Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանի մոտ ակտիվացրել է իր ավիացիան

Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանի մոտ ակտիվացրել է իր ավիացիան

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը բնակչությանը տեղեկացրել է ռուսական ավիացիայի ակտիվության ուժեղացման պատճառով Ուկրաինայի հետ սահմանի մոտ հանրապետության և նրա դաշնակիցների ռազմական ինքնաթիռների թռիչքների մասին: Երկրի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ որոշում է կայացվել ակտիվացնել լեհական ավիացիան՝ Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար:

Read More
Կիևի «Կոսմոպոլիտ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, տուժել է երեք մարդ

Կիևի «Կոսմոպոլիտ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, տուժել է երեք մարդ

Կիևի Սոլոմենսկի շրջանում հրդեհվել է «Կոսմոպոլիտ» առևտրի կենտրոնի 4-րդ հարկը, 200 մարդ տարհանվել է: Այդ մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ հրդեհը մարվել է, տուժել է երեք մարդ, որոնցից մեկը՝ երեխա: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Read More
Էկվադորում ոստիկանությունն ու բանակը ուժեղացված ռեժիմով անվտանգության գործողություններ են իրականացնում

Էկվադորում ոստիկանությունն ու բանակը ուժեղացված ռեժիմով անվտանգության գործողություններ են իրականացնում

Էկվադորում անկարգությունների և բռնության կտրուկ աճի ֆոնին ոստիկանությունը և բանակն ուժեղացված ռեժիմով անվտանգության գործողություններ են իրականացնում ամբողջ երկրում: Reuters-ը գրում է, որ ռեյդերի ընթացքում հանցավոր խմբավորումների հետ կապ ունենալու կասկածանքով հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել։ Էկվադորում անվտանգային իրավիճակը կտրուկ վատթարացել է հունվարի 7-ին,երբ «Լոս Չոներոս» և «Լոս-Լոբոս» խմբավորումների առաջնորդները փախել են բանտից, ընդհանուր առմամբ 30-ից ավելի…

Read More
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին

Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարածքին, Կիևի շրջանում և մայրաքաղաքում գործարկվել է ՀՕՊ համակարգը, լսվել են պայթյուններ: Իշխանությունը բնակիչներին կոչ է արել թաքնվել ապաստարաններում: Լարված է իրավիճակը նաև այլ բնակավայրերում, հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին: Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ երկրի Զինված ուժերը ծովային և օդային հեռահար ճշգրիտ զինատեսակներով, այդ թվում՝…

Read More
Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը ժամանել է Կիև

Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը ժամանել է Կիև

Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուռնեն այսօր առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Կիև: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տվյալով՝ այցի նպատակն է «շարունակել Փարիզի դիվանագիտական ջանքերը և հաստատել Ֆրանսիայի նվիրվածությունը իր դաշնակիցներին և քաղաքացիական բնակչությանը»: Ժամանելով Կիև՝ Սեժուռնեն հայտարարել է, որ Ուկրաինան գրեթե երկու տարի պաշտպանում է իր ինքնիշխանությունն ու ապահովում Եվրոպայի անվտանգությունը: «Ֆրանսիայի օգնությունը…

Read More
Իրաքի հյուսիսում թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել

Իրաքի հյուսիսում թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել: Գերատեսչության տվյալով՝ հարձակումն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները։ Հարձակմանն ի պատասխան՝ թուրքական օդուժը այսօր հարվածներ է հասցրել զինյալների ենթակառուցվածքին և Իրաքի քրդաբնակ շրջաններին։ Թուրքիայի ՊՆ-ից հայտնել են, որ ոչնչացվել է քրդական ուժերի 29 օբյեկտ,…

Read More
Ադրբեջանը իր բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ արդյունավետ բարեփոխումներ է իրականացրել. Հասանով

Ադրբեջանը իր բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ արդյունավետ բարեփոխումներ է իրականացրել. Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Բաքուն ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ արդյունավետ բարեփոխումներ է իրականացրել: Զաքիր Հասանովի խոսքով՝ այդ գործընթացը շարունակական է լինելու:

Read More
Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններն ինքնապաշտպանական բնույթ են կրում. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններն ինքնապաշտպանական բնույթ են կրում. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Եմենի շուրջ վերջին զարգացումների հարցով Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել հութիներին այն բանից հետո, երբ սպառել է Կարմիր ծովում նավագնացությանը սպառնացող վտանգները հաղթահարելու ոչ ռազմական տարբերակները: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի գործողություններն ինքնապաշտպանական բնույթ են կրում: Եգիպտոսի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել՝ Կարմիր…

Read More
Հալեպի հայ ավետարանական Բեթել եկեղեցին բոլորել է հարյուրամյակը

Հալեպի հայ ավետարանական Բեթել եկեղեցին բոլորել է հարյուրամյակը

Հալեպի հայ ավետարանական Բեթել եկեղեցին կարևոր դերակատարում է ունեցել սիրիահայ համայնքի ազգային, կրոնական, կրթական, սոցիալ-տնտեսական կյանքում: Գործունեության անցած մեկ դարի ընթացքում հոգևոր կառույցը մեծ աջակցություն է ցուցաբերել հայերին՝ Ցեղասպանությունից հետո, Սիրիայում սկիզբ առած պատերազմի տարիներին և այսօր էլ շարունակում է հայանվեր գործունեությունը: Եկեղեցու 100-ամյակին նվիրված միջոցառման մասին է Մարիա Գաբրիելյանի ռեպորտաժը:

Read More
Սունակը Կիևում հայտարարել է Ուկրաինային 3.2 միլիարդ դոլարի ռազմական օգնության մեծ փաթեթի մասին

Սունակը Կիևում հայտարարել է Ուկրաինային 3.2 միլիարդ դոլարի ռազմական օգնության մեծ փաթեթի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Կիև կատարած այցի շրջանակում հայտարարել է Ուկրաինային 3.2 միլիարդ դոլարի ռազմական օգնության մեծ փաթեթի մասին։ Այն կներառի հակաօդային պաշտպանության սարքավորումներ, հակատանկային զենք, հեռահար հրթիռներ, հազարավոր արկեր: Սունակի խոսքով` ուկրաինացի հազարավոր զինվորականների համար վարժանքներ կանցկացվեն: Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Լոնդոնը Կիևին երկարաժամկետ աջակցություն է խոստացել: Պաշտոնյաները հանդիպման ավարտին անվտանգության երաշխիքների…

Read More
Սանկտ Պետերբուրգի մերձակայքում Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել

Սանկտ Պետերբուրգի մերձակայքում Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել

Սանկտ Պետերբուրգի մերձակայքում` Շուշարի ավանում գտնվող Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, որը տարածվել է 50 հազար քառակուսի մետր մակերեսով: Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան: Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ-ի 112 աշխատակից և 25 միավոր տեխնիկա: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Լրատվամիջոցները նշում են, որ պահեստն ամբողջությամբ ավերվել է 20-30 րոպեի ընթացքում: Նշվում է, որ…

Read More
Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը. ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի այցերը 2023 թվականին

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը. ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի այցերը 2023 թվականին

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: Այս համատեքստում 2023 թվականը նշանավորվել է մի քանի կարևոր իրադարձություններով:     Կայացել են նախարար Միրզոյանի այցերը Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն:   ՀՀ անկախության շրջանում առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին:  …

Read More
Նեթանյահուն Շոլցին շնորհակալություն է հայտնել Հաագայի դատարանում ՀԱՀ-ի հայցով Իսրայելին աջակցելու համար
		13.01.2024 . Միջազգային

Նեթանյահուն Շոլցին շնորհակալություն է հայտնել Հաագայի դատարանում ՀԱՀ-ի հայցով Իսրայելին աջակցելու համար 13.01.2024 . Միջազգային

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, շնորհակալություն հայտնել Արդարադատության միջազգային դատարանում Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի քննարկմանը որպես երրորդ կողմ միանալու՝ Գերմանիայի որոշման համար: Այդ մասին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ավելի վաղ ՀԱՀ-ը Հաագայի դատարան հայց էր ներկայացրել՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման…

Read More
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան փորձում են Կարմիր ծովը «արյան ծով» դարձնել. Էրդողան

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան փորձում են Կարմիր ծովը «արյան ծով» դարձնել. Էրդողան

Գազայի հատվածում սրվող էսկալացիայի ֆոնին՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հարվածել են Եմենի Անսար Ալլահ շարժման օբյեկտներին, այդ թվում՝ Եմենի մայրաքաղաքում։ Նշվում է, որ խոցվել են հութիներին պատկանող հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռադիոտեղորոշիչ կայանների տեղակայման վայրերը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ հարվածները «պաշտպանական բնույթ են կրել» և պատասխանն են Կարմիր ծովով անցնող նավերի վրա…

Read More
Էկվադորի իշխանությունները խստացրել են կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարը

Էկվադորի իշխանությունները խստացրել են կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարը

Էկվադորում մաֆիայի դեմ պայքարում հանցավոր խմբավորումների հարյուրավոր անդամներ են ձերբակալվել: Գուայաս նահանգում ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել են երեք հայտնի՝ Los Lobos, Lagartos և Mafia 18 հանցախմբերի անդամները։ Ոստիկանությունը խուզարկությունների ժամանակ առգրավել է մեծ քանակությամբ զենք և թմրանյութ: Ավելի վաղ նախագահ Դանիել Նոբոան հայտարարել էր, որ Էկվադորը գտնվում է ներքին զինված հակամարտության վիճակում և երկրում արտակարգ…

Read More
Թրամփը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
		12.01.2024 . Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում 12.01.2024 . Միջազգային

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի դատարան է ներկայացել իր ընտանեկան ընկերության՝ Trump Organization-ի կողմից 370 միլիոն դոլարի խարդախ սխեմա կազմակերպելու մեղադրանքով, հայտնում է ABC հեռուստաալիքը: Թրամփն իրեն անմեղ է համարել և իր նկատմամբ դատական հետապնդումն անվանել է վհուկների որս, որի համար ինքը պետք է փոխհատուցում ստանա։ Նախկին նախագահը հայտարարել է, որ դարձել է…

Read More
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո ԹԵ Յուլին՝ Հարավային Կորեայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո ԹԵ Յուլին՝ Հարավային Կորեայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո ԹԵ Յուլին՝ Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ: «Իմ շնորհավորանքներն եմ հղում Նորին գերազանցություն պարոն Չո ԹԵ Յուլին՝ Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և լավագույն մաղթանքներ հղում հաջող պաշտոնավարման համար: Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ Հայաստան-Կորեայի Հանրապետություն քաղաքական երկխոսության հետագա խորացման, համատեղ օրակարգի առաջխաղացման և բազմակողմ…

Read More
Իսրայելի արտգործնախարարը, ի պատասխան Էրդողանի հայտարարությունների, հիշեցրել է հայերի ցեղասպանության մասին

Իսրայելի արտգործնախարարը, ի պատասխան Էրդողանի հայտարարությունների, հիշեցրել է հայերի ցեղասպանության մասին

Գազայի հատվածում ռազմական գործողության լույսի ներքո Իսրայելի դեմ Թուրքիայի կշտամբանքները հիմք չունեն, Անկարան պետք է հիշի հայերի և քրդերի ճակատագիրը։ Այդ մասին հայտարարել է հրեական պետության ԱԳ նախարար Իսրայել Կացը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած հերթական քննադատական հայտարարություններից հետո։ «Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող երկրից, այժմ պարծենում է Իսրայելի…

Read More
Ֆրանսիայում նշանակվել են նոր նախարարներ
		12.01.2024 . Միջազգային

Ֆրանսիայում նշանակվել են նոր նախարարներ 12.01.2024 . Միջազգային

«Ինձ անհրաժեշտ է գործողություն, գործողություն, գործողություն» և «արդյունքներ, արդյունքներ, արդյունքներ», նախարարների ցուցակի հրապարակումից րոպեներ անց ասել է Ֆրանսիայի նորընտիր վարչապետ Գաբրիել Ատալը: Ելիսեյան պալատում հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը՝ Գաբրիել Ատալի գլխավորությամբ։ Նախարարների կաբինետում 14 նախարար է, իրենց պաշտոնները պահպանել են արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին, ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը և էկոնոմիկայի ու ֆինանսների…

Read More
Եվրահանձնաժողովը զիջումների կգնա Հունգարիայի հանդեպ՝ Ուկրաինային 50 միլիարդ եվրո օգնություն հատկացնելու համար. Financial Times

Եվրահանձնաժողովը զիջումների կգնա Հունգարիայի հանդեպ՝ Ուկրաինային 50 միլիարդ եվրո օգնություն հատկացնելու համար. Financial Times

Եվրահանձնաժողովը պատրաստ է կատարել Հունգարիայի որոշ պահանջները՝ Ուկրաինային 50 միլիարդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու վետոն վերացնելու համար։ Այդ մասին Financial Times-ին հայտնել է եվրոպացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյա։ Որպեսզի Հունգարիային համոզի հրաժարվել ռազմական օգնության փաթեթի հանդեպ դեկտեմբերին կիրառված վետոյից, Եվրահանձնաժողովը պատրաստ է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին իրավունք տալ դադարեցնելու ֆինանսավորման գործարքը 2025 թվականի կեսին, հայտարարել…

Read More
Կայուն խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունների համալիրն է. Զախարովա

Կայուն խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունների համալիրն է. Զախարովա

Խաղաղ գործընթացի հետընթացի, առաջընթացի կամ լճացման վերաբերյալ ցանկացած գնահատական, որ տալիս են պաշտոնական Երևանի ներկայացուցիչները, ինքնիշխան պետության բացարձակ իրավասությունն է։ Նրանք ունեն սեփական գնահատականներ տալու անվերապահ իրավունք։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադրություն է դարձրել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի այն…

Read More
ԼՂ հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է. Միյատովիչ

ԼՂ հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է. Միյատովիչ

«Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները իրենց խաղաղ բանակցություններում պետք է կենտրոնանան մարդու իրավունքների պաշտպանության վրա և հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար հաստատեն մարդու իրավունքների կայուն երաշխիքներ»,- ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ հրապարակելով իր դիտարկումները 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ այցից հետո: Տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր, որ նման…

Read More
2024 թվականը սկսվել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման ուղղությամբ քրտնաջան աշխատանքով. Մարագոս

2024 թվականը սկսվել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման ուղղությամբ քրտնաջան աշխատանքով. Մարագոս

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ողջունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակության այցը Հայաստան: «Եվրամիությունն ու Հայաստանը 2024 թվականը սկսել են համագործակցության խորացման ուղղությամբ քրտնաջան աշխատանքով։ Այս համատեքստում ես ուրախ էի ողջունել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը, որն այցելեց Հայաստան 2024 թվականի հունվարի 9-11-ը և քննարկեց Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հնարավոր համագործակցության տարբերակները»,- գրել…

Read More
Հայաստանում բարեփոխումների օրակարգը շատ տպավորիչ է. Օ՛Բրայեն

Հայաստանում բարեփոխումների օրակարգը շատ տպավորիչ է. Օ՛Բրայեն

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման թեմային անդրադարձել են ԱՄՆ պետքարտուղարությունից: Վաշինգտոնը վերահաստատել է՝ ամերիկյան կողմն աջակցում է ամուր ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքմանը։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը Հայաստանում բարեփոխումների օրակարգը «շատ տպավորիչ» է որակել: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ Մանրամասները՝ տեսաշարում:

Read More
Զախարովան Երևանից փաստեր է պահանջել ԼՂ-ում էթնիկ զտումների վերաբերյալ

Զախարովան Երևանից փաստեր է պահանջել ԼՂ-ում էթնիկ զտումների վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է մի շարք հայ գործիչների հայտարարություններն այն մասին, որ ռուս խաղաղապահները 2023 թվականի սեպտեմբերին չեն պաշտպանել խաղաղ բնակիչներին Լեռնային Ղարաբաղում և թույլ են տվել բնակչության էթնիկ զտումներ։ «Մենք շատ վստահելի, լավ և սերտ երկխոսություն ենք հաստատել Հայաստանի արտգործնախարարության մեր գործընկերների հետ, բազմիցս փոխանցել ենք Ռուսաստանի դիրքորոշումն այս հայտարարությունների…

Read More
Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում Ձեզ բարեկամության և գերազանց համագործակցության համար. Միրզոյանը՝ Կոլոննային

Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում Ձեզ բարեկամության և գերազանց համագործակցության համար. Միրզոյանը՝ Կոլոննային

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի արդեն նախկին արտգործնախարար Կատրին Կոլոննային  Հայաստանին ցուցաբերած գերազանց համագործակցության համար: «Հարգելի նախարար Կոլոննա, ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ բարեկամության և գերազանց համագործակցության համար, որը մենք հաստատել ենք Հայաստանի համար առանձնապես դժվարին ժամանակաշրջանում, ինչպես նաև մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու ձեր շարունակական ջանքերի…

Read More
Շնորհավորում եմ Ստեֆան Սեժուռնեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով. Միրզոյան
		12.01.2024 . Միջազգային

Շնորհավորում եմ Ստեֆան Սեժուռնեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով. Միրզոյան 12.01.2024 . Միջազգային

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ստեֆան Սեժուռնեին՝ Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում եմ Ստեֆան Սեժուռնեին՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով և լավագույնն եմ մաղթում՝ Ֆրանսիայի ազդեցության համար ծառայության հարցում իր բարձր առաքելության համար։ Անհամբեր սպասում եմ միասին աշխատելուն՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունն ու գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է Արարատ Միրզոյանն X-ի իր միկրոբլոգում:

Read More
Ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ, Իրանի դեսպան

Ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ, Իրանի դեսպան

Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր էլ դինամիկ զարգանում են. ողջունելով Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը, որն…

Read More
Եմենի հութիները հայտարարել են, որ շարունակելու են աջակցել Գազայի հատվածին. BBC

Եմենի հութիները հայտարարել են, որ շարունակելու են աջակցել Գազայի հատվածին. BBC

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդանավերն ու ռազմանավերը հինշաբթի լույս ուրբաթ գիշերը հարձակվել են Եմենում հութիների խմբավորման ռազմական օբյեկտների վրա, որոնք վերջին մեկուկես ամսվա ընթացքում Կարմիր ծովում առևտրային նավերի որս են սկսել։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Եմենում 16 օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ՝ խոցելով ավելի քան 60 թիրախ՝ հրամանատարական կետեր, զենքի…

Read More