Քաղաքական Խաչմերուկ» -Էդուարդ Այվազյանի հետ

Քաղաքական Խաչմերուկ» -Էդուարդ Այվազյանի հետ

  «Քաղաքական Խաչմերուկ» -Էդուարդ Այվազյանի հետ։ Հաղորդման շրջանակներում խոսվում է այն մասին, որ աշխարհում ոչ սովորական իրավիճակ է եւ ամեն ուր հնարավոր են նոր պատերազմներ եւ այս պայմաններում Հայաստանը պատրաստվում է կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, բայց ում միջնորդությամբ? Արդյոք դա հնարավոր է ընդհանրապես եւ եթե նույնիսկ կնքվի խաղաղության պայմանագիրը, ապա ինչ երաշխիքներ կան, որ…

Read More
Աբդուլաևան հայտարարել է, թե Ադրբեջանում ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացին կասկածվում է լրտեսության համար
		09.01.2024 . Տարածաշրջան

Աբդուլաևան հայտարարել է, թե Ադրբեջանում ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացին կասկածվում է լրտեսության համար 09.01.2024 . Տարածաշրջան

2023 թվականի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանում ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, թե Ռայանը ձերբակալվել է «լրտեսական գործողություններ կատարելու կասկածանքով», դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորս ամիս ժամկետով կալանավորումը: Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Ռայանը սննդամթերքի և հումքի ներկրման և տարածման Mekrokama ընկերության գլխավոր տնօրենն է:

Read More
Ֆրանսիայի վարչապետ է դարձել 34-ամյա Գաբրիել Աթալը

Ֆրանսիայի վարչապետ է դարձել 34-ամյա Գաբրիել Աթալը

Էլիզաբեթ Բորնի կառավարությունում կրթության նախարար Գաբրիել Աթալը նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ֆրանսիայի նախագահը։ Աթալը 34 տարեկան է, նա Էմանուել Մակրոնի մերձավոր համախոհներից մեկն է: Ավելի վաղ հայտնել էինք, որ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել: Նա Ֆրանսիայի նախարարների կաբինետը գլխավորել է 2022 թվականի մայիսից և անցյալ տարի անցկացրել է խիստ ոչ…

Read More
Եվրամիության երկրների մեծամասնությունը բավականաչափ զենք չի մատակարարում Ուկրաինային. Շոլց

Եվրամիության երկրների մեծամասնությունը բավականաչափ զենք չի մատակարարում Ուկրաինային. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիության երկրների մեծամասնությունը բավականաչափ զենք չի մատակարարում Ուկրաինային, որպեսզի օգնի Կիևին՝ դիմակայել ռուսական ներխուժմանը: Լյուքսեմբուրգի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Շոլցը դաշնակիցներին կոչ է արել ավելացնել ջանքերը: «Որքան էլ նշանակալի լինի Գերմանիայի ներդրումը, դա բավարար չի լինի երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Գերմանիայի կանցլերը:…

Read More
«Վրացական երազանքի» նոր կանոնադրությամբ՝ Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում առաջադրվելու լիազորություն է ստացել

«Վրացական երազանքի» նոր կանոնադրությամբ՝ Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում առաջադրվելու լիազորություն է ստացել

Իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, կուսակցության նոր կանոնադրության համաձայն, երկրի վարչապետի պաշտոնում առաջադրվելու լիազորություն է ստացել: Նոր կանոնադրությունը հաստատվել է դեկտեմբերի 30-ին: Դրանում նշվում է, որ քաղխորհուրդը հաստատում է Վրաստանի վարչապետի թեկնածությունը կուսակցության պատվավոր նախագահի առաջարկությամբ: Բացի դրանից՝ կուսակցության պատվավոր նախագահի կամ քաղխորհրդի որոշմամբ կարող է հրավիրվել կուսակցության…

Read More
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 202-ի

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 202-ի

Ճապոնական ծովի ափին գտնվող Նոտո թերակղզու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 202-ի՝ հայտնել են Իշիկավա պրեֆեկտուրայի իշխանությունները: Ավելի վաղ հաղորդվել էր 168 զոհի մասին: Առնվազն 102 մարդ անհետ կորածների ցուցակում է: Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը 565 է։ Երկրաշարժերից տուժած շրջանների շուրջ 28 հազար բնակիչ շարունակում է գտնվել տարհանման կետերում: Երկրաշարժից ամենաշատը…

Read More
ԱՄՆ-ը պատրաստ է օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանություն

ԱՄՆ-ը պատրաստ է օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանություն

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից հայտարարել են, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին։ Նշվում է, որ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն պարբերաբար բանակցում է կողմերի հետ՝ հաջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի։

Read More
Բաքվի ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով չորս երեխա է մահացել

Բաքվի ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով չորս երեխա է մահացել

Բաքվի Հանրապետական ծննդատանն այս գիշեր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով չորս նորածին է մահացել՝ հայտնել են Ադրբեջանի իշխանությունները: Նշվում է, որ մահացած նորածիններին գտել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ևս երեք անձ թունավորվել է ծխից, նրանց տեղափոխել են կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք: Հրդեհը մարվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական…

Read More
Տարածաշրջանի երկրները վճռական են՝ կանխելու Գազայի հատվածում հակամարտության տարածումը. Բլինքեն

Տարածաշրջանի երկրները վճռական են՝ կանխելու Գազայի հատվածում հակամարտության տարածումը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաուդյան Արաբիայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիա, Հունաստան, Հորդանան, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա կատարած իր այցերի ընթացքում քննարկել է իրավիճակը Գազայի հատվածում: Նրա խոսքով՝ այս երկրներում վճռական են՝ կանխելու հակամարտության տարածումը: «Իսրայելն ու իսրայելցիները պետք է կարողանան ապրել խաղաղ և անվտանգ՝ չվախենալով ահաբեկչություններից կամ ագրեսիայից իրենց…

Read More
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է ՖրանսՊրես-ը` հղում անելով Ելիսեյան պալատին: Նախագահ Մակրոնը հրաժարականն ընդունել է: «Տիկին վարչապետ, ի ծառայություն մեր ժողովրդի` Ձեր աշխատանքի ամեն օրն օրինակելի է եղել: Դուք բարեփոխումները կյանքի եք կոչել համարձակությամբ, վճռականությամբ և նվիրվածությամբ: Ի սրտե շնորհակալություն ենք հայտնում»,- X-ի իր էջում գրել է նա:

Read More
Հարավային Կորեան խոստովանել է, որ ԿԺԴՀ-ի հետ բուֆերային գոտիներն այլևս չեն գործում

Հարավային Կորեան խոստովանել է, որ ԿԺԴՀ-ի հետ բուֆերային գոտիներն այլևս չեն գործում

Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն արձանագրել է, որ 2018 թվականի միջկորեական համաձայնագրում նշված բուֆերային գոտին, որտեղ արգելված է հրետանային վարժանքներ անցկացնել, այլևս չի պահպանվում: Այդ մասին հայտարարել Է կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Լի Սոն Չժունը պաշտպանության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։ 2023 թվականի հոկտեմբերին Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սին Վոն Սիկը հայտնել էր, որ…

Read More
Ճապոնիան 37 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ԱԹՍ-ների հայտնաբերման համակարգեր գնելու համար

Ճապոնիան 37 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ԱԹՍ-ների հայտնաբերման համակարգեր գնելու համար

Ճապոնիան 37 միլիոն դոլար կներդնի ՆԱՏՕ-ի հավատարմագրային հիմնադրամին՝ Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր գնելու համար, ասել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։ Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է ամանորյա տոների ժամանակ ռուսական զորքերի կողմից ուկրաինական քաղաքների, այդ թվում՝ Կիևի վրա շարունակվող հարձակումները։ Նա հավաստիացրել է, որ Ճապոնիան կշարունակի աջակցել Ուկրաինային։…

Read More
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի, կապ չի հաստատում 323 մարդ, հայտնում է Kyodo գործակալությունը։ Զոհերի և անհետ կորածների թիվը վերջնական չէ, քանի որ, օրինակ, երկրաշարժերի էպիկենտրոններից մեկում, Վաձիմա քաղաքում, չեն կարողանում լիովին գնահատել ողբերգության ծավալները: Երկրաշարժին ավելացել է նաև առևտրային փողոցում բռնկված հրդեհը, ինչի հետևանքով այրվել է մոտ 200 տուն:…

Read More
ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Հունվարի 8-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը։ ԱՄԷ նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը, պաշտոնատար այլ անձինք։ Այցի մանրամասները դեռևս հայտնի չեն: Ադրբեջանական լրատվամիջոցները միայն գրել են, որ ԱՄԷ նախագահին ընդունելու է Իլհամ Ալիևը:

Read More
Սաուդյան Արաբիան որոշել է նվազեցնել նավթի գներն ամբողջ աշխարհում

Սաուդյան Արաբիան որոշել է նվազեցնել նավթի գներն ամբողջ աշխարհում

Սաուդյան Saudi Aramco պետական ​​ընկերությունը բոլոր տարածաշրջաններում նվազեցրել է իր հիմնական Arab Light նավթային ապրանքանիշի փետրվարյան մատակարարումների գները՝ պահանջարկի նվազման ֆոնին, գրում է Bloomberg-ը։ Այսպիսով, Ասիա մատակարարումների համար գները նվազել են 1,5–2 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Բացի այդ, գները նվազել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Միջերկրական ծովի երկրների և Հյուսիսային Ամերիկայի համար: Փետրվարին և մարտին նկատվում է…

Read More
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բանակցությունների միջոցով դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։ «Ցավոք, գրեթե երկու տարի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմից հետո չի հաջողվում մտքերում և սրտերում տեղ գտնել այդքան ցանկալի խաղաղության համար՝ չնայած բազմաթիվ զոհերին ու ավերածություններին: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս հակամարտությունը ձգձգվի՝ վնասելով միլիոնավոր մարդկանց, պետք է վերջ տանք շարունակվող ողբերգությանը…

Read More
Ախալցխայում ՆԳՆ-ն հետաքննում է ամանորյա զարդարանքի այրման դեպքը

Ախալցխայում ՆԳՆ-ն հետաքննում է ամանորյա զարդարանքի այրման դեպքը

Ախալցխայում,  ամանորյա  արջուկ զարդարանքն այրելու փաստի կապակցությամբ, ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը նախատեսում է գույքի վնասում կամ ոչնչացում։ Ամանորյա  դեկորացիան վառվել է դեկտեմբերի 29-ին համերգի ժամանակ։ Սպասում ենք Ախալցխայի քաղաքապետարանից տեղեկությունների՝չկա՞ արդյոք գնված դեկորների երաշխավորման ժամկետ ։ Հիշեցնենք, որ Ախալցխայի քաղաքապետարանը ամանորյա երկու արջ  դեկորների վրա ծախսել է 17 հազար…

Read More
Եվրամիությունը պետք է միասնական բանակ ստեղծի. Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանի

Եվրամիությունը պետք է միասնական բանակ ստեղծի. Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանի

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին La Stampa-ի հետ հարցազրույցում ասել է, որ ԵՄ երկրները պետք է ստեղծեն միասնական բանակ։ «Եթե մենք ուզում ենք խաղաղապահներ լինել աշխարհում, մեզ անհրաժեշտ են եվրոպական զինված ուժեր։ Սա հիմնարար պայման է, որպեսզի կարողանանք արդյունավետ եվրոպական արտաքին քաղաքականություն վարել»,- ասել է Տայանին։ Նա բացատրել է, որ աշխարհում, որտեղ գործում են…

Read More
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 2024 թվականի բյուջեի հարցով

ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 2024 թվականի բյուջեի հարցով

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատական ​​և հանրապետական ​​կուսակցությունների ներկայացուցիչները կիրակի՝ հունվարի 7-ին, համաձայնության են եկել 2024 թվականի կառավարության բյուջեի հարցով։ Համաձայնագիրը բյուջեի համար վերին սահման է նախատեսում 1,6 տրիլիոն դոլարը, ասել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը և Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը: Դրանից մոտ 886 մլրդ դոլարը կուղղվի պաշտպանության ծախսերին, ևս 772 մլրդը՝ այլ ծախսերի: Այսպիսով,…

Read More
Շառլ Միշելը կղեկավարի Եվրոպական խորհուրդը մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները

Շառլ Միշելը կղեկավարի Եվրոպական խորհուրդը մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը որոշել է չ​​թողնել պաշտոնը մինչև հունիսի 6-9-ը կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունը: Նա ծրագրել է մասնակցել այդ գործընթացին և ներկա գործառույթները համատեղել նախընտրական քարոզարշավի հետ։ Այդ մասին հայտնել է Շառլ Միշելին մոտ կանգնած աղբյուրը: Նա ընդգծել է, որ եթե Միշելն ընտրվի, 2024 թվականի հունիսից նրա լիազորությունները կփոխանցվեն իրավահաջորդին, այսինքն՝ ժամկետից 5 ամիս…

Read More
Passport index-ի «Անձնագրի ուժը -2024» վարկանիշի համաձայն՝ ամենահզոր անձնագիրն ԱՄԷ-ինն է

Passport index-ի «Անձնագրի ուժը -2024» վարկանիշի համաձայն՝ ամենահզոր անձնագիրն ԱՄԷ-ինն է

Passport index-ը երկրների դասակարգիչ է՝ ըստ իրենց քաղաքացիների ազատ տեղաշարժի սկզբունքի՝ առանց մուտքի վիզա ստանալու կամ ժամանելուն պես ստանալու դեպքում: Ըստ 2024 վարկանիշի՝ մեր տարածաշրջանում Վրաստանը 34-րդ տեղում է։ Հանրապետության քաղաքացիները կարող են 80 երկիր այցելել առանց վիզայի, 51 երկիր՝ վիզա՝ ստանալ ժամանելուն պես, վիզա է պահանջվում 67 երկիր վրացական անձնագրով այցելելու համար: Հայաստանն ու…

Read More
«Քաղաքական Խաչմերուկ» — 2024 թվականը սկսվեց կոնֆլիկտների աննախադեպ սրացմամբ

«Քաղաքական Խաչմերուկ» — 2024 թվականը սկսվեց կոնֆլիկտների աննախադեպ սրացմամբ

«Քաղաքական Խաչմերուկ» — 2024 թվականը սկսվեց կոնֆլիկտների աննախադեպ սրացմամբ։ Լիբանան, Իսրայել, Կարմիր Ծով, Իրան, Հարավային եւ Հյուսիսային Կորեա, Ուկրաինա։ Արդյոք այս ամենը կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի եւ ինչպես պետք է այս աշխարհամարտին պատրաստվեն փոքրիկ Վրաստանը ու Հայաստանը։

Read More
Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվել է պատարագ

Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվել է պատարագ

Հունվարի 6-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է Ջրօրհնեքի արարողություն։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, ԼՂ ներկայացուցիչ…

Read More
Եթե պատերազմն ընդլայնվի, Լիբանանի համար կարմիր գիծ չի մնա. Հագարի

Եթե պատերազմն ընդլայնվի, Լիբանանի համար կարմիր գիծ չի մնա. Հագարի

ՑԱՀԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է՝ 2024 թվականը ռազմական գործողությունների տարի է լինելու, նա նաև հավելել է՝ իսրայելական ուժերը պատասխան հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքում գործող Հեզբոլլահ շարժման օբյեկտներին։ Հեզբոլլահի ղեկավարը հայտարարել է՝ հարկավոր է արձագանքել իսրայելական գործողություններին, մասնավորապես՝ Բեյրութում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի թիրախավորմանը: Նա զգուշացրել է Իսրայելին՝ եթե պատերազմն ընդլայնվի, Լիբանանի համար որևէ կարմիր…

Read More
Հյուսիսային Կորեան 60 հրետանային արկ է արձակել իր հարավարևմտյան ափերի մոտ
		06.01.2024 . Միջազգային

Հյուսիսային Կորեան 60 հրետանային արկ է արձակել իր հարավարևմտյան ափերի մոտ 06.01.2024 . Միջազգային

ԿԺԴՀ-ն շաբաթ օրը 60 հրետանային արկ է արձակել իր հարավարևմտյան ափի շրջանում՝ Հարավային Կորեայի հետ սահմանի մոտ՝ հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականների տվյալները:   Գործակալությունը հիշեցրել է, որ հյուսիսկորեացի զինվորականները երկրորդ օրն անընդմեջ ռազմական գործողություն են իրականացնում տարածքում:   Նախօրեին Հյուսիսային Կորեան 200 հրետանային արկ է արձակել տարածաշրջանում։ Արկերն ընկել են հյուսիսային սահմանային գծից…

Read More
Թուրքիայի արևելքում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ցնցումներ են գրանցվել Բաթալգազիի շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8,76 կմ խորությամբ։ Հունվարի 1-ին էլ 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի նահանգում։ Երկրաշարժի աղբյուրն այնտեղ եղել է 8,7 կիլոմետր խորությամբ։

Read More
Դանիան հետաձգել է F-16 կործանիչների փոխանցումն Ուկրաինային

Դանիան հետաձգել է F-16 կործանիչների փոխանցումն Ուկրաինային

Ուկրաինան կսկսի դանիական F-16 կործանիչներ ստանալ ոչ թե մոտ ապագայում, այլ 2024 թվականի երկրորդ եռամսյակում՝ շաբաթ օրը հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Berlingske թերթի տվյալները։ Գերատեսչությունը հստակեցրել է, որ առաքման ժամանակացույցը կախված է որոշակի պայմաններից, այդ թվում՝ ուկրաինացի օդաչուների՝ F-16-ով հաջող մարզումներից, Ուկրաինայում այդ ինքնաթիռների սպասարկման համար լոգիստիկայի և ենթակառուցվածքների ապահովումից: Bloomberg-ը հիշեցնում է, որ օգոստոսին…

Read More
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Հանդիպումը տեղի է ունեցել պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև բանակցություններից հետո և փակ է եղել լրատվամիջոցների համար՝ հայտնում է CNN Turk- ը:   Թուրքիայի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները քննարկել են Գազայի ճգնաժամը, Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայցը, որը ներկայացված է Թուրքիայի խորհրդարանի…

Read More
Իրանը բարձրացրել է վրեժի կարմիր դրոշը

Իրանը բարձրացրել է վրեժի կարմիր դրոշը

Իրանում կարմիր դրոշ է բարձրացվել շիաների սրբազան Կում քաղաքի Ջամքարան մզկիթի վրա՝ հայտնում է Fars գործակալությունը։ Այն հայտնվել է մզկիթի գմբեթին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, նույն դրոշը բարձրացվել է 2020 թվականին` Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո: Շիա ավանդույթի համաձայն` կարմիր դրոշները խորհրդանշում են և՛ անարդարացիորեն թափված արյունը, և՛…

Read More
Գերմանիան օրինականորեն անհնար է համարել ուկրաինացի զինապարտների արտահանձնումը

Գերմանիան օրինականորեն անհնար է համարել ուկրաինացի զինապարտների արտահանձնումը

Գերմանիայի օրենսդրությունը թույլ չի տալիս երկրից արտաքսել Ուկրաինայի զինապարտ քաղաքացիներին՝ հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը Welt am Sonntag-ի հետ հարցազրույցում։   «Ես հասկանում եմ Ուկրաինայի կառավարության ցանկությունը՝ արտերկրից հետ կանչել զինապարտ ուկրաինացիներին զինվորական ծառայության համար: Բայց որպես արդարադատության դաշնային նախարար՝ ես ասում եմ, որ գերմանական օրենքը թույլ չի տալիս այդ մարդկանց արտահանձնումը»,- ասել…

Read More