Headlines
Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են  Պաղեստինի Պետությունը

Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են Պաղեստինի Պետությունը

Նորվեգիան, ապա՝ Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են Պաղեստինի Պետությունը: Այդ երկրներից յուրաքանչյուրը որոշումը պատմական կարևոր քայլ է համարել Պաղեստինի համար: Նրանք վստահեցրել են, որ իրենց նպատակն է օգնել՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու երկու պետությունների սկզբունքով: Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն ասել է, որ «Մերձավոր Արևելքում խաղաղություն չի լինի, եթե չկա Պաղեստինի ճանաչում»: Երեք պետության որոշումն առաջացրել…

Read More
Մայիսի 23-ին տեղի կունենա Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորությունը

Մայիսի 23-ին տեղի կունենա Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորությունը

Այսօր Իրանի Թավրիզ, ապա Ղոմ քաղաքներում տեղի է ունեցել ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուս զոհերին վերջին հրաժեշտի արարողությունը։ Արարողությունը կշարունակվի նաև վաղը՝ Թեհրանում: Իսկ մայիսի 23-ին տեղի կունենա հուղարկավորության արարողությունը Իրանի հյուսիս-արևելքում գտնվող սրբազան Մաշհադ քաղաքում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահ Էբրահիմ…

Read More
Ոչ ռազմավարական միջուկային զենքի փորձարկման զորավարժություններ Ռուսաստանում

Ոչ ռազմավարական միջուկային զենքի փորձարկման զորավարժություններ Ռուսաստանում

Ռուսաստանում սկսվել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման փորձարկման զորավարժություններ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությունները պետք է դիտարկել արևմտյան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունների և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների համատեքստում:

Read More
Պետք է ավելին անել՝ Ուկրաինային օգնելու համար. Բերբոք
		21.05.2024 . Միջազգային

Պետք է ավելին անել՝ Ուկրաինային օգնելու համար. Բերբոք 21.05.2024 . Միջազգային

Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով Ուկրաինայում է: Աննալենա Բերբոքին ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիային՝ Կիևին ցուցաբերած ռազմական աջակցության համար։ Բերբոքը նշել է, որ Գերմանիան դա անում է ինչպես Ուկրաինայի ժողովրդի, այնպես էլ եվրոպական խաղաղության համար։ Գերմանիայի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ պետք է ավելին անել Ուկրաինային օգնելու համար: Ավելի վաղ Բերբոքը հանդիպել է Ուկրաինայի…

Read More
Ախալցխայում քաղաքային տրանսպորտը ուղևորներին տեղ չի հասցրել

Ախալցխայում քաղաքային տրանսպորտը ուղևորներին տեղ չի հասցրել

Ախալցխայում քաղաքային տրանսպորտը Ռեֆերել հիվանդանոցից ուղեւորներին տեղ չի հասցրել եւ թողել է այսպես կոչված «Տասնմեկ տնակների» շրջադարձի վրա։ Ինչպես վարորդը ասել է ուղևորներին, իրեն կանչել են կանգառ, ինչի պատճառով նա չեղարկել է երթևեկությունը և թողնելով ուղևորներին նշելով, որ նրանց կտեղափողի այլ ավտոբուս։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ին։ «Դրանից հետո 20 րոպե սպասեցինք տրանսպորտին,…

Read More
ԵՄ-ը ճանաչում է Զելենսկու լեգիտիմությունը. Ստանո

ԵՄ-ը ճանաչում է Զելենսկու լեգիտիմությունը. Ստանո

Եվրամիությունը շարունակում է ճանաչել Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմությունը՝ չնայած Ուկրաինայի նախագահի լիազորությունների ժամկետի ավարտին։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ գործող նախագահը շարունակում է իր լիազորություններն իրականացնել մինչև պետության նոր ղեկավարի պաշտոնավարումը, իսկ ընտրությունները, ըստ Բրյուսելի, հնարավոր չեն ռազմական գործողությունների պատճառով։ Մենք կասկած չունենք, որ նախագահը Զելենսկին…

Read More
Արևմտյան մի շարք պետությունների դիրքորոշումը ՄՔԴ-ի դատախազի որոշման հանդեպ

Արևմտյան մի շարք պետությունների դիրքորոշումը ՄՔԴ-ի դատախազի որոշման հանդեպ

Արևմտյան մի շարք երկրներ քննադատել են Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի դիմումը՝ երկու իսրայելցի պաշտոնյայի և ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներին ձերբակալման օրդեր տալու վերաբերյալ։ Գերմանիայի և Իտալիայի ԱԳՆ-ներն «անընդունելի» են համարել Իսրայելի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը «ահաբեկչական կազմակերպության հետ նույնացնելը»: Գերմանիայի ԱԳՆ հայտարարել է, որ դատարանը պետք է գնահատի «այդ շատ տարբերվող դեպքերը», միաժամանակ…

Read More
ԱԷՄԳ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին. Գրոսսի
		21.05.2024 . Միջազգային

ԱԷՄԳ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին. Գրոսսի 21.05.2024 . Միջազգային

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում անցկացվող Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի՝ ICONS2024-ի շրջանակում հանդիպել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիին: Վերջինս Իքսի իր էջում գրել է. «Արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: ԱԷՄԳ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին, ներառյալ՝ միջուկային անվտանգության բարձրացմանը»,- գրել է նա։ Ռաֆայել Գրոսսին նշել է նաև, որ Արարատ Միրզոյանի հետ մտքեր…

Read More
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը քննադատել են ՄՔԴ-ի դատախազի որոշումը

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը քննադատել են ՄՔԴ-ի դատախազի որոշումը

Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը պահանջել է ՄՔԴ-ից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Իսրայելի պաշտպանության նախարարին և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երեք առաջնորդի ձերբակալելու օրդեր տալ: Դատախազը հայտարարել է, որ երկու կողմն էլ պատասխանատվություն է կրում Պաղեստինի և Իսրայելի տարածքներում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Դա առաջացրել է և Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի քննադատությունը:…

Read More
Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն էր. IRNA

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն էր. IRNA

«Տեխնիկական անսարքությունը» պատճառ է դարձել Իրանում ուղղաթիռի կործանմանը, որում եղել են նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարարը և այլ պաշտոնյաներ՝ հաղորդում է պետական ​​IRNA գործակալությունը: Ինչպես նշում են փորձագետները, կործանված ամերիկյան Bell 212 ուղղաթիռը UH-1N Twin Huey-ի վերափոխված ոչ մարտական ​​տարբերակն է, որը մինչ այժմ լայնորեն կիրառվում է։ Այն 40 տարեկանից բարձր է։ Պատշաճ շահագործման…

Read More
Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. ՄԱԿ
		21.05.2024 . Միջազգային

Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. ՄԱԿ 21.05.2024 . Միջազգային

ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ապրիլի 19-ին սահմանների սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը։ Նա կողմերին կոչ է արել շարունակել այդ գործընթացը սահմանի մնացած հատվածներում և լուծել բոլոր չլուծված երկկողմ հարցերը՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու համար»,-…

Read More
Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ին

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ին

Իրանում նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո նախագահի արտահերթ ընտրությունը նշանակվել է հունիսի 28-ին՝ հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։ Թեկնածուների գրանցումը տեղի կունենա մայիսի 30-ից հունիսի 3-ը, նախընտրական քարոզարշավը՝ հունիսի 12-27-ը։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որոշմամբ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը: Մայիսի 19-ին Ռայիսիի ուղղաթիռը կործանվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռներում։…

Read More
ԱՄՆ-ն հիմնականում «լոգիստիկ» պատճառներով չի կարողացել օգնություն ցուցաբերել Իրանին․ Միլլեր
		21.05.2024 . Միջազգային

ԱՄՆ-ն հիմնականում «լոգիստիկ» պատճառներով չի կարողացել օգնություն ցուցաբերել Իրանին․ Միլլեր 21.05.2024 . Միջազգային

Նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարից հետո Իրանն օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին, սակայն Վաշինգտոնը չի կարողացել Թեհրանին օգնություն ցուցաբերել՝ հիմնականում «լոգիստիկ» պատճառներով։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ Միացյալ Նահանգները հերքում է մեղադրանքներն առ այն, որ Իրանին պահեստամասերի մատակարարման հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցները կարող էին պատճառ դառնալ Ռայիսիի ուղղաթիռի կործանման։ Պետքարտուղարության համոզմամբ՝…

Read More
Հարավային Կովկասում խաղաղության հասնելու պատմական հեռանկար է ստեղծվել. Ալիև

Հարավային Կովկասում խաղաղության հասնելու պատմական հեռանկար է ստեղծվել. Ալիև

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Լատվիայի Սեյմի ղեկավար Դայգա Միերինյան։ Քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր, երկրների միջև գործակցության զարգացման հեռանկարը, միջազգային և տարածաշրջանային զարգացումները: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու պատմական հեռանկար է ստեղծվել։ «Ներկայում շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգը խթանելու համար, երկկողմ գործընթացի շրջանակում դրական պայմանավորվածություններ են…

Read More
Թբիլիսիում նշվեց ավանդական 110-րդ Վարդատոնը
		20.05.2024 news Թբիլիսի, Մշակույթ

Թբիլիսիում նշվեց ավանդական 110-րդ Վարդատոնը 20.05.2024 news Թբիլիսի, Մշակույթ

Մայիսի 19-ին Թբիլիսիում նշվեց ավանդական 110-րդ Վարդատոնը` նվիրված անվանի հայ աշուղ Սայաթ-Նովայի հիշատակին։ Ինչպես ամեն տարի` միջոցառման մասնակիցները հոգեհանգստյան կարգից հետո ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ, որին հաջորդեց տոնական բացօթյա համերգը Գորգասալի հրապարակում։ Ներկաներին ողջունեց Վիրահայերի միության նախագահ Մ.Առաքելովան: Բացման խոսքով հանդես եկան Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն…

Read More
Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի ավելի քան 60 երկիր. Շվեյցարիայի ԱԳՆ

Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի ավելի քան 60 երկիր. Շվեյցարիայի ԱԳՆ

Ավելի քան 60 երկիր հաստատել է մասնակցությունը Ուկրաինայի հարցով համաժողովին, կեսը Եվրոպայից են, ասել է Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Ալեն Էլչինգերը։ Մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: «Հնդկաստանը կմասնակցի բոլոր կարևոր գագաթնաժողովներին, որոնք առաջ են մղում գլոբալ խաղաղության, անվտանգության և զարգացման օրակարգը: Համաժողովին Հնդկաստանի մասնակցության նպատակն է ներկայացնել գլոբալ Հարավի երկրների շահերը…

Read More
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում

Խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Նրանց տեղեկություններով՝ այցի շրջանակներում բարեկամական հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է խորհրդարանական գործունեության, ինչպես նաև լրատվամիջոցների դերի և կարևորության մասին։ Հայաստանի խորհրդարանի…

Read More
Ռուսական նավթատարներն ամիսներ շարունակ անգործության են մատնված. Bloomberg
		20.05.2024 . Միջազգային

Ռուսական նավթատարներն ամիսներ շարունակ անգործության են մատնված. Bloomberg 20.05.2024 . Միջազգային

Ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գրեթե յուրաքանչյուր նավթատար նավ մի քանի ամիս է՝ պարապուրդի է մատնված։ Այդ մասին հայտնել է Bloomberg ամերիկյան պարբերականը։ Ըստ հոդվածի՝ 2023 թվականի աշնանը 40 ռուսական նավ ընկել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Պատճառ է հանդիսացել Ռուսաստանից նավթի գնի սահմանաչափի խախտումը։ 2022 թվականին Մեծ յոթնյակի երկրները, Եվրամիությունը և Ավստրալիան սահմանեցին ռուսական նավթի…

Read More
Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում

Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չեն տեսնում: Ինչպես նշում է NBC News-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ուղղաթիռի կործանման մեջ հանցավոր գործողությունների ապացույցներ չկան։ Սպիտակ տունը ծիծաղելի է անվանել Իրանից հնչող մեղադրանքները, թե Վաշինգտոնն անուղղակիորեն ներգրավված է երկրի նախագահ Էբրահիմ…

Read More
Ալիևը և Էրդողանը քննարկել են գլոբալ իրադարձությունները

Ալիևը և Էրդողանը քննարկել են գլոբալ իրադարձությունները

Կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Ալիևի ու Էրդողանի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Միջազգային քրեական դատարանի դատախազը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է պահանջել

Միջազգային քրեական դատարանի դատախազը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է պահանջել

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հոկտեմբերի 7-ի հարձակումների համար ՀԱՄԱՍ-ի երեք գլխավոր առաջնորդի ձերբակալման օրդեր է պահանջել: Միաժամանակ նա նման պահանջ է ներկայացրել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար՝ Գազայում ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սովամահության համար: CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ դատախազն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին…

Read More
Վրաստանի խորհրդարանը մտադիր է չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ նախագահի վետոն
		20.05.2024 . Միջազգային

Վրաստանի խորհրդարանը մտադիր է չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ նախագահի վետոն 20.05.2024 . Միջազգային

Վրաստանի խորհրդարանը կկարողանա հաղթահարել հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, որը նա կիրառել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ, հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն՝ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ, փակել է այս օրենքի վերջնական ձևի քննարկման հնարավորությունը։ Օրենքին դեմ են…

Read More
Բենի Գանցը Նեթանյահուից պատերազմից հետո Գազայում նախատեսված գործողությունների ծրագիր է պահանջել

Բենի Գանցը Նեթանյահուից պատերազմից հետո Գազայում նախատեսված գործողությունների ծրագիր է պահանջել

Իսրայելում աճում է քաղաքական լարվածությունը՝ կապված պատերազմից հետո Գազայի հատվածի ճակատագրի հետ։ Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը սպառնացել է հրաժարական տալ, եթե վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածում գործողությունների ծրագիր չառաջարկի։ Գանցը Նեթանյահուից պահանջել է մինչև հունիսի 8-ը վեց ռազմավարական նպատակներին հասնելու ծրագիր ներկայացնել՝ պատանդների վերադարձ, ՀԱՄԱՍ-ի կառավարության տապալում, Գազայի հատվածի ապառազմականացում,…

Read More
Ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի բարեպաշտ ժողովրդին. Սուրեն Պապիկյան

Ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի բարեպաշտ ժողովրդին. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.   «Մեծագույն ցավով տեղեկացա մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտաքին գործերի…

Read More
ԱՄՆ-ն Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագիծ կներկայացնի. Politico

ԱՄՆ-ն Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագիծ կներկայացնի. Politico

Երկուշաբթի ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված է ներկայացնել օրինագիծ՝ պատժամիջոցներ սահմանելու վրացի այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք պատասխանատու են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման համար։ Այդ մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթի նախագծին։ Ըստ պարբերականի՝ օրինագիծը նախատեսում է ամերիկյան պատժամիջոցների կիրառում վրացի այն պաշտոնյաների և մյուս անձանց դեմ, որոնք «նյութական…

Read More
Իսրայելը ներգրավված չէ Ռայիսիի ուղղաթիռի կործանմանը. Reuters
		20.05.2024 . Տարածաշրջան

Իսրայելը ներգրավված չէ Ռայիսիի ուղղաթիռի կործանմանը. Reuters 20.05.2024 . Տարածաշրջան

Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյայի։ «Դա մենք չէինք»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքը։ Իրանի իշխանության բոլոր ճյուղերի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են գործակցել փոխնախագահ Մոհսեն Մանսուրիի հետ՝ նախագահի պաշտոնակատարի…

Read More
ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը ցավակցություն է հայտնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և մյուս անձանց մահվան կապակցությամբ։ «ԵՄ-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում նախագահ Ռայիսիի և արտգործնախարար Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության և անձնակազմի մյուս անդամների՝ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվելու համար։ Մեր մտքերը նրանց ընտանիքների հետ են»,-…

Read More
Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը կանցկացվի 50 օրվա ընթացքում

Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը կանցկացվի 50 օրվա ընթացքում

Առաջիկա 50 օրվա ընթացքում Իրանում կանցկացվի նախագահի արտահերթ ընտրություն։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Սալեհ Ջոկարը։ Թեհրանում երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահից հետո տեղի է ունեցել կառավարության խորհրդի արտահերթ նիստ՝ առաջին փոխնախագահ Մուհամմադ Մուխբարի նախագահությամբ, հաղորդում է իրանական պաշտոնական IRNA գործակալությունը։ Մայիսի 19-ին կործանվել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում նախագահ  Ռաիսիին…

Read More
Իրանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել օգնելու պատրաստակամություն հայտնած երկրներին

Իրանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել օգնելու պատրաստակամություն հայտնած երկրներին

Իրանական կողմը երախտագիտություն է հայտնում այն պետությունների ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայրի որոնողական աշխատանքներին:   Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:   «Ցավոք, առավոտյան ուղղաթիռը, որում գտնվել են երկրի նախագահը և արտաքին գործերի նախարարը, վթարի է ենթարկվել: Չնայած եղանակային անբարենպաստ…

Read More
Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկ ժամից Թավրիզ կուղարկվեն երկու ինքնաթիռ, ուղղաթիռներ (դրանց քանակը ճշտվում է – խմբ.) և 50 փրկարար՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի որոնման աշխատանքներին: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի հայտարարությունը:   Հիշեցնենք՝ Իրանի նախագահին և երկրի արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է…

Read More