Headlines
Ուկրաինան և Ռուսաստանը շարունակել են միմյանց տարածքների օդային հարվածները
		05.06.2024 . Միջազգային

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակել են միմյանց տարածքների օդային հարվածները 05.06.2024 . Միջազգային

Ուկրաինային հաջողվել է խոցել Ռուսաստանի կողմից հանրապետության ուղղությամբ արձակված 27 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերից 22-ը։ Զինվորականները չեն նշում, թե որտեղ են հայտնվել չխոցված հինգ սարքերը։ Ըստ ԶԼՄ-ների՝ Ռուսաստանը օդային հարձակում է իրականացրել Ուկրաինայի հինգ շրջանի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, վնասվել է արտադրական օբյեկտ։ Ռուսական կողմն էլ պնդում է, որ Բելգորոդի, Վորոնեժի և…

Read More
Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Միխայել Զիբերտին

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Միխայել Զիբերտին

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը: X-ի իր միկրոբլոգում առաքելությունը գրել է. «Պատիվ է հյուրընկալել Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով գործադիր տնօրեն պարոն Միխայել Զիբերտին: Պատվիրակությունն այցելել է Երասխ գյուղ և Եղեգնաձորում առաքելության շտաբ: Արդյունավետ քննարկումներ եղան տեղում առաքելության աշխատանքի և գործունեության վերաբերյալ»:

Read More
Լիտվան օգնության ձեռք է մեկնում Հայաստանին

Լիտվան օգնության ձեռք է մեկնում Հայաստանին

Լիտվան օգնության ձեռք է մեկնում ջրհեղեղից տուժած Հայաստանին: Հանրապետության Կառավարությունը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է. «Լիտվա-Հայաստան համերաշխության շրջանակում Լիտվայի կառավարությունը հաստատել է 100000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ հեղեղումներից»։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Հայաստանից ստացել ենք խաղաղության պայմանագրի նոր նախագիծ, որում բաց են մնում ավելի քիչ հարցեր. Բայրամով
		05.06.2024 . Միջազգային

Հայաստանից ստացել ենք խաղաղության պայմանագրի նոր նախագիծ, որում բաց են մնում ավելի քիչ հարցեր. Բայրամով 05.06.2024 . Միջազգային

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծին: «Օրեր առաջ նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Ցանկանում եմ նշել, որ համաձայնագրի նախագծի շուրջ ավելի քիչ հարցեր են բաց մնացել»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Բայրամովը նաև հավաստիացրել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին: «Մենք պատրաստ ենք…

Read More
Շնորհակալ ենք Հայաստանին ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացրած բանաձևին աջակցելու համար. դեսպան Շարվաշիձե

Շնորհակալ ենք Հայաստանին ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացրած բանաձևին աջակցելու համար. դեսպան Շարվաշիձե

Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել հայկական կողմին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Վրաստանի ներկայացրած բանաձևին աջակցելու համար: Եվս մեկ մեծ քայլ վրաց-հայկական ռազմավարական գործընկերությունում: Շնորհակալ ենք «Աբխազիայից, Վրաստանից և Ցխինվալի տարածաշրջանից հարկադիր տեղահանվածների և փախստականների կարգավիճակի» մասին բանաձևին աջակցելու համար»,-գրել է դեսպանն ու հայերենով՝ «Շնորհակալ ենք» խոսքն ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ…

Read More
Մոդիի դաշինքը ստացել է քվեների մեծամասնությունը, նա կարող է պաշտոնավարել երրորդ ժամկետով

Մոդիի դաշինքը ստացել է քվեների մեծամասնությունը, նա կարող է պաշտոնավարել երրորդ ժամկետով

Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը հաստատել է, որ Ազգային ժողովրդավարական ​​դաշինքը՝ իշխող Բհարաթիա Ջանաթա կուսակցության (BJP) գլխավորությամբ, ապահովել է խորհրդարանական մեծամասնությունը։ Պաշտոնական տվյալներով՝ Նարենդրա Մոդին և նրա դաշնակիցները Ստորին պալատում ստանում են 292 տեղ 543-ից: «Այսօրվա հաղթանակն աշխարհի ամենամեծ ժողովրդավարության հաղթանակն է»,- դիմել է Նարենդրա Մոդին իր կուսակցության կենտրոնակայանում հավաքվածներին։ Ըստ ԶԼՄ-ների՝ համընդհանուր ընտրության արդյունքը լուրջ հարված…

Read More
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից հարկադիր տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ
		05.06.2024 . Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից հարկադիր տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ 05.06.2024 . Միջազգային

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 78-րդ նստաշրջանում ընդունել է Վրաստանի և աշխարհի տարբեր տարածաշրջանների 63 երկրի նախաձեռնած՝ «Աբխազիայից, Վրաստանից և Ցխինվալի տարածաշրջանից/Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը։ Այդ մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության տվյալով՝ բանաձևին աջակցել է 103 պետություն, դեմ է քվեարկել 9 երկիր, 52-ը ձեռնպահ են մնացել:…

Read More
Մոսկվան վերահաստատում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը

Մոսկվան վերահաստատում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը

Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել ՌԴ հետ ԱԳՆ և ՊՆ գծով շփումներում, ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ նշելով, թե իբր դա Արևմուտքի կողմից ճնշումների արդյունք է։ «2023-ի նոյեմբերից ԱԳ նախարարների հանդիպումներ չեն եղել։ Գործընկերները հետաքրքրվածություն չեն ցուցաբերել ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների հերթական պլանի մշակման և կնքման վերաբերյալ մեր առաջարկի նկատմամբ։…

Read More
Բայդենն արգելել է քաղաքական ապաստան տրամադրել Մեքսիկայի տարածքից ԱՄՆ  եկած ապօրինի ներգաղթյալներին

Բայդենն արգելել է քաղաքական ապաստան տրամադրել Մեքսիկայի տարածքից ԱՄՆ եկած ապօրինի ներգաղթյալներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու արգելք է սահմանել այն ներգաղթյալների նկատմամբ, որոնք ապօրինաբար կհատեն Մեքսիկայի հետ սահմանը։ Այդ մասին հայտարարել են Սպիտակ տանը։

Read More
Իսրայելցի զինվորականները պատրաստ են Լիբանանի վրա հարձակմանը
		04.06.2024 . Միջազգային

Իսրայելցի զինվորականները պատրաստ են Լիբանանի վրա հարձակմանը 04.06.2024 . Միջազգային

Իսրայելը մոտ է Լիբանանի հարցով որոշում կայացնելուն։ Իսրայելական բանակի Գլխավոր շտաբի ղեկավարը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են հարձակողական գործողություններին։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Պուտինը Շոյգուին նշանակել է Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համակարգող

Պուտինը Շոյգուին նշանակել է Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համակարգող

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին նշանակել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համակարգող, հայտնում է ՌԻԱ-Նովոստին։ «Քանի որ հարցերը բազմաբնույթ են, հարկավոր է ապահովել համապատասխան տեխնիկայի մուտքը պաշտպանության նախարարություն։ Այստեղ ողջ այդ աշխատանքի անկախ համակարգողի կարիք կա։ Այդ համակարգողը կլինի Անվտանգության խորհրդի քարտուղարը»,- ասել է նա։

Read More
Գերմանիայի Բավարիա երկրամասը հեղեղվել է անձրևների պատճառով

Գերմանիայի Բավարիա երկրամասը հեղեղվել է անձրևների պատճառով

Գերմանական Բավարիա երկրամասի Պասաու քաղաքի կենտրոնը հեղեղվել է անձրևների հետևանքով․ քաղաքի մոտակայքում Դանուբ գետի ջրի մակարդակը գերազանցել է 9 մետրը՝ հայտնել են լրատվամիջոցները։ Ջրհեղեղների դեմ պայքարում են ամբողջ Բավարիայում, ինչպես նաև հարևան Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային երկրամասում: Պասաուում իրավիճակը հատկապես լարված է, քանի որ քաղաքը գտնվում է միանգամից երեք գետերի վրա՝ Դանուբ, Իննա և Իլց: Քայլեր են…

Read More
Նիդերլանդները Պաղեստինի հետ անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել

Նիդերլանդները Պաղեստինի հետ անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել

Նիդերլանդները Պաղեստինի հետ անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել։   Նիդերլանդների կառավարության տվյալով՝ նախաձեռնության շրջանակում երկրները տեղեկատվության փոխանակում կիրականացնեն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, փաստաթղթերի և անձը հաստատող փաստաթղթերի կեղծման, ինչպես նաև որոնողափրկարարական գործողություններում:    Համաձայնագիրը ստորագրել են Նիդերլանդների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Կայսա Օլոնգրենը և Պաղեստինի ներքին գործերի նախարար Զիյադ Հաբբ Ար-Ռիխը:

Read More
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեցի Հարավային Կովկասում տարածաշրջանային դինամիկան․ Ստուբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեցի Հարավային Կովկասում տարածաշրջանային դինամիկան․ Ստուբ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին։ «Լավ զրույց ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկեցինք Հարավային Կովկասում տարածաշրջանային դինամիկան, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը և մեր երկրների երկկողմ հարաբերությունները: Մտքեր փոխանակեցինք նաև Շվեյցարիայում կայանալիք՝ Ուկրաինայում խաղաղության գագաթաժողովի վերաբերյալ»,- նշել է Ստուբը X-ի իր էջում։ Had a good…

Read More
Իրանը կարող է ԵԱՏՄ դիտորդ դառնալ այս տարվա դեկտեմբերի վերջին․ Օվերչուկ
		04.06.2024 . Տարածաշրջան

Իրանը կարող է ԵԱՏՄ դիտորդ դառնալ այս տարվա դեկտեմբերի վերջին․ Օվերչուկ 04.06.2024 . Տարածաշրջան

Իրանը կարող է ԵԱՏՄ դիտորդ պետություն դառնալ այս տարվա դեկտեմբերի վերջին՝ հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Կան որոշ ընթացակարգեր։ Եթե դրանք պահպանվեն, ապա ԵԱՏՄ-ում Իրանի՝ դիտորդ դառնալու մասին որոշումը կարող է կայացվել դեկտեմբերի վերջին»,- ասել է Օվերչուկը լրագրողների հետ զրույցում: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Արևմուտքը փորձում է հոկտեմբերին Վրաստանում նոր «մայդան» կազմակերպել․ Գալուզին

Արևմուտքը փորձում է հոկտեմբերին Վրաստանում նոր «մայդան» կազմակերպել․ Գալուզին

Արևմուտքը փորձում է հոկտեմբերին Վրաստանում նոր «մայդան» կազմակերպել՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Տեսնում ենք Վրաստանում իրավիճակը սրելու Արևմուտքի փորձերը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանի ընտրության համատեքստում։ Չենք բացառում, որ նպատակն է փորձել իրականացնել իշխանափոխության «մայդանի» սցենարը՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հաշվարկով»,-…

Read More
Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին․ Ֆիդան

Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին․ Ֆիդան

Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին. այդ հարցը կքննարկվի միավորման նախարարական հանդիպմանը Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստան այցի ընթացքում։ Նրա խոսքով՝ եվրոպական որոշ պետություններ դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ուստի Անկարան BRICS-ը դիտարկում են որպես ինտեգրման այլընտրանքային հարթակ։ Լրատվամիջոցների տվյալով՝ Ֆիդանը Պեկինում նաև հայտարարել է, որ հույս ունի ներկա լինել Ռուսաստանում…

Read More
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու ցանկություն է հայտնել
		04.06.2024 . Միջազգային

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու ցանկություն է հայտնել 04.06.2024 . Միջազգային

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստացել է Իրանի հայտագիրը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու ցանկության մասին՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ «Համապատասխան հայտագիրը ստացել ենք մայիսի 27-ին։ Այն կքննարկվի սահմանված կարգով»,- ասել է պաշտոնյան Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը

Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, հայտարարել է՝ Միացյալ Նահանգները մեծ նշանակություն է տալիս խաղաղությանն ու հանդարտությանը: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին ուղղված իր ուղերձում։ Նա անդրադարձել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի…

Read More
Մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
		04.06.2024 . Տարածաշրջան

Մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին 04.06.2024 . Տարածաշրջան

Շարունակել ենք Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը, մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում ունենք, և ակնհայտորեն արդեն ժամանակն է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ: Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ նշեց՝ այստեղ ևս մեր առաջնային ջանքերը և նպատակներն ուղղված…

Read More
Մբապեն տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»

Մբապեն տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»՝ նշված է ակումբի պաշտոնական կայքում։ Պայմանագիրը կնքվել է 5 տարով՝ մինչև 2028-2029 թթ․ մրցաշրջանի ավարտը։ Տրանսֆերի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Մբապեն մեկնաբանել է տեղափոխությունը «արքայական ակումբ», նշել, որ շատ հուզված է և անհամբեր սպասում է մադրիդցիների հետ հանդիպմանը։ «Երազանքս իրականացավ: Ես այնքան ուրախ…

Read More
Սավիվանը Քըլըչի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությանը

Սավիվանը Քըլըչի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությանը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։ Սպիտակ տան տվյալով՝ ի թիվս քննարկված հարցերի՝ ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, Գազայում Իսրայելի հարձակումները, իրավիճակն Ուկրաինայում և տարածաշրջանային այլ…

Read More
Ջեյհուն Բայրամովը և Լուիս Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Ջեյհուն Բայրամովը և Լուիս Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Բոնոյին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, ինչպես նաև…

Read More
Ե՞րբ կավարտվի Ախալցխայի Խանձթելի փողոցի ճանապարհի վերականգնումը

Ե՞րբ կավարտվի Ախալցխայի Խանձթելի փողոցի ճանապարհի վերականգնումը

Ախալցխայում հիմնանորոգման նպատակով փորել են Խանձթելի փողոցը, անցել է գրեթե 6 ամիս, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։ Ինչպես մեզ հաջողվեց պարզել, Խանձթելի, Մթածմինդելի և Թամարաշվիլի փողոցների վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեին ապրիլի 25-ին, սակայն մրցութային պայմանագրում փոփոխությունը հետագայում հետաձգվեց օգոստոսի 30-ին։ Անցյալ տարվա նոյեմբերի 8-ին Ախալցխայի քաղաքապետարանը ավելի քան 800…

Read More
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդականներ ուղարկելու հնարավորությունը. ԱՄՆ ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդականներ ուղարկելու հնարավորությունը. ԱՄՆ ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը այս պահին չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդականներ ուղարկելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը։   Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ ՆԱՏՕ-ն հնարավոր է համարում Ուկրաինայի Զինված ուժերի պատրաստության համակարգումը:   «Մենք ուսումնասիրում ենք այդ գաղափարը, դիտարկում դրա արդյունավետությունը»,- նշել է պաշտոնյան, հավելել, որ պատրաստությունը այդ դեպքում…

Read More
Իրանում գրանցվել է նախագահի 80 թեկնածու

Իրանում գրանցվել է նախագահի 80 թեկնածու

Այսօր Իրանի նախագահի թեկնածուների գրանցման վերջին օրն է. գրանցվել է 80 թեկնածու: Գրանցման վերջին օրը իրենց թեկնածությունն են առաջադրել Իրանի խորհրդարանի նախագահ, պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ներքին գործերի նախկին նախագահ, պահպանողական Մուստաֆա Փուրմոհամմադին, նախկին փոխնախագահ, բարեփոխական Էսհաղ Ջահանգիրին, Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար, պահպանողական Մեհրդադ Բազրփաշը: Ավելի վաղ թեկնածություն էին առաջադրել նաև նախկին նախագահ Մահմուդ…

Read More
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով Խաղաղության համաժողովին ԱՄՆ-ը կներկայացնի Քամալա Հարիսը
		03.06.2024 . Միջազգային

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով Խաղաղության համաժողովին ԱՄՆ-ը կներկայացնի Քամալա Հարիսը 03.06.2024 . Միջազգային

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հունիսի 15-16-ը կմասնակցեն Ուկրաինային նվիրված միջազգային խորհրդաժողովին: Սպիտակ տան տվյալով՝ Հարիսը համաժողովի ընթացքում կընդգծի Վաշինգտոնի վարչակազմի հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների հիման վրա արդար և կայուն խաղաղության հաստատմանը: Ուկրաինայի հարցով Խաղաղության համաժողովը նախատեսված է հունիսի 15-16-ը…

Read More
Իսրայելը կարող է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում 42 օրով. Նեթանյահու

Իսրայելը կարող է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում 42 օրով. Նեթանյահու

Իսրայելը կարող է համաձայնել Գազայի հատվածում 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ անկլավում պահվող պատանդների ազատ արձակման նպատակով: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հավելել՝ այնուհետև, սակայն, կշարունակի գործողությունը: «Մենք չենք կարող դադարեցնել պատերազմը»,- ասել է Նեթանյահուն Կնեսետի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի նիստում՝ փոխանցում են լրատվամիջոցները:

Read More
Թուրքիայում ձերբակալել են Հաքարի քաղաքի ընտրված քաղաքապետին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամակցության մեղադրանքով

Թուրքիայում ձերբակալել են Հաքարի քաղաքի ընտրված քաղաքապետին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամակցության մեղադրանքով

Թուրքիայի Հաքարի քաղաքի ընտրված քաղաքապետ Մեհմեթ Սադըք Աքըշը ձերբակալվել է Վան քաղաքում։ Նա մեղադրվում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն անդամակցելու, Թուրքիայի հարավում գործող ահաբեկչական խմբավորումների հետ ենթադրյալ կապերի համար:   «Թուրքիայում 2024 թվականի մարտին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունում երկրի հարավ-արևելքում գտնվող Հաքարիի քաղաքապետի պաշտոնում ընտրված Մեհմեթ Սիդըք Աքըշը հեռացվել է պաշտոնից և ձերբակալվել…

Read More
Չինաստանն արձագանքել է Շվեյցարիայում խաղաղության համաժողովը խափանելու վերաբերյալ Զելենսկու մեղադրանքներին

Չինաստանն արձագանքել է Շվեյցարիայում խաղաղության համաժողովը խափանելու վերաբերյալ Զելենսկու մեղադրանքներին

Չինաստանն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մեղադրանքներին՝ Շվեյցարիայում խաղաղության համաժողովը խափանելու վերաբերյալ։ ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է, որ Խաղաղության համաժողովի վերաբերյալ Պեկինի դիրքորոշումը շատ բաց և թափանցիկ է։ Նրա խոսքով՝ Չինաստանն այդ հակամարտության հետ կապված երբեք «կրակին յուղ չի լցրել»։ Խոսնակը նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված…

Read More