Էստոնիան Կիևին 1.2 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի

Էստոնիան Կիևին 1.2 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի

Տալինը մինչև 2027 թվականը Կիևին 1,2 մլրդ եվրոյի օգնություն կհատկացնի՝ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման շրջանակում տեղեկացրել է Էստոնիայի նախագահը: «Հարկավոր է ավելացնել ԵՄ ռազմարդյունաբերության հզորությունը: Մենք չպետք է որևէ սահմանափակում ունենանք Ուկրաինային զենք մատակարարելու հարցում», — ասել է Ալար Կարիսը։ Նա հավելել է, որ Էստոնիան Ուկրաինայի վերականգնման ծրագիր ունի, որի համար արդարացի կլիներ օգտագործել ռուսական…

Read More
Հայտնի է Ֆրանսիայի ԱԳ նոր նախարարի անունը

Հայտնի է Ֆրանսիայի ԱԳ նոր նախարարի անունը

Ֆրանսիայի ԱԳ նոր նախարար է դարձել նախագահական «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ստեֆան Սեժուրնեն: Վերջինս, ըստ տեղական ԶԼՄ-ների, վարչապետ Գաբրիել Ատտալի ամուսինն է: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի մշակույթի նախարար կնշանակվի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հովանավորյալ Ռաշիդա Դատին: Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիան Լեքորնյուն երկրի կառավարության նոր կազմում կպահպանի իր պաշտոնը:

Read More
Ալիեւի սպառնալիքներին վերջ տալու միակ եւ հուսալի ճանապարհը. Էդուարդ Այվազյան

Ալիեւի սպառնալիքներին վերջ տալու միակ եւ հուսալի ճանապարհը. Էդուարդ Այվազյան

«Քաղաքական Խաչմերուկ» — Էդուարդ Այվազյանի հետ։ Ալիեւի սպառնալիքներին եւ զառանցանքներին վերջ տալու միակ եւ հուսալի ճանապարհը։ Դուրս գալ ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքից եւ արագացված կարգով հայտ ներկայացնել եւ ստանալ ԵՄ անդամակցության կարգավիճակ։

Read More
Իսրայելը մտադիր չէ մշտապես օկուպացնել Գազայի հատվածը. Նեթանյահու

Իսրայելը մտադիր չէ մշտապես օկուպացնել Գազայի հատվածը. Նեթանյահու

Իսրայելը մտադիր չէ մշտական հիմունքներով օկուպացնել Գազայի հատվածը կամ տեղահանել պաղեստինցի բնակչությանը՝ հայտարարել է Իսրայելի վարչապետը: Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ ռազմական գործողությունների նպատակը բացառապես ՀԱՄԱՍ շարժման ոչնչացումը և գերիների ազատ արձակումն է: Նա հավելել է, որ Իսրայելը գործում է միջազգային իրավունքին համապատասխան: Նեթանյահուն մեղադրել է ՀԱՄԱՍ-ին՝ խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու համար: Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ՑԱՀԱԼ…

Read More
Զելենսկին ժամանել է Լատվիա

Զելենսկին ժամանել է Լատվիա

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Լատվիա։ Այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչի և կառավարության ներկայացուցիչների հետ: Հունվարի 10-ին Զելենսկին այցելել է Լիտվա։ Նա հանդիպում է ունեցել նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ, քննարկել անվտանգության և եվրաինտեգրման հարցեր: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահը ՆԱՏՕ-ից հստակություն է պահանջել Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության հարցում: Այսօր Զելենսկին…

Read More
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Խարկովին ռուսական հարվածների պատճառով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գերազանցում է 10-ը: Հաղորդվում է ավերածությունների ու վիրավորների մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Ռոստովի, Տուլայի և Կալուգայի շրջաններում ուկրաինական չորս անօդաչու է խոցվել։ Կան ավերածություններ: Լարված է իրավիճակը նաև մարտի դաշտում: Ռուսական կողմը հայտնում է…

Read More
Եթե Էկվադորը ռուսական զենք փոխանցի ԱՄՆ-ին, դա ոչ բարեկամական քայլ կլինի Մոսկվայի դեմ. դեսպան

Եթե Էկվադորը ռուսական զենք փոխանցի ԱՄՆ-ին, դա ոչ բարեկամական քայլ կլինի Մոսկվայի դեմ. դեսպան

Ռուսաստանը ստուգում է տեղեկությունն այն մասին, որ Էկվադորը պատրաստվում է ռուսական ռազմական տեխնիկան փոխանցել ԱՄՆ-ին: Այդ մասին հայտարարել է Էկվադորում ՌԴ դեսպան Վլադիմիր Սպրինչանը, հավելել, որ նման քայլը Մոսկվան կհամարի ոչ բարեկամական: «Մենք նախազգուշացրել ենք իշխանություններին, որ դա կլինի ոչ բարեկամական քայլ, առավել ևս, որ Էկվադորի նախագահը հայտարարել է իր երկրի չեզոք դիրքորոշման մասին հատուկ…

Read More
Էստոնիան Ուկրաինային 1,2 մլրդ եվրո օգնություն կհատկացնի մինչև 2027 թվականը. Կարիս

Էստոնիան Ուկրաինային 1,2 մլրդ եվրո օգնություն կհատկացնի մինչև 2027 թվականը. Կարիս

Տալլինը Կիևին 1,2 մլրդ եվրո օգնություն կհատկացնի մինչև 2027 թվականը՝ հայտնել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը: «Ուկրաինան ավելի ու ավելի լավ սպառազինության կարիք ունի։ ԵՄ ռազմարդյունաբերության հզորությունները պետք է ավելացնել, որպեսզի Ուկրաինան ստանա այն, ինչ իրեն պետք է։ Մենք չպետք է որևէ սահմանափակում ունենանք Ուկրաինային զենք մատակարարելու հարցում»,- ասել է նախագահը։ Կարիսը հավելել է, որ…

Read More
Քերմանում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով Իրանում 35 մարդ է ձերբակալվել. IRNA

Քերմանում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով Իրանում 35 մարդ է ձերբակալվել. IRNA

Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է Քերման քաղաքում հունվարի 3-ին ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով 35 մարդու ձերբակալության մասին՝ տեղեկացրել է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ կասկածյալները ձերբակալվել են Արևմտյան Ադրբեջան, Սպահան, Քերման, Սիստան և Բելուջիստան, Թեհրան և Խորասան Ռեզավի նահանգներում: Գործակալության տվյալով՝ գործողության ղեկավարն ապօրինի մուտք է գործել երկրի տարածք հարավարևելյան սահմաններով և ահաբեկչությունից երկու օր առաջ…

Read More
Արդարադատության միջազգային դատարանը քննում է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը Գազայի վերաբերյալ

Արդարադատության միջազգային դատարանը քննում է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը Գազայի վերաբերյալ

Արդարադատության միջազգային դատարանն այսօր Հաագայում սկսել է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի լսումները՝ կապված Իսրայելի կողմից Գազայի հատվածում Ցեղասպանության մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: Նիստին ներկա է Հարավաֆրիկյան պատվիրակությունը՝ 20-ից ավելի պատվիրակներով: Այն գլխավորում է ՀԱՀ արդարադատության նախարար Ռոնալդ Լամոլան։ Դատավորների թիվը 15 է: Իսրայելի պատվիրակությունը ելույթ կունենա վաղը: ՄԱԿ-ի դատարանում ՀԱՀ ներկայացուցիչ Վիսումուզի Մադոնսելան…

Read More
Ադրբեջանը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա

Իլհամ Ալիևի հրամանագրի համաձայն՝ Սումգայիթի տեխնոլոգիական պարկից էլեկտրասարքավորումների հերթական խմբաքանակն է ուղարկվել Ուկրաինա: 25 բեռնատարից բաղկացած շարասյունով ուղարկված օգնությունը ներառում է ավելի քան 677 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև տրանսֆորմատորային ենթակայանների 22 հավաքածու: 2023 թվականին Ադրբեջանն Ուկրաինային 7,6 մլն դոլարի օգնություն է ուղարկել:

Read More
ՆԱՏՕ-ի անդամները խստորեն դատապարտել են Ուկրաինայում ռուսական ավիահարվածների ակտիվացումը

ՆԱՏՕ-ի անդամները խստորեն դատապարտել են Ուկրաինայում ռուսական ավիահարվածների ակտիվացումը

Երեկ տեղի է ունեցել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումը, որում քննարկվել են Ռուսաստանի վերջին ծանր ավիահարվածները՝ ասված է դաշինքի մամուլի հաղորդագրության մեջ: Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները խստորեն դատապարտել են Ուկրաինայում ռուսական ավիահարվածների ակտիվացումը, ինչպես նաև «Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայից ստացած բալիստիկ հրթիռների և Իրանից ստացած հարվածային ԱԹՍ-ների կիրառումը»: ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ կշարունակեն Ուկրաինային ապահովել հիմնական ռազմական, տնտեսական…

Read More
Մոլդովայի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել որոշ քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելելու կապակցությամբ

Մոլդովայի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել որոշ քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելելու կապակցությամբ

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունն ափսոսանք է հայտնել իր որոշ քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելելու մասին որոշման կապակցությամբ: Գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Զախարովը նշել է, որ չնայած այդ փաստին՝ «Մոլդովան պահպանում է իր հաստատակամ հանձնառությունը՝ հակազդելու արտաքին միջամտությանը և անվտանգության ու ինքնիշխանության նկատմամբ ցանկացած ապակայունացնող գործողություններին»:

Read More
Մոլդովայի դեսպանին կանչել են Ռուսաստանի արտգործնախարարություն և բողոք հայտնել

Մոլդովայի դեսպանին կանչել են Ռուսաստանի արտգործնախարարություն և բողոք հայտնել

Ռուսաստանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիան Դարին երեկ կանչվել է ՌԴ արտգործնախարարություն: «Դեսպանին վճռական բողոք է ներկայացվել պաշտոնական Քիշնևի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ։ Նշվել է, որ դրանց շարունակման դեպքում ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում լրացուցիչ պատասխան միջոցներ ձեռնարկել»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունից հստակեցրել են, որ այդ «ոչ բարեկամական գործողությունները» ներառում…

Read More
Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են ընդունել Լուիս Բոնոյին ԱՄՆ-ի «միակողմանի քաղաքականության» պատճառով

Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են ընդունել Լուիս Բոնոյին ԱՄՆ-ի «միակողմանի քաղաքականության» պատճառով

Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են ընդունել ԱՄՆ պետքարտուղարության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնել է ադրբեջանական Minval գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները: Նշվում է, որ Բոնոյին Ադրբեջան այցելելու մերժման հիմնական պատճառը Վաշինգտոնի «անհասկանալի և միակողմանի քաղաքականությունն է»: Հիշեցնենք, որ Բոնոն օրեր առաջ այցելել էր Երևան, հանդիպումներ ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության…

Read More
Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 23 հազարը, շուրջ 60 հազար մարդ վիրավոր է

Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 23 հազարը, շուրջ 60 հազար մարդ վիրավոր է

Գազայի հատվածում բախումները շարունակվում են: ՀԱՄԱՍ-ը և ՑԱՀԱԼ-ը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: The Jerusalem Post-ը գրում է, որ Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր ՑԱՀԱԼ-ի զոհված զինծառայողների թիվը հասել է 185-ի, իսկ հոկտեմբերի 7-ից ի վեր 519 զինծառայող է զոհվել: Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հատել է 23 հազարը, շուրջ 60000…

Read More
Բելգիան Եվրահանձնակատար Ռեյնդերսի թեկնածությունն է առաջադրել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Բելգիան Եվրահանձնակատար Ռեյնդերսի թեկնածությունն է առաջադրել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Բելգիան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է արդարադատության և օրենքի գերակայության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսին, որը նաև պատասխանատու է ռուսական սուվերեն ակտիվների սառեցման համար և հեռանկարում նախապատրաստում է դրանց բռնագանձումը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում։ Այս մասին հայտնում է բելգիական Soir թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ ԵԽ գլխավոր քարտուղարի ընտրությունները կանցկացվեն հունիսին:…

Read More
Մահմուդ Աբբասն անընդունելի է համարել պաղեստինցիների տեղահանումն իրենց հողերից

Մահմուդ Աբբասն անընդունելի է համարել պաղեստինցիների տեղահանումն իրենց հողերից

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Արևմտյան ափի Ռամալլա քաղաքում գտնվող իր նստավայրում։ Այդ մասին հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։ ԱՄՆ պետքարտուղարը Ռամալլահ է ժամանել Իսրայելի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից հետո։ Ներկայումս Բլինքենը շրջագայում է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ փորձելով գտնել կարգավորման ընդունելի տարբերակներ Գազայում հակամարտող կողմերի համար։ Ըստ լրատվամիջոցների՝…

Read More
Լեհաստանի ՆԳՆ նախկին ղեկավարը, որը կալանքի տակ է, հացադուլ է հայտարարել

Լեհաստանի ՆԳՆ նախկին ղեկավարը, որը կալանքի տակ է, հացադուլ է հայտարարել

Լեհաստանի ներքին գործերի նախկին նախարար Մարիուշ Կամինսկին, որը կալանքի տակ է, հացադուլ է հայտարարել։ Քաղաքական գործչի հայտարարությունը հայտնել է Polsat News հեռուստաալիքը։ Հունվարի 9-ի երեկոյան Լեհաստանի ՆԳՆ նախկին ղեկավարին ու նրա տեղակալ Մացեյ Վանսիկին ոստիկանները բերման են ենթարկել Վարշավայի նախագահական նստավայրից։ Վարշավայում նրանց աջակցող ցույց է անցկացվել: Այն կազմակերպել էր Լեհաստանի առաջատար ընդդիմադիր «Իրավունք և…

Read More
Ռազմաճակատներում էական փոփոխություններ չեն եղել. Ուկրաինայի ԳՇ

Ռազմաճակատներում էական փոփոխություններ չեն եղել. Ուկրաինայի ԳՇ

Դատելով Ուկրաինայի գլխավոր շտաբի առավոտյան զեկույցից և երկու կողմերի ռազմական բլոգերների հաղորդագրություններից՝ վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատներում կրկին էական փոփոխություններ չեն եղել։ Ռուսական բանակը շարունակում է ճնշում գործադրել Ավդեևկայի ուղղությամբ, ինչպես նաև Դոնեցկի հարավ-արևմուտքում, սակայն չափազանց դանդաղ է առաջ շարժվում, գրում է BBC-ն։ Գիշերն ուկրաինական թիկունքում անսովոր հանգիստ էր՝ առանց կամիկաձե անօդաչու թռչող սարքերի զանգվածային…

Read More
Վթար Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրում

Վթար Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրում

Ավստրիական Տիրոլի լեռնադահուկային հանգստավայրում ճոպանուղու խցիկ է վայր ընկել, ինչի հետևանքով յոթ մարդ տուժել է։ Չորսը ծանր վնասվածքներ են ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Նախաքննությամբ որևէ տեխնիկական անսարքություն չի հայտնաբերվել։ Ըստ նախնական տվյալների, ծառն ընկել է ճոպանի վրա և խցիկը վայր է ընկել: Ճոպանուղու աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: Այժմ ճշտվում է, թե ինչու է…

Read More
Վաշինգտոնը ցանկանում է ընդլայնել իր ներկայությունը Կարմիր ծովում. Աբդոլլահիան

Վաշինգտոնը ցանկանում է ընդլայնել իր ներկայությունը Կարմիր ծովում. Աբդոլլահիան

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու ՌԴ արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Սերգեյ Լավրովը։ Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ Գազայում պատերազմին, Կարմիր ծովում իրադրությանն առնչվող հարցեր։ Աբդոլլահիանը դատապարտել է Կարմիր ծովի անվտանգությունն ապահովելու պատրվակով Եմենի դեմ բանաձև ընդունելու ԱՄՆ ջանքերն ու ընդգծել, որ դա տարածաշրջանում և Կարմիր ծովում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնման…

Read More
Լեհաստանի ՆԳ նախկին նախարարին կալանավորել են կաշառակերության մեղադրանքով. DW

Լեհաստանի ՆԳ նախկին նախարարին կալանավորել են կաշառակերության մեղադրանքով. DW

Լեհաստանում ձերբակալվել է ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության երկու քաղաքական գործիչ, որոնց նախագահ Անջեյ Դուդան, ամենայն հավանականությամբ, մեղադրական դատավճռից հետո պաշտպանություն է տրամադրել իր նստավայրում, գրում է DW-ն: Երեքշաբթի՝ հունվարի 9-ի երեկոյան, Վարշավայի նախագահական պալատում ոստիկանները բերման են ենթարկել Լեհաստանի ներքին գործերի նախկին նախարար, Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի նախկին ղեկավար Մարիուշ Կամինսկուն և նրա տեղակալ Մացեյ…

Read More
Էկվադորում «ներքին զինված հակամարտություն» է սկսվել. BBC

Էկվադորում «ներքին զինված հակամարտություն» է սկսվել. BBC

Էկվադորում մաֆիայի երկու պարագլխի փախուստը բանտից երկրում խռովությունների, բախումների ալիք է առաջացրել: Երկրի չորս բանտում անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով մաֆիայի պարագլուխները կարողացել են փախչել, իսկ զինված հանցախմբի անդամները բանտերում մոտ 139 մարդ են պատանդ պահում։ Հարձակումներ են կատարվել ոստիկանության աշխատակիցների և պարեկային մեքենաների, նաև զինծառայողների վրա՝ կիրառելով պայթուցիկ նյութեր։ Մի խումբ զինված անձինք էլ…

Read More
Լիբանան-Իսրայել սահմանին երկարատև կայունություն ենք ցանկանում. Միքաթի

Լիբանան-Իսրայել սահմանին երկարատև կայունություն ենք ցանկանում. Միքաթի

Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթին Բեյրութում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ: Միքաթին վերահաստատել է Լիբանանի պատրաստակամությունը բանակցություններ սկսել երկրի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի երկայնքով, երկարատև կայունության հասնելու համար: «Մենք մշտական կայունություն ենք փնտրում և կոչ ենք անում տևական խաղաղ լուծում գտնել, սակայն դրա դիմաց միջազգային բանագնացների միջոցով…

Read More
Ֆինլանդիան չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանի հսկիչ անցակետերը

Ֆինլանդիան չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանի հսկիչ անցակետերը

Ֆինլանդիայի իշխանություններն առայժմ չեն նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանին հսկիչ անցակետերը՝ հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։ Նա պարզաբանել է, որ 2023 թվականի աշնանից ներգաղթյալների հետ կապված իրադրությունը որևէ կերպ չի փոխվել, ուստի անցակետի աշխատանքի վերսկսման դեպքում, նրա խոսքով, կա վտանգ, որ Ռուսաստանը «կշարունակի փախստականներին ուղարկել Ֆինլանդիայի հետ սահման»: Ֆինլանդիայի ՆԳՆ ղեկավարը հավելել…

Read More
Ֆիդանը հանդիպումներ է անցկացնում Կենտրոնական Ասիայում

Ֆիդանը հանդիպումներ է անցկացնում Կենտրոնական Ասիայում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այսօր Ղրղզստանում հանդիպել է նախագահ Սադիր Ժապարովի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր: Ֆիդանը հանդիպել է նաև Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Շակիևի հետ: Ավելի վաղ նա հանդիպել էր Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկով Կուլուբաևի հետ։ Վաղը Ֆիդանը կմեկնի Տաջիկստան՝ արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հրավերով: Այցի շրջանակում տեղի…

Read More
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումը

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է իսրայելա-ավստրալացի գործարար Դենի Ռուբենշտեյնի հետ կապված զինված խմբավորումների վերջին դաժան հարձակումն Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա: «Մենք կրկնում ենք մեր նախորդ հայտարարության կոչը՝ պաշտպանելու հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը և հարգելու նրա բնակիչների կամքը, որոնք շարունակում են դիմադրել իրենց հողերի բռնի յուրացմանը»,- ասված է ինստիտուտի հայտարարության մեջ: Լեմկինի ինստիտուտն…

Read More
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններում ԿԸՀ-ն գրանցել է 7 թեկնածուի

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններում ԿԸՀ-ն գրանցել է 7 թեկնածուի

Ադրբեջանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 7 թեկնածուի: Գրացվել են գործող նախագահ Իլհամ Ալիևի, անկախ թեկնածուներ Զահիդ Օրուջի և Ֆուադ Ալիևի, «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլաևի, «Մեծ արարումից»՝ Ֆազիլ Մուստաֆայի, «Մեծ Ադրբեջանից»՝ Էլշադ Մուսաևի, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատից»՝ Գուդրաթ Հասանգուլիևի թեկնածությունները:…

Read More
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն չորս փաստաթուղթ են ստորագրել էներգետիկ ոլորտում համագործակցության մասին

Ադրբեջանն ու ԱՄԷ-ն չորս փաստաթուղթ են ստորագրել էներգետիկ ոլորտում համագործակցության մասին

Ավարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի պաշտոնական այցն Ադրբեջան: Բաքվում ավելի վաղ կայացել է նրա հանդիպումը Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ավարտին չորս փաստաթուղթ է ստորագրվել էներգետիկ ոլորտում համագործակցության մասին: Մասնավորապես, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ԱՄԷ ներդրումների նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր էներգետիկ ոլորտում ներդրումային համագործակցության վերաբերյալ: Բացի դրանից՝…

Read More