Headlines
ՀՀ-ում ԵՄ դեսպանն արձագանքել է Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած տարերային աղետին
		26.05.2024 . Միջազգային

ՀՀ-ում ԵՄ դեսպանն արձագանքել է Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած տարերային աղետին 26.05.2024 . Միջազգային

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած տարերային աղետին: «Մենք խորապես ցնցված և վշտացած ենք Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից»,- գրել է դեսպանը: Ավելի վաղ ՀՀ-ում Ֆրանսիայի դեպանությունն էր իր համերաշխությունը հայտնել Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին այնտեղ տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ:…

Read More
Վրաստանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Վրաստանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Վրաստանի տարբեր շրջաններում հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ են: Մոբիլիզացվել են փրկարարներ, արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներ: Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է նաև ոստիկանության ուղղաթիռ, հայտնում է ՆԳՆ-ն։ «Մառնեուլիի մունիցիպալիտետում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ջուր է լցվել բնակելի շենքեր և տարբեր շինություններ, այդ թվում՝ սննդի օբյեկտներ», – ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։ Ուղղաթիռի օգնությամբ Բոլնիսի մունիցիպալիտետի Կցիա գետի…

Read More
Մեր երկրների ռազմավարական գործընկերությունը լայն հեռանկարներ է ստեղծում առկա բազմոլորտ համագործակցությունը խորացնելու համար. Խաչատուրյանը՝ Զուրաբիշվիլիին

Մեր երկրների ռազմավարական գործընկերությունը լայն հեռանկարներ է ստեղծում առկա բազմոլորտ համագործակցությունը խորացնելու համար. Խաչատուրյանը՝ Զուրաբիշվիլիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.  «Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամական ջերմ կապերը սերտ փոխգործակցության լավագույն հիմնասյունն են: Հավատացած եմ, որ մեր երկրների ռազմավարական գործընկերությունը լայն հեռանկարներ է ստեղծում առկա բազմոլորտ համագործակցությունը հետագայում ևս խորացնելու համար»։ …

Read More
Վրաստանի արևելքում գետերը հուներից դուրս են եկել. մի շարք բնակավայրեր հեղեղված են
		26.05.2024 . Միջազգային

Վրաստանի արևելքում գետերը հուներից դուրս են եկել. մի շարք բնակավայրեր հեղեղված են 26.05.2024 . Միջազգային

Հորդառատ անձրևի հետևանքով Խրամի, Ալգեթի և Դեբեդ գետերը դուրս են եկել ափերից Շիդա Քարթլիի շրջանում: Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում ջրի տակ են անցել փողոցներ, տեղական շուկան և բնակելի շենքեր, հաղորդում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը:   Թաղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ՝ պատճառված վնասը գնահատելու համար։ Ջրհեղեղի հետևանքով վնասվել են կապի գծերն ու ճանապարհային ենթակառուցվածքները, ջրի տակ են…

Read More
Արտակարգ իրավիճակ Վրաստանում. մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

Արտակարգ իրավիճակ Վրաստանում. մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի շրջանում մոբիլիզացվել են փրկարարներ ու արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ։ Անձրևների հետևանքով հեղեղվել են տներ և ճանապարհներ, վնասվել են կամուրջներ ու էլեկտրահաղորդման գծեր: Մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության։   Քվեմո Քարթլիում մի քանի գյուղ կտրված է արտաքին աշխարհից: Իրավիճակը ճգնաժամային է հատկապես Մառնեուլիում, Թեթրիսկարոյում, Բոլնիսիում և Դմանիսում։ Աղետի գոտուց իրականացվում է մարդկան…

Read More
Վրատանի արևելքում գետերը հուներից դուրս են եկել. մի շարք բնակավայրեր հեղեված են

Վրատանի արևելքում գետերը հուներից դուրս են եկել. մի շարք բնակավայրեր հեղեված են

Հորդառատ անձրևի հետևանքով Խրամի, Ալգեթի և Դեբեդ գետերը դուրս են եկել ափերից Շիդա Քարթլիի շրջանում: Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում ջրի տակ են անցել փողոցներ, տեղական շուկան և բնակելի շենքեր, հաղորդում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը:   Թաղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ՝ պատճառված վնասը գնահատելու համար։ Ջրհեղեղի հետևանքով վնասվել են կապի գծերն ու ճանապարհային ենթակառուցվածքները, ջրի տակ են…

Read More
Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը կծառայի մեր երկու պետությունների  կայունությանը. Փաշինյանը՝ Կոբախիձեին
		26.05.2024 . Տարածաշրջան

Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը կծառայի մեր երկու պետությունների կայունությանը. Փաշինյանը՝ Կոբախիձեին 26.05.2024 . Տարածաշրջան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Անկախությունից ի վեր բարեկամ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Այս առումով առանցքային նշանակություն ունի…

Read More
Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» անցման կետ տանող ճանապարհները. ՊԵԿ

Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» անցման կետ տանող ճանապարհները. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։ Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։ Միաժամանակ, նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների…

Read More
ՌԴ-ն հարվածել է Խարկովի շինարարական հիպերմարկետին, կան զոհեր

ՌԴ-ն հարվածել է Խարկովի շինարարական հիպերմարկետին, կան զոհեր

Ռուսական զորքերը շաբաթ օրը նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովին։ Դրանցից մեկի թիրախը եղել է «Էպիկենտրոն» շինարարական հիպերմարկետը։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ կան զոհեր և վիրավորներ, շատերը համարվում են անհետ կորած: Շենքը մասամբ ավերվել է, այնտեղ մեծ հրդեհ է սկսվել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ներսում կարող էր լինել…

Read More
Բորելը հիշեցրել է Իսրայելին, որ ՄԱԿ-ի դատարանի որոշումները պարտադիր են
		25.05.2024 . Միջազգային

Բորելը հիշեցրել է Իսրայելին, որ ՄԱԿ-ի դատարանի որոշումները պարտադիր են 25.05.2024 . Միջազգային

Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ Միջազգային դատարանի ընդունած որոշումը պարտադիր է՝ շաբաթ օրը հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են, դրանք պետք է իրականացվեն արդյունավետ և ամբողջությամբ»,- գրել է Բորելը X ցանցում: Իսրայելը շարունակում է պնդել, որ չի ​​իրականացրել և չի իրականացնելու ռազմական գործողություններ Ռաֆահի տարածքում՝ ուղղված պաղեստինյան խաղաղ…

Read More
Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղություն ապահովելու համար

Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղություն ապահովելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության ապահովմանը։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի քայլերը՝ ուղղված տևական և արժանապատիվ խաղաղության ապահովմանը, և պատրաստ ենք աջակցելու այդ ջանքերին»,- ասված է մայիսի 28-ի առիթով նախագահ Իլհամ Ալիևին ուղղված՝ ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Բայդենը նաև ընդգծել…

Read More
Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն լուծել տարաձայնությունը. Ամիրբեկով

Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն լուծել տարաձայնությունը. Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը աշխարհի ուշադրության կենտրոնում է, ինչը մեծ հնարավորություն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Էլչին Ամիրբեկովը հիշեցրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին Երևանը և Բաքուն պայմանավորվել են ազատ արձակել կողմերի մոտ պահվող…

Read More
Իսրայելը պաշտպանական պատերազմ է վարում՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ին և վերադարձնելու Գազայի հատվածում պահվող գերիներին. Իսրայելի ԱԳՆ

Իսրայելը պաշտպանական պատերազմ է վարում՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ին և վերադարձնելու Գազայի հատվածում պահվող գերիներին. Իսրայելի ԱԳՆ

Իսրայելն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որի համաձայն՝ Թել Ավիվը պարտավոր է դադարեցնել Ռաֆահում հարձակումները և ցանկացած այլ գործողություն, որը կարող են բացասաբար անդրադառնալ քաղաքի բնակչության վրա: Դատարանը նաև պարտավորեցրել է Իսրայելին՝ բաց պահել Ռաֆահի անցակետը և ապահովել փաստահավաք առաքելությունների անարգել մուտքը Գազայի հատված: Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը և արտաքին գործերի նախարարությունը հանդես են…

Read More
ԱՄՆ-ը Ուկրաինային 275 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ է հատկացրել
		25.05.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը Ուկրաինային 275 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ է հատկացրել 25.05.2024 . Միջազգային

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 275 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին: Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ ուկրաինական ուժերը հնարավորություն ունենան հետ մղելու Ռուսաստանի հարձակումը մասնավորապես Խարկովի ուղղությամբ: Փաթեթը ներառում է զինամթերք HIMARS համակարգերի համար, հրետանային արկեր, հրթիռներ, Javelin և AT-4 հակատանկային համալիրներ, բարձր ճշգրտության ավիացիոն զինամթերք և այլ միջոցներ: Պետքարտուղարությունը հայտնել…

Read More
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստանում է «այլ ոլորտներում» պատասխանել խոշոր կիբեռհարձակումներին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստանում է «այլ ոլորտներում» պատասխանել խոշոր կիբեռհարձակումներին

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը The Economist-ի հետ հարցազրույցում կոչ է արել Ռուսաստանին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի անդամների դեմ կիբերհարձակումները, նախազգուշացրել՝ դրանք կարող են հանգեցնել Վաշինգտոնի Հավաքական պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածի գործարկմանը և համապատասխան արձագանքին՝ ոչ միայն կիբեռտիրույթում: Հինգերորդ հոդվածի համաձայն՝ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների վրա։ Դաշնակցին պաշտպանելու համար…

Read More
Հայաստանը կարևորում է Հորդանանի հետ փոխվստահության վրա խարսխված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը. նախագահ
		25.05.2024 . Տարածաշրջան

Հայաստանը կարևորում է Հորդանանի հետ փոխվստահության վրա խարսխված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը. նախագահ 25.05.2024 . Տարածաշրջան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Հորդանանի հետ փոխվստահության և ընդհանուր արժեքների վրա խարսխված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և հանձնառու է շարունակելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: Բաժանորդագրվեք մեր…

Read More
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին

ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին

Մայիսի 24-27-ը Սոֆիայում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից: ՀՀ ԱԺ պատվիրակությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ նույնպես մասնակցում է խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին: Ա. Քոչարյանը և պատվիրակության անդամներ՝ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը…

Read More
Ստոլտենբերգը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ օտարերկրյա զենքն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար

Ստոլտենբերգը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ օտարերկրյա զենքն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ուկրաինային զենք մատակարարող դաշնակիցներին կոչ է արել վերացնել Ռուսաստանում ռազմական օբյեկտներին հարվածելու արգելքը: Բրիտանական The Economist ամսագրի հետ հարցազրույցում նա նշել է, որ «Դա հատկապես արդիական է հիմա, «երբ Խարկովի տարածքում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, և Ուկրաինային այդ զենքերը Ռուսաստանի տարածքում օրինական ռազմական թիրախների դեմ օգտագործելու հնարավորությունից զրկելը դժվարացնում…

Read More
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին բեռը հասել է Թուրքիա

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին բեռը հասել է Թուրքիա

Մայիսի 25-ի առավոտյան Ադրբեջանից առաջին բեռնատար գնացքը Բաքու-Թբիլիսի-Կարս արդիականացված երկաթուղով ժամանել է Թուրքիա։ Գնացքը Բաքվից Կարս է հասցրել 632 տոննա պլաստիկ հումք՝ բեռնված 20 կոնտեյներով։ Երկաթուղու վրացական հատվածի 184 կմ-ի արդիականացման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի մայիսից և ավարտվել են այս տարվա մայիսի 20-ին։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Արդարադատության միջազգային դատարանն Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել հարձակումները Ռաֆահում
		24.05.2024 . Միջազգային

Արդարադատության միջազգային դատարանն Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել հարձակումները Ռաֆահում 24.05.2024 . Միջազգային

ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Իսրայելին դադարեցնել Ռաֆահում հարձակումները և ցանկացած այլ գործողություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ քաղաքի բնակչության վրա։ Իսրայելական ուժերը նաև պետք է բաց պահեն Ռաֆահի անցակետը մարդասիրական մատակարարումների համար։ Նաև միջազգային դատարանը պարտավորեցնում է Իսրայելին միջոցներ ձեռնարկել և ապահովել հետաքննություն իրականացնողների և փաստահավաք առաքելությունների անարգել մուտքը Գազայի հատված։ Դատարանը միաժամանակ…

Read More
Նեթանյահուի գրասենյակը դատապարտել է ՄԱԿ-ի դատարանի որոշումը Ռաֆահի վերաբերյալ
		24.05.2024 . Միջազգային

Նեթանյահուի գրասենյակը դատապարտել է ՄԱԿ-ի դատարանի որոշումը Ռաֆահի վերաբերյալ 24.05.2024 . Միջազգային

ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որը Իսրայելին պարտավորեցնում է դադարեցնել ռազմական գործողությունը Ռաֆահում, կնշանակի «հրապարակային ինքնասպանություն», աշխարհում ոչինչ չի ստիպի հրեական պետությանը դա անել, ասել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Աշխարհում չկա այնպիսի ուժ, որը կստիպի մեզ հրապարակային ինքնասպանություն գործել, քանի որ հենց այսպիսին է ՄԱԿ-ի դատարանի պահանջը՝ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ մեր պատերազմը»,- հայտարարել…

Read More
Վրաստանի կառավարության որոշմամբ քաղաքապետարաններին տրվել են նոր աղբատար մեքենաներ

Վրաստանի կառավարության որոշմամբ քաղաքապետարաններին տրվել են նոր աղբատար մեքենաներ

Վրաստանի կառավարության որոշմամբ քաղաքապետարաններին տրվել են նոր աղբատար մեքենաներ։ Տեղեկությունը հրապարակում է Վրաստանի կառավարության տարածաշրջանների հետ կապերի մասնաճյուղի մամուլի գրասենյակը։ Նույն հաղորդագրության համաձայն՝ արարողությանը ներկա է եղել Վրաստանի կառավարության շրջանների հետ կապերի մասնաճյուղի ղեկավար Նիկա Տղեմալաձեն։ Միջոցառմանը ներկա էին նաև մարզերի պետական ​​հոգաբարձուներ և «Ջիթի» ընկերության ներկայացուցիչներ։ Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քաղաքապետարանների համար ձեռք են բերվել…

Read More
Ախալքալաք է այցելել հայտնի դաշնակահար Շահան Արծրունին

Ախալքալաք է այցելել հայտնի դաշնակահար Շահան Արծրունին

Մայիսի 21-ին հայտնի ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունին հյուրընկալեց Ախալքալաք և փոքր համերգային ծրագրով հանդես եկավ Առաջնորդարանի դահլիճում։ Միջոցառմանը ներկա էին փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, մտավորականներ, հոգևորականներ, երաժշտական դպրոցի մանկավարժներ և այլ դասական երաժշտության սիրահարնե։

Read More
Բայրամովը և Բերբոքը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Բայրամովը և Բերբոքը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի իր գործընկեր Անալենա Բերբոքի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և քննարկել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Բայրամովը Բերբոքին մանրամասն տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մայիսի 10-11-ը Ալմաթիում տեղի ունեցած…

Read More
Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպանի կանչը Մոսկվա

Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպանի կանչը Մոսկվա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը Մոսկվա: Նախարարը հայտարարել է, որ դեսպանները պարբերաբար կանչվում են խորհրդակցությունների: Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված փաստաթղթում, «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների»: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Իսրայելը պետք է դադարեցնի գործողությունը Ռաֆահում. Արդարադատության միջազգային դատարան
		24.05.2024 . Միջազգային

Իսրայելը պետք է դադարեցնի գործողությունը Ռաֆահում. Արդարադատության միջազգային դատարան 24.05.2024 . Միջազգային

Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում մայիսի 24-ին որոշում է կայացրել Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ՝ Հարավային Աֆրիկայի խնդրանքով։ Որոշման մեջ, որը կարդացել է Լիբանանը ներկայացնող դատավորը, ասվում է, որ Ռաֆահում իրավիճակն ավելի է վատացել գործողության մեկնարկից ի վեր, և անհրաժեշտություն է առաջացնել փոփոխել նախկին հրամանները: Ըստ նոր որոշման՝ «Իսրայելը պարտավոր է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը…

Read More
ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-ին կքննարկեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի օրենքը

ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-ին կքննարկեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի օրենքը

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Վրաստանում ստեղծված իրավիճակը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի շուրջ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Մենք չենք ցանկանում ԱՄՆ-ի նման պատժամիջոցներ կիրառել։ Չենք ուզում Վրաստանին պատժել մեկ օրենքի համար: Մեր նպատակն է հասկացնել Թբիլիսիին, որ դա հակասում է երկրի անդամակցությանը ԵՄ-ին: Նրանք ասում են,…

Read More
ԱՄՆ Սենատը մերժել է սահմանային անվտանգության օրինագիծը

ԱՄՆ Սենատը մերժել է սահմանային անվտանգության օրինագիծը

ԱՄՆ Սենատը հինգշաբթի չի կարողացել հաստատել օրինագիծը, որը նախատեսում է ավելի կոշտ միջոցներ երկրի հարավային սահմանի պաշտպանության համար, հաղորդում են ԶԼՄ-ները: Օրինագծին դեմ է քվեարկել 50 սենատոր, 43-ը՝ կողմ, մինչդեռ դրա հաստատման համար անհրաժեշտ էր 60 ձայն։ Fox News-ը հայտնում է, որ անկախ սենատոր Կիրսթեն Սինեման, որն օգնել է օրինագծի մշակմանը, երկու կուսակցությանն էլ մեղադրել…

Read More
Իսրայելական զորքը շարժվում է դեպի Ռաֆահի կենտրոն, ևս երեք պատանդի դի է հայտնաբերվել
		24.05.2024 . Միջազգային

Իսրայելական զորքը շարժվում է դեպի Ռաֆահի կենտրոն, ևս երեք պատանդի դի է հայտնաբերվել 24.05.2024 . Միջազգային

Իսրայելի բանակի ներկայացուցիչները հայտնում են, որ զորքը շարժվում է դեպի Ռաֆահ քաղաքի կենտրոն՝ իրականացնելով «թիրախային և նպատակային» գործողություններ, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար: Իսրայելի տվյալներով՝ Ռաֆահից արդեն տարհանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Առանձին գործողությունները շարունակվում են նաև մյուս շրջաններում: ՑԱՀԱԼ-ի ղեկավարությունը հայտնել է, որ Ռաֆահում հայտնաբերել են ևս երեք պատանդի մարմին, որոնց…

Read More
ՌԴ ԱԳ նախարարությունը դեսպան Կոպիրկինին կանչել է խորհրդակցության

ՌԴ ԱԳ նախարարությունը դեսպան Կոպիրկինին կանչել է խորհրդակցության

Մայիսի 24-ին ՌԴ ԱԳ նախարարությունը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել է Մոսկվա խորհրդակցության համար, հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More