հարաբերություններին և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ ներքին գործերին չմիջամտելը, փոխադարձ հարգանքը…

Read More
Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Հինգ մարդ զոհվել է, առնվազն 40-ը՝ վիրավորվել Ուկրաինայի ուղղությամբ առավոտյան  Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով՝ հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն: Նշվում է, որ հրթիռային հարվածի հետևանքով Կիևում մի քանի հրդեհ է բռնկվել: Մեկ մարդ զոհվել է, կան քաղաքացիական տուժածներ: Վնասվել է երկու բարձրահարկ շենք, մասնավոր շենք, ավտոմեքենաներ։ Տուժել են նաև Կիևի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի շրջանները:

Read More
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր, էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացման ընթացքը և առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը։ Լավրովն ու Ֆիդանն անդրադարձել են Մերձավոր Արևելքում, Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում իրավիճակին։

Read More
ԱՄՆ-ն և պետքարտուղարը հետաքրքրված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ. Պատել

ԱՄՆ-ն և պետքարտուղարը հետաքրքրված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը, ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ դեռևս ուժի մե՞ջ է դեկտեմբերին Պետքարտուղար Բլինքենի կողմից արված` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Վաշինգտոն այցելելու հրավերը, նշել է, որ հանդիպման ժամանակացույցի հետ կապված նոր տեղեկություն չունի: «Սակայն մենք անհամբեր սպասում ենք, որ շուտով այս մասին ավելի մանրամասն խոսենք»,- նշել է Պատելը։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների…

Read More
Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակման վերաբերյալ որոշումը կկայացվի հունվարի 24-ին

Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակման վերաբերյալ որոշումը կկայացվի հունվարի 24-ին

Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Այստեղ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման գործընթաց է սկսվել. քվեարկությունն անցկացվելու է հունվարի 24-ին: Ի դեպ, ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի: Այդ պաշտոնում այսօր ընտրվել է Հունաստանի նախկին պետնախարար Թեդորոս Ռուսոպուլոսը: Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

Read More
Լեհաստանը ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի Կիևին. Տուսկ

Լեհաստանը ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի Կիևին. Տուսկ

Ուկրաինայի նախագահն ընդունել է Լեհաստանի վարչապետին: Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Վարշավան ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի Կիևին։ Նրա խոսքով՝ քննարկվել է նաև զենքի համատեղ արտադրության հեռանկարը: Տուսկն էլ հայտարարել է, որ Լեհաստանը միանում է Ուկրաինայի համար «անվտանգության երաշխիքների» մասին G7 հռչակագրին։ Վարչապետը վստահեցրել է՝ Վարշավան նաև լիովին կաջակցի Եվրամիությանն…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության ընթացքում Մարդու իրավունքների էական խախտումներ են եղել. Միյատովիչ

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության ընթացքում Մարդու իրավունքների էական խախտումներ են եղել. Միյատովիչ

Դունյա Միյատովիչը վերջին անգամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ հոկտեմբերյան այցերին: Նա ընդգծել է, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացել է այցելել ԼՂ: Միյատովիչը մտահոգություն է հայտնել, որ այժմ աշխարհի տարբեր անկյուններում ռազմական…

Read More
«Տրանսավիա» նոր ավիաընկերությունը մուտք է գործում վրացական ավիաշուկա |

«Տրանսավիա» նոր ավիաընկերությունը մուտք է գործում վրացական ավիաշուկա |

Ապրիլի 20-ից Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում կսկսի գործել Նիդերլանդների Թագավորության ցածր բյուջետային ավիաընկերությունը՝ Transavia-ն։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի օդանավակայանների միությունը։ Սեփական տեղեկությունների համաձայն՝ ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ (չորեքշաբթի և շաբաթ) ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Ամստերդամ-Թբիլիսի-Ամստերդամ ուղղությամբ։ Վրաստանի Օդանավակայանների միության գլխավոր տնօրեն Իրակլի Կարքաշաձեի խոսքով՝ 2023 թվականին ավիաընկերության հետ սկսված ակտիվ բանակցությունների…

Read More
Նախագահ Ալիեւի վերջին տարածքային նկրտումները խիստ մտահոգիչ են. Բորել

Նախագահ Ալիեւի վերջին տարածքային նկրտումները խիստ մտահոգիչ են. Բորել

Նախագահ Ալիեւի վերջին տարածքային նկրտումները խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում, անշուշտ, ամենալուրջ հետեւանքները կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»,- հայտարարել է Ժոզե Բորելը։

Read More
Սաստիկ սառնամանիքներ Եվրոպայում

Սաստիկ սառնամանիքներ Եվրոպայում

Ձնաբքերն ու սաստիկ սառնամանիքները, որոնց Եվրոպայում սովոր չեն, քաոս են առաջացրել բազմաթիվ երկրների ճանապարհներին՝ Իսպանիայից մինչև Խորվաթիա, հայտնում է Euronews-ը։ Ռումինիայում, օրինակ, կիրակի ցուրտ է եղել տարածքի մեծ մասում։ Լեռնային շրջաններում ջերմաստիճանը նվազել է մինչև -18 աստիճան։ Իսպանիայի մի քանի հիմնական ճանապարհ փակվել է։ Մի շարք նահանգներ արտակարգ դրության մեջ են հայտնվել ցրտերի ու ձնաբքի…

Read More
Պետությունները Եվրախորհրդում ստանձնած պարտավորությունները չեն կատարում քաղաքական կամքի բացակայության պատճառով. Միյատովիչ

Պետությունները Եվրախորհրդում ստանձնած պարտավորությունները չեն կատարում քաղաքական կամքի բացակայության պատճառով. Միյատովիչ

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը հարց է ուղղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյավոտիչին: Նա հիշեցրել է, որ Միյատովիչի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը հայերի հանդեպ իրականացրել է էթնիկ զտում ինչպես նաև չի կատարել խորհրդի  անդամի իր պարտավորությունները: Նա նաև բարձրացրել է Թուրքիայի և այլ անդամ երկրների կողմից միջազգային…

Read More
ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պարեկության ժամանակ հյուրընկալել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին

ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պարեկության ժամանակ հյուրընկալել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին

ԵՄ առաքելության X-ի էջում գրառում է կատարել  առաքելության հերթական պարեկի մասին: Նշվում է, որ ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրընկալել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին պարեկության ժամանակ։ «Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը տեղում»,- նշված է գրառման մեջ: 

Read More
Գերմանացի պատգամավորն առաջարկել է կասեցնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները
		22.01.2024 . Արցախ

Գերմանացի պատգամավորն առաջարկել է կասեցնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները 22.01.2024 . Արցախ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը։ Տեղեկությունը հրապարակվել է ԵԽԽՎ X-ի միկրոբլոգում։ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վիճարկվել են պարտավորությունների չկատարման, ինչպես նաև համագործակցության բացակայության էական հիմքերով: Համապատասխան որոշումն ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության կկայացվի չորեքշաբթի՝ քննարկումից հետո:    Վիճարկման առաջարկն արել է գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն:  Ըստ քաղաքական գործչի՝ այսօր…

Read More
Թրամփի միակ մրցակից Հեյլին չի պատրաստվում հրաժարվել մրցավազքից և մտադիր է հաղթել

Թրամփի միակ մրցակից Հեյլին չի պատրաստվում հրաժարվել մրցավազքից և մտադիր է հաղթել

Հանրապետական ​​կուսակցությունից առաջադրվելու իրավունքի համար պայքարում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միակ մրցակիցը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ և Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին, CNN-ի հետ հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել մրցապայքարից և մտադիր է հաղթել նախագահի ընտրություններում։ Հունվարի 21-ին հրապարակված հարցման արդյունքում Հեյլին Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում 11 տոկոսային կետով հետ կմնա Թրամփից:…

Read More
Բուք, ձյուն և մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Բուք, ձյուն և մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Լոռու, Շիրակի, Կոտայքի (բացառությամբ Աբովյան քաղաքի) մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Գորիս, Սիսիան, Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Ճամբարակ, Սևան, Գավառ, Վարդենիս, Թալին, Ապարան քաղաքներում, Գորայքի, Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:   Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է: Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապահահատվածին, Երևան-Սևան ավտոճանապարհի 26-35-րդ կմ-ին…

Read More
ԵԽԽՎ-ն հույն քաղաքական գործիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին ընտրել է որպես նոր նախագահ

ԵԽԽՎ-ն հույն քաղաքական գործիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին ընտրել է որպես նոր նախագահ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ է ընտրվել հույն պատգամավոր Թեոդորոս Ռուսոպուլոսը, որը, ըստ տեղեկությունների, Ուկրաինային աջակցելու հստակ դիրքորոշում ունի։ Նախկինում Թեոդորոս Ռուսոպուլոսը եղել է ԵԺԿ խմբի փոխնախագահ և ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների ու տեղահանվածների հարցերով հանձնաժողովի նախագահը։

Read More
Նեթանյահուն մերժել է Պաղեստին պետություն ստեղծելու գաղափարը

Նեթանյահուն մերժել է Պաղեստին պետություն ստեղծելու գաղափարը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է պաղեստինցիների համար պետություն ստեղծելու գաղափարը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նեթանյահուի խոսնակն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում Իսրայելի վարչապետը հրաժարվել է ինքնիշխան Պաղեստին պետություն ստեղծելուց, քանի որ դա չի ապահովի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Իսրայելի պահանջները: Եվրամիությունն էլ հունվարի 22-ին Բրյուսելում կայանալիք արտգործնախարարների նիստում կորոշի…

Read More
ԴեՍանտիսը դուրս է եկել նախագահական մրցապայքարից և իր աջակցությունը հայտնել Թրամփին
		22.01.2024 . Միջազգային

ԴեՍանտիսը դուրս է եկել նախագահական մրցապայքարից և իր աջակցությունը հայտնել Թրամփին 22.01.2024 . Միջազգային

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը կիրակի հայտարարել է, որ դուրս է գալիս Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարից, գրում է BBC-ն: Մեկ շաբաթ առաջ Այովա նահանգում, նախագահի թեկնածուի կուսակցական առաջին ընտրություններում ԴեՍանտիսը երկրորդ տեղում է եղել, նախկին նախագահ Թրամփը հաղթել է հսկայական տարբերությամբ: Թրամփն այդ նահանգում ստացել է հանրապետականների ձայների 51%-ը, ԴեՍանտիսը՝ ընդամենը 21%-ը։ Միաժամանակ…

Read More
Ռուս-ուկրաինական ճակատում էական փոփոխություններ չկան. BBC

Ռուս-ուկրաինական ճակատում էական փոփոխություններ չկան. BBC

Դոնեցկի հարավարևմտյան ծայրամասում՝ առաջնագծից ոչ հեռու, «Մերկուրի» շուկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, ըստ տեղական իշխանությունների, զոհվել է 27, վիրավորվել  25 մարդ: Տեղական իշխանությունները պնդում են, որ շուկայի վրա հրետանային հարված է հասցրել ուկրաինական բանակը։ Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ չեն կրակել այդ տարածքի վրա, հաղորդում է BBC-ն: Ռուսական բանակը հայտարարել է, որ առավոտյան չորս ուկրաինական…

Read More
Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին ուղղված իր տարեսկզբյան ուղերձում առանձնահատուկ անդրադարձել է Հայաստանին: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Սեժուրնեն նշել է․ «Հարավային Կովկասում մենք կշարունակենք աջակցել Հայաստանին։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության։ Խաղաղություն, որը կլինի արդար և երկարատև, հիմնված միջազգային իրավունքի, երկու…

Read More
Փարիզը կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Փարիզը կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձում նշել է, որ «Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին»: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Արտգործնախարարի ուղերձում նշվում է նաև, որ «պետք է որոնել արդար և տևական խաղաղություն՝ հիմնված օրենքի և տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպես նաև ապահովել…

Read More
Զբաղվածության ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
		21.01.2024 . Արցախ

Զբաղվածության ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 21.01.2024 . Արցախ

Զբաղվածության պետական աջակցության ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար. այն երեք բաղադրիչ ունի՝ ուսուցում, պրակտիկա, աշխատանք։ Կառավարությունը կվճարի կրթության համար, պրակտիկայի դեպքում՝ աշխատավարձը, իսկ աշխատանքի անցնելուց հետո կփոխհատուցի հարկերը: Գործատուին և շահառուին հանդիպելու հարցում օգնում է Միասնական սոցիալական ծառայությունը։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

Read More
Եթե չհեռանանք ՌԴ-ից կունենանք կործանարար պարտություն. Քաղաքական Խաչմերուկուկ Էդուարդ Այվազյանի հետ

Եթե չհեռանանք ՌԴ-ից կունենանք կործանարար պարտություն. Քաղաքական Խաչմերուկուկ Էդուարդ Այվազյանի հետ

Այս հաղորդման շրջանակներում խոսվում է հնարավոր գլոբալ քաոսին ընդառաջ Հայաստանի անելիքների մասին, որպեսզի կանխվի նոր ադրբեջանական ագրեսիան եւ համաշխարհային նոր աշխարհակարգի ձեւավորման արդյունքներով ամրագրվի Արցախի հայության վերադարձի պարտադիր իրագործման որոշումը

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
		21.01.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21.01.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։   

Read More
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են Գազայի հարցը
		20.01.2024 . Միջազգային

Բայդենը և Նեթանյահուն քննարկել են Գազայի հարցը 20.01.2024 . Միջազգային

ԱՄՆ ախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ նախագահն ու վարչապետը քննարկել են ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակումն ապահովելու ջանքերը, Գազայում տիրող իրավիճակը և մարդասիրական օգնության ծավալն ավելացնելու հարցերը:   Բայդենը հիշեցրել է, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունների շարունակման ընթացքում Գազայի հատվածում անմեղ…

Read More