Իրաքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում իր դեսպանին՝ ԻՀՊԿ-ի հարձակումից հետո

Իրաքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում իր դեսպանին՝ ԻՀՊԿ-ի հարձակումից հետո

Բաղդադը խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում իր դեսպանին հյուսիսային Էրբիլ քաղաքի մոտակայքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակումից հետո՝ հայտնել է Իրաքի ԱԳՆ-ն: Ավելի վաղ նշվել է, որ ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող թիրախներին։ Ըստ իրանական կողմի՝ դրանք պատկանել են Քերմանում ահաբեկչության հետ կապ ունեցող զինյալներին: IRNA գործակալության տվյալով՝ թիրախում են հայտնվել…

Read More
Մոսկվան բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի աջակցությունը Ուկրաինայում ռազմական գործողության համատեքստում. Լավրով

Մոսկվան բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի աջակցությունը Ուկրաինայում ռազմական գործողության համատեքստում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է հյուսիսկորեացի իր գործընկեր Չվե Սոն Հին, նշել՝ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ ընթանում են: Լավրովի խոսքով՝ Մոսկվան բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի աջակցությունն Ուկրաինայում ռազմական գործողության համատեքստում: «Մենք սերտորեն և արդյունավետ համագործակցում ենք Փհենյանի հետ ՄԱԿ-ի և այլ բազմակողմ կազմակերպությունների հարթակում։…

Read More
«Խաղաղության խաչմերուկը» կարող է կապել մեր տարածաշրջանի երկրները. վարչապետի ուղերձը՝ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության կապակցությամբ

«Խաղաղության խաչմերուկը» կարող է կապել մեր տարածաշրջանի երկրները. վարչապետի ուղերձը՝ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ 2024 թվականին Միության մարմիններում Հայաստանի նախագահության կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել Է ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, որտեղ յուրաքանչյուր պետություն առանցքային դեր է խաղում տնտեսական համագործակցության ընդհանուր տարածքի ձևավորման գործում: Հայաստանի Հանրապետության նախագահությունը բաժին է ընկնում Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի…

Read More
Ադրբեջանում ձերբակալվել է հարավկովկասյան զարգացումները լուսաբանող լրագրող

Ադրբեջանում ձերբակալվել է հարավկովկասյան զարգացումները լուսաբանող լրագրող

Ադրբեջանում ձերբակալվել է լրագրող Շահին Ռզաևը: Պաշտոնական տվյալով՝ նա մեղադրվում է խուլիգանության համար։ Լրատվամիջոցները գրում են, որ Ռզաևը լուսաբանել է հարավկովկասյան զարգացումները և պարբերաբար քննադատել Ադրբեջանի իշխանությանը: Կալանավորվել է նաև ադրբեջանական իշխանության կոռուպցիոն հանցագործությունները լուսաբանող Abzas Media-ի արդեն վեցերորդ լրագրողը: Էլնարա Գասիմովային մեղադրում են մաքսանենգության համար։ Amnesty International-ը ավելի վաղ անհանգստություն էր հայտնել Ադրբեջանում լրագրողների…

Read More
Գազայի հյուսիսում Իսրայելի գործողության ինտենսիվ փուլն ավարտվել է. Գալանտ

Գազայի հյուսիսում Իսրայելի գործողության ինտենսիվ փուլն ավարտվել է. Գալանտ

Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական բանակի գործողության ինտենսիվ փուլն ավարտվել է՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը: Յոավ Գալանտի խոսքով՝ հարավում, մասնավորապես՝ Խան Յունիս քաղաքում, որտեղ վերջին շրջանում ամենաակտիվ բախումներն էին, մարտերը ևս «շուտով կավարտվեն»: Նա հավելել է, որ դրանից հետո ՑԱՀԱԼ-ը կանցնի հաջորդ փուլին: Հստակ ժամկետներ նախարարը չի նշել: «Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներն ապամոնտաժվել են,…

Read More
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Ստանո

ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Ստանո

Եվրոպական միությունը Բաքվին հստակ ուղերձներ է հղում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։ «Մենք սերտ…

Read More
Եվրախորհրդարանը Ադրբեջանի նախագահի ընտրությանը դիտորդներ չի ուղարկի

Եվրախորհրդարանը Ադրբեջանի նախագահի ընտրությանը դիտորդներ չի ուղարկի

Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել Ադրբեջան՝ դիտարկելու փետրվարին նախատեսված նախագահի ընտրությունը: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ։ «Եվրոպական խորհրդարանը չի դիտարկելու ընտրությունների գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի ո՛չ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները»,- նշել են եվրապատգամավորները: Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, նշում են, որ Բաքուն ինքը հրավեր չի ուղարկել Եվրախորհրդարան:

Read More
Առանց քարտեզների ցանկացած լուծում իրավական առումով ունենալու է խնդիր. Գևորգ Պապոյան

Առանց քարտեզների ցանկացած լուծում իրավական առումով ունենալու է խնդիր. Գևորգ Պապոյան

Խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին այն մասին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների ֆոնին ինչի շուրջ են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը, եթե նրա հայտարարությունները մեզ համար մերժելի են: Պապոյանի խոսքով՝ խնդիրն ուրիշ տեղ է, և ինչպես ՀՀ վարչապետն էլ է նշել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող…

Read More
Հայաստանի իրավազորության ներքո պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել. Գևորգ Պապոյան

Հայաստանի իրավազորության ներքո պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել. Գևորգ Պապոյան

Դուք երբևէ Հայաստանի վարչապետի կողմից լսե՞լ եք հայտարարություն «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, որն այդ միջանքային տրամաբանության մեջ է: Մենք ինչ հայտարարել ենք 3,5 տարի առաջ, հիմա էլ հայտարարում ենք, որ Հայաստանի իրավազորության ներքո պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել: Մեր իրավազորության ներքո պետք է լինեն այդ տրանսպորտային ուղիները: Խաղաղության խաչմերուկը հենց դրա մասին է, որ բեռները Եվրոպայից անարգել…

Read More
Թրամփը 50 տոկոսից ավելի ձայներով հաղթել է Այովայում հանրապետականների ներկուսակցական առաջին ընտրափուլում

Թրամփը 50 տոկոսից ավելի ձայներով հաղթել է Այովայում հանրապետականների ներկուսակցական առաջին ընտրափուլում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որն այժմ 4 տարբեր դատապրոցեսներում է ներգրավված, հաղթանակ է տարել Այովա նահանգում հանրապետականների ներկուսակցական առաջին ընտրափուլում: Թրամփը հավաքել է ձայների 50 տոկոսից ավելին: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Թրամփի վճռական և պատմական հաղթանակն ավելի միասնական կդարձնի հանրապետականներին և կմոտեցնի նոյեմբերի 5-ին նախատեսված ԱՄՆ նախագահի ընտրություններում վերջնական հաղթանակի:…

Read More
Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու վերաբերյալ բանաձևը

Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու վերաբերյալ բանաձևը

Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին կքննարկի 2023 թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկված միջկուսակցական բանաձևը՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»: Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։

Read More
Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է գրանցել

Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է գրանցել

Թուրքիայի ազգային արժույթը հերթական հակառեկորդն է գրանցել՝ 1 դոլարի դիմաց կազմելով 30 լիրա: Ավելի վաղ այդ երկրի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել էր, որ իշխանությունները լիրայի փոխարժեքի համար թիրախային ցուցանիշներ չեն սահմանում: Հիշեցնենք, որ Թուրքիայի կենտրոնական բանկը հունիսին հայտարարել էր, որ կշարունակի աստիճանաբար խստացնել դրամավարկային քաղաքականությունը՝ մինչև հնարավոր լինի կանխատեսել գնաճի բարելավում։ Տնտեսագետների գնահատմամբ՝ 2023…

Read More
Պահապանների կորպուսը ստանձնել է Էրբիլ քաղաքում հրթիռային հարվածների պատասխանատվությունը

Պահապանների կորպուսը ստանձնել է Էրբիլ քաղաքում հրթիռային հարվածների պատասխանատվությունը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է իրաքյան Էրբիլ քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածների համար պատասխանատվությունը, ոչնչացրել հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաներ: Կորպուսը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով. «Ի պատասխան Իրանի թշնամիների վերջին ահաբեկչական ակտերի` Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում թշնամական շտաբները հարվածների են ենթարկվել պահապանների կորպուսի կողմից մի քանի բալլիստիկ հրթիռի կիրառմամբ»:  Reuters-ը հաղորդում է, որ պայթյունները լսվել…

Read More
Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հյուսիս-Հարավ երթուղու զարգացման հարցը

Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հյուսիս-Հարավ երթուղու զարգացման հարցը

Թեհրանում հանդիպել են Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարները: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Սուբրամանիամ Ջայշանքարը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տնտեսական երկկողմ գործակցությունը, ռազմավարական կապերը: Իրանական կողմի տվյալով՝ օրակարգում է եղել Չաբահար նավահանգստի և Հյուսիս-Հարավ երթուղու զարգացման հարցը։ Միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

Read More
Թուրքիայում ձերբակալված հրեա ֆուտբոլիստն արտաքսվել է Իսրայել

Թուրքիայում ձերբակալված հրեա ֆուտբոլիստն արտաքսվել է Իսրայել

Իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Եհեզկելն ազատ է արձակվել կալանքից և արտաքսվել Թուրքիայից: Նրան ձերբակալել էին «Տրաբզոնսպորի» հետ հանդիպման ժամանակ։ Թուրքական «Անթալիասփոր» ակումբում հանդես եկող Եհեզկելը ձերբակալվել էր հունվարի 14-ին թուրքական ոստիկանության կողմից՝ «Տրաբզոնսպոր» ակումբի հետ հանդիպման ժամանակ Իսրայելին համերաշխություն հայտնելու համար։ Նա իր խփած գոլը նվիրել էր ՀԱՄԱՍ-ի գերեվարած մարդկանց։ Դրանից հետո «Անթալիասփոր»-ի տնօրենների խորհուրդը խաղացողին…

Read More
Դավոսում Կիևի խաղաղության ծրագրի շուրջ հանդիպումն ավարտվել է «առանց հստակ պլանի». Bloomberg

Դավոսում Կիևի խաղաղության ծրագրի շուրջ հանդիպումն ավարտվել է «առանց հստակ պլանի». Bloomberg

Հունվարի 14-ին Դավոսում կայացած ուկրաինական «Խաղաղության բանաձևի» վերաբերյալ ազգային անվտանգության հարցով խորհրդականների հանդիպումն ավարտվել է առանց գործողությունների հստակ ծրագրի մշակման։ Հանդիպմանը մասնակցել է շուրջ 83 պատվիրակություն, որոնցից 18-ը՝ ասիական երկրներից, 12-ը՝ Աֆրիկայից։ Չինաստանը, ներկա չի եղել միջոցառմանը, ընդգծում են Bloomberg-ի փորձագետները։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը խոստովանել է, որ Կիևի առաջ քաշած…

Read More
Բաքվում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Բաքվում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Բաքվում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է 24 հոգի: «Թարմացված տեղեկատվության համաձայն՝ պայթյունի վայրում փրկարարական և որոնողական աշխատանքների ընթացքում փլատակներից դուրս է բերվել վեց մարդու դի»,- «Ինտերֆաքսին» հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է…

Read More
Պետք է կանխել  բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ

Պետք է կանխել բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարարություն X-ի իր միկրոբլոգում հարգանքի տուրք է մատուցել Բաքվի ջարդերում սպանված անմեղ զոհերի հիշատակին: «34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին…

Read More
Հնդկաստանի արտգործնախարարն Իրանում քննարկել է իրավիճակը Կովկասում, Մերձավոր Արևելքում և Չաբահար նավահանգստի զարգացման հեռանկարները

Հնդկաստանի արտգործնախարարն Իրանում քննարկել է իրավիճակը Կովկասում, Մերձավոր Արևելքում և Չաբահար նավահանգստի զարգացման հեռանկարները

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Թեհրան և առանձին հանդիպումներ է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հետ։ Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Աբդոլլահիանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում խոսել են երկու երկրի տնտեսական համագործակցության, ռազմավարական կապերի, Չաբահար նավահանգստի զարգացման, հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի և…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
		15.01.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 15.01.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

Read More
Ֆրեդերիկ X-ը պաշտոնապես հայտարարվեց Դանիայի թագավոր

Ֆրեդերիկ X-ը պաշտոնապես հայտարարվեց Դանիայի թագավոր

Դանիայի կառավարության ղեկավար Մետե Ֆրեդերիկսենը կիրակի Կոպենհագենի Քրիստիանսբորգ պալատի պատշգամբից դանիական թագի հպատակներին հայտարարել է թագավոր Ֆրեդերիկ X-ի գահ բարձրանալու մասին, որը նույնպես առաջին անգամ հայտնվել է հանրության առջև` որպես թագավոր: 83-ամյա Մարգրետե II թագուհին 52 տարվա կառավարումից հետո պաշտոնապես հրաժարվել է գահից՝ միապետ հռչակելով ավագ որդուն՝ 55-ամյա Ֆրեդերիկին: Թագուհի Մարգրետե II-ը գահից հրաժարվելու մասին…

Read More
Իսլանդիայի հարավ-արևմուտքում հրաբուխ է ակտիվացել

Իսլանդիայի հարավ-արևմուտքում հրաբուխ է ակտիվացել

Կիրակի հրաբխի ժայթքում է սկսվել Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում, երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գրինդավիկ քաղաքից հյուսիս:   Իսլանդական ռադիոյի տվյալներով՝ ժայթքումին նախորդել է փոքր երկրաշարժերի շարք։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայումս լավայի հոսքն արդեն ձևավորվել է, և այն մեծանում է, սակայն հստակ վայրը, թե որտեղից է լավան դուրս գալիս, առայժմ հնարավոր չէ որոշել: Մեծանում է նաև ժայթքման հետևանքով գետնի…

Read More
ԱՄՆ-ում մեկնարկում է նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրափուլը

ԱՄՆ-ում մեկնարկում է նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրափուլը

Երկուշաբթի Այովա նահանգում անցկացվելու են Հանրապետական կուսակցության ակտիվիստների առաջին հանդիպումները, որոնք էլ պաշտոնական մեկնարկ են տալու  նախագահի հանրապետական թեկնածուի որոշման գործընթացին։ Չնայած եղանակային վատ պայմաններին՝ հանրապետականները որոշել են հավատարիմ մնալ 50-ամյա ավանդույթին և անցկացնել թեկնածուի առաջին ընտրությունը: Այս տարի դեմոկրատները փոխել են ժամանակացույցը և Նյու Հեմփշիր նահանգում կուսակցության նախագահի թեկնածուին ընտրելու են հունվարի 23-ին: Այովա…

Read More
Պայթյուն և հրդեհ Բաքվում. կան զոհեր

Պայթյուն և հրդեհ Բաքվում. կան զոհեր

Պայթյուն է որոտացել Բաքվի կահույքի արտադրամասերից մեկում, որից հետո հրդեհ է բռնկվել: Ըստ լրատվամիջոցների՝ պատահարի հետևանքով երկու մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել: Դեպքի վայր են եկել պետական հրշեջ ծառայության, հատուկ ռիսկի փրկարար ծառայության և ԱԻՆ Բաքվի տարածաշրջանային կենտրոնի ուժերը, շտապօգնության 15 բրիգադ։ Ըստ վերջին տեղեկությունների, հրդեհը մասամբ մարվել է:

Read More
Կոնգրեսը համաձայնել է երկարաձգել ԱՄՆ գերատեսչությունների ֆինանսավորումը

Կոնգրեսը համաձայնել է երկարաձգել ԱՄՆ գերատեսչությունների ֆինանսավորումը

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատներն ու հանրապետականները համաձայնության են եկել մի օրինագծի շուրջ, որը երկարաձգում է որոշ պետական ​​մարմինների ֆինանսավորումը մինչև մարտի 1-ը, իսկ մյուսների համար՝ մինչև մարտի 8-ը: Այդ մասին ասված է Սենատի դեմոկրատական ​​մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի՝ կիրակի հրապարակված հայտարարության մեջ։ Օրենսդիրն ակնկալում է, որ համաձայնեցված փաստաթուղթը Կոնգրեսը կընդունի առաջիկա օրերին, որպեսզի ԱՄՆ նախագահ Ջո…

Read More
Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրության քարոզարշավը: «Հանրապետության ընտրական օրենսդրության համաձայն՝ նախընտրական քարոզարշավը սկսվում է քվեարկության օրվանից 23 օր առաջ, որը նշանակված է փետրվարի 7-ին, այսինքն՝ հունվարի 15-ին, և ավարտվում է ընտրություններից մեկ օր առաջ»,-հաղորդում է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նախագահի պաշտոնի համար պայքարելու է յոթ թեկնածու։ Նրանց թվում են գործող նախագահ Իլհամ Ալիևը, որի…

Read More
Գրիգոլ Հեգելիա. Այն, ինչ մենք տեսնում ենք Չինաստանի հետ հարաբերությունների խորացման առումով, վրեժ է քաղաքական Արևմուտքից. սրանք քայլեր են ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեմ.

Գրիգոլ Հեգելիա. Այն, ինչ մենք տեսնում ենք Չինաստանի հետ հարաբերությունների խորացման առումով, վրեժ է քաղաքական Արևմուտքից. սրանք քայլեր են ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեմ.

Այն, ինչ մենք տեսնում ենք Չինաստանի հետ հարաբերությունների խորացման առումով, վրեժն է քաղաքական Արևմուտքի նկատմամբ, «Սրանք քայլեր են Ամերիկայի և ԵՄ-ի դեմ»,- ասել է Լելոյի առաջնորդներից Գրիգոլ Գեգելիան՝ գնահատելով «Վրացական երազանքի» պատվիրակության այցը Չինաստան։ Նրա խոսքով, Չինաստանն ունի մի շարք շահեր, որոնք չեն համընկնում և չեն կարող համընկնել անկախ, ազատ, ինքնիշխան Վրաստանի շահերի հետ, համապատասխանաբար,…

Read More
ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Նեֆյուի այցը Հայաստան և Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Նեֆյուի այցը Հայաստան և Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուն հունվարի 15-18-ը կայցելի Հայաստան և Վրաստան: Այդ մասին հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Երկու երկրում էլ նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարում առկա ջանքերն ու մարտահրավերները և կսահմանի հետագա համագործակցության ոլորտները: Հայաստանում համակարգող Նեֆյուն կհանդիպի պետական պաշտոնյաների, այդ թվում՝ արդարադատության ոլորտի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, կմասնակցի…

Read More
Բորժոմիի «Կուկուշկա»-ին վերանորոգում է պահանջվում, բայց չկա ֆինանսավորում

Բորժոմիի «Կուկուշկա»-ին վերանորոգում է պահանջվում, բայց չկա ֆինանսավորում

Բորժոմիի «Կուկուշկա»-ն՝ հայտնի Բորժոմի-Բակուրիանի գնացքը, գործարկվելու է ենթակառուցվածքների վերանորոգումից հետո, գրում է Ազատություն ռադիոկայանը։ Երկաթուղային գիծը փակվել է չորս տարի՝ այն դադարեցվել է 2020 թվականին՝ համաճարակի ժամանակ։ «Վրացական երկաթուղիները» ավելի ուշ հայտարարեցին, որ ենթակառուցվածքը անապահով է և վերանորոգման կարիք ունի, բայց դեռ գումար չկա։ Պետք է վերանորոգել հենց գնացքը, նեղ ճանապարհի ռելսերը՝ մի խոսքով, ամբողջ…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
		14.01.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 14.01.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

Read More