Headlines
Թուրքիայի առևտրի նախարարությունը հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը

Թուրքիայի առևտրի նախարարությունը հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը

Թուրքիայի առևտրի նախարարությունը հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Bloomberg գործակալությունը: Պաշտոնական տվյալով՝ սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի հայտարարել Գազայի հատվածում հրադադարի մասին և չի ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը: Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալով՝ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 6,8 մլրդ դոլար, որից 76%-ը…

Read More
Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները հնարավոր է արտահերթ անցկացվեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ ըստ օրենքի՝ ընտրությունը պետք է անցկացվի նոյեմբերին: «Սակայն, քանի որ նույն ժամանակահատվածում Բաքուն հյուրընկալում է СОР29 միջազգային համաժողովը, այդ իսկ պատճառով հնարավոր է՝ ընտրությունների օրը տեղափոխելու որոշում կայացվի», – մանրամասնել է Մազահիր Փանահովը։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի վերջին ընտրությունը ևս անցկացվել է…

Read More
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունել է սահմանազատման ուղղությամբ ՀՀ և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը

Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունել է սահմանազատման ուղղությամբ ՀՀ և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը

Կիպրոսը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը` սահմանների սահմանազատման հարցում Ալմա-Աթայի հռչակագիրն իբրև հիմք օգտագործելու ուղղությամբ: Այդ մասին ասված է Х-ի միկրոբլոգում Կիպրոսի ԱԳՆ հրապարակած հայտարարության մեջ: «Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու միջազգային իրավունքի լիարժեք հարգման պայմաններում»,- ասված է հայտարարության մեջ:

Read More
Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg

Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg

Թուրքիան կասեցրել է բոլոր առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ, հինգշաբթի օրվանից դադարեցվել է ամբողջ ներմուծումն ու արտահանումը՝ հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու թուրք պաշտոնյայի։ Նշվում է նաև, որ Անկարան դեռ պաշտոնապես չի հայտարարել այս որոշման մասին։ 2023 թ. երկու երկրի միջև առևտրի ծավալը հասել է 6,8 միլիարդ դոլարի, որի 76 %-ը բաժին է ընկել Թուրքիայից արտահանմանը:

Read More
Ողջունում ենք սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը. Միխալկո

Ողջունում ենք սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը. Միխալկո

Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոն ողջունել է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները շարունակվում են։ «Ողջունում ենք սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը: Ինչ-որ պահի գործընթացին միացավ Եվրոպական խորհրդի նախագահը, և կողմերը սկսեցին համակարգված աշխատել: Անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել այդ գործընթացին»,- նշել է Միխալկոն։ Դեսպանը հավելել է, որ…

Read More
Բորժոմիի քաղաքապետարանը Սուրբ Զատիկի  տոնի կապակցությամբ 100-100 լարի է նվիրաբերել սոցիալական ծրագրում ընդգրկված 741 շահառուների

Բորժոմիի քաղաքապետարանը Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ 100-100 լարի է նվիրաբերել սոցիալական ծրագրում ընդգրկված 741 շահառուների

Բորժոմիի քաղաքապետարանը Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ 100-100 լարի է նվիրաբերել սոցիալական ծրագրում ընդգրկված 741 շահառուների։ Այս մասին տեղեկություն է տարածում Բորժոմիի քաղաքապետարանը։ Ըստ նրանց հաղորդումների՝ դրամական օգնություն են ստացել հետևյալ ընտանիքները՝ մինչև 18 տարեկան ծնողազուրկ երեխաներ, մինչև 18 տարեկան հաշմանդամներ. միայնակ ծնողներ, որոնք հավասար են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին, Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ընտանիքի անդամները;…

Read More
Թբիլիսիում Հանրահավաքի մասնակիցները հավաքվում են խորհրդարանի մոտ |

Թբիլիսիում Հանրահավաքի մասնակիցները հավաքվում են խորհրդարանի մոտ |

Հանրահավաքի մասնակիցները հավաքվում են խորհրդարանում բողոքելու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։ Խորհրդարանում են նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչները։ Մի քանի րոպե առաջ հանրահավաքի մասնակիցները Ռուսթավելի պողոտայում փակել էին մայրուղին։ Նաև ճանապարհին տարբեր բովանդակությամբ գրություններ են արել, այդ թվում՝ «Վրաստանը Եվրոպայում», «Ոչ ռուսական օրենքին»։ Ոստիկանները տեղակայված են ինչպես խորհրդարանի շենքի…

Read More
Ախալցխայում տեղի է ունեցել  «Ռուսական օրենքի» դեմ ցույց

Ախալցխայում տեղի է ունեցել «Ռուսական օրենքի» դեմ ցույց

Ախալցխայում տեղի է ունեցել բողոքի ակցիա ի դեմ «ռուսական օրենքի»։ Քաղաքի բնակիչները հավաքվել են Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ և խաղաղ բողոքի ցույց են անցկացրել։ Ախալքալաքիից և Բորժոմիից նույնպես միացել են ցուցարարներ։

Read More
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: Նա Ադրբեջան է այցելել Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի…

Read More
Նոյեմբերին Ադրբեջանում կանցկացվի խորհրդարանի ընտրություն. Ադրբեջանի ԿԸՀ

Նոյեմբերին Ադրբեջանում կանցկացվի խորհրդարանի ընտրություն. Ադրբեջանի ԿԸՀ

Ըստ օրենքի՝ խորհրդարանի ընտրությունը պետք է տեղի ունենա այս տարվա նոյեմբերին։ Այդ մասին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։ Նա նշել է, որ ընտրությունը կարող է անցկացվել նաև այդ ժամկետից շուտ: «Հաշվի առնելով խորհրդարանի առաջիկա ընտրությունը, արդեն հիմա պետք է սկսենք որոշակի աշխատանք կատարել՝ կապված ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման հետ»,-…

Read More
Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելու Ուկրաինայի հարցով համաժողովին

Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելու Ուկրաինայի հարցով համաժողովին

Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողովը տեղի կունենա  հունիսի 15-16-ը՝ Բյուրգենշտոկում։ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Վիոլա Ամհերդն ասել է, որ միջոցառումը՝ հիմնված խաղաղության բանաձևի վրա, կազմակերպվել է Ուկրաինայի նախագահի խնդրանքով: Բացի Զելենսկու «խաղաղության բանաձևից»՝ կքննարկվեն նաև «խաղաղության այլ առաջարկներ՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների վրա»։ Հանդիպման նպատակն է խթանել ապագա…

Read More
Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին՝ իսրայելական կառավարությանը մեղադրելով պաղեստինցիների «ցեղասպանության» համար։ Նա նշել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կխզվեն մայիսի 2-ին։ Իսրայելի իշխանությունները Պետրոյի խոսքերն անվանել են հակասեմական և ատելություն սերմանող ու ընդգծել, որ Կոլումբիայի նախագահի դիրքորոշումը հավասարազոր է ՀԱՄԱՍ-ին գովաբանելուն: Գազայում իսրայելական գործողությունները քննադատելուց բացի, նախագահ Պետրոն…

Read More
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
		02.05.2024 . Միջազգային

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 02.05.2024 . Միջազգային

Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF)  հրապարակել է 2024 թվականի տարեկան զեկույցը, որում կառավարությանը կոչ է արել ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերի և այլ կրոնական կամ մշակութային օբյեկտների վերականգնման, պահպանման ու պաշտպանության համար: Զեկույցում նաև ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվել Ադրբեջանը ներառել…

Read More
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմի և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին և զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ծրագրում ներառված…

Read More
Վրաստանի արևմտյան ուղին վտանգված է. ԱՄՆ պետքարտուղարություն

Վրաստանի արևմտյան ուղին վտանգված է. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարություն է հրապարակել, որում Միացյալ Նահանգները դատապարտում է «Կրեմլից ներշնչված և Վրաստանի խորհրդարան ներկայացված «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքը, ինչպես նաև դրա պաշտպանության համար Վրաստանի կառավարական պաշտոնյաների արած կեղծ հայտարարությունները»: «Իշխող կուսակցության անդամները հստակ հասկացրել են, որ օրենքի նպատակն է լռեցնել քննադատությունները և ոչնչացնել Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը, որը ցանկացած ժողովրդավարական…

Read More
ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար

Ռուսաստանը խախտել է քիմիական զենքի կիրառման միջազգային արգելքը: Այս մասին մայիսի 1-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հիմնավորելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, որ ռուսական զորքերն Ուկրաինայի զինված ուժերի զինվորների դեմ կիրառել են քլորպիկրին՝ գրգռիչ ազդեցությանմբ թունավոր նյութ։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ռադիացիոն,…

Read More
Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը. Հունաստանի ԱԳՆ

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը. Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի ԱԳՆ-ն կարևորել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը և ողջունել ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև պետական ​​սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Նշելով, որ երկու հանրապետությունները համաձայնել են, որ սահմանի սահմանազատման գործընթացը հիմնված լինի Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրի վրա, Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծել է….

Read More
Հայաստանը և Ադրբեջանը 30 տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում. Ալիև
		01.05.2024 . Տարածաշրջան

Հայաստանը և Ադրբեջանը 30 տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում. Ալիև 01.05.2024 . Տարածաշրջան

«Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» ֆորումի շրջանակում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են իրականացնում և հասել են այդ պայմանավորվածությանն առանց միջնորդների: «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեզ միջնորդներ պետք չեն, հատկապես նրանք, ովքեր առաջնորդվում են քաղաքական և տնտեսական շահերով, ցանկանում են ոչ թե օգնել, այլ…

Read More
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության ժամանակ նախագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 23 պատգամավոր։ Օրենսդիր մարմինը 2-րդ ընթերցմամբ օրինագիծը քննարկել է հոդված առ հոդված 2 օր։ Ե՛վ երեկ, և՛ այսօր գործընթացն ընթացավ մեծամասնական և ընդդիմադիր պատգամավորների հստակ վեճերի ֆոնին։…

Read More
20 տարի միասին. ԵՄ-ն տոնում է ամենամեծ ընդլայնումը

20 տարի միասին. ԵՄ-ն տոնում է ամենամեծ ընդլայնումը

2004 թվականի մայիսի 1-ին Եվրամիությանը միացավ տասը երկիր՝ Կիպրոսը, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան: Այսօր Միությունը գունագեղ շոու է ցուցադրել՝ նշելու մինչ օրս իր ամենամեծ ընդլայնման տարեդարձը: «Քսան տարի միասին» կարգախոսը ցուցադրվել է Բրյուսելի, Ստրասբուրգի և Լյուքսեմբուրգի ԵՄ կառույցների շենքերի վրա։ Այդ պետությունների մուտքը Եվրամիություն ավելացրել է բլոկի բնակչությունը գրեթե…

Read More
Վրաստանի վարչապետը հայտարարել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»  օրենքի վերջնական ընդունման մասին

Վրաստանի վարչապետը հայտարարել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերջնական ընդունման մասին

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը կարևոր է պետական ​​ինքնիշխանության ամրապնդման համար, և խորհրդարանն այն կընդունի մայիսի կեսերին, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Փոխզիջումն անընդունելի է այս հարցում, քանի որ օրենքը կնվազեցնի հասարակության մեջ բևեռացումը: Մայիսի կեսերին այն կընդունվի, իսկ մի քանի շաբաթ անց խորհրդարանում կհաղթահարվի նաև նախագահի վետոն, որից հետո օրենքն…

Read More
Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, և ես կոչ եմ անում նրա կառավարությանը ապահովել խաղաղ հավաքների իրավունքը-Ջոզեֆ Բորել

Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, և ես կոչ եմ անում նրա կառավարությանը ապահովել խաղաղ հավաքների իրավունքը-Ջոզեֆ Բորել

«Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, և ես կոչ եմ անում նրա կառավարությանը ապահովել խաղաղ հավաքների իրավունքը»,- ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։ «Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում ցուցարարների նկատմամբ, ովքեր խաղաղ ցույց էին անում՝ ընդդեմ արտաքին ազդեցության մասին օրենքի։ Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր…

Read More
Բորժոմիի և Բակուրիանի թեմում անցկացվում է ուսումնական շաբաթ՝ «Հայրենիքի սերը վրաց գրականության մեջ» թեմայով

Բորժոմիի և Բակուրիանի թեմում անցկացվում է ուսումնական շաբաթ՝ «Հայրենիքի սերը վրաց գրականության մեջ» թեմայով

Բորժոմիի և Բակուրիանի թեմում միտրոպոլիտ Դանիելի օրհնությամբ անցկացվում է ուսումնական շաբաթ՝ «Հայրենիքի սերը վրաց գրականության մեջ» թեմայով։ Շաբաթվա շրջանակներում հանդիպումն անցկացվել է Բորժոմիի քաղաքապետարանի խորհրդի նիստերի դահլիճում։ Այս մասին տեղեկությունը տարածում է Բորժոմիի քաղաքապետարանը։ Համաժողովին, ըստ քաղաքապետարանի, մասնակցել են Սամցխե-Ջավախքի պետական ​​հոգաբարձու Բեսիկ Ամիրանաշվիլին, պատգամավորներ Դավիթ Վարդիաշվիլին և Շոթա Ռոստիաշվիլին, Բորժոմիի  քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին, Սակրեբուլոյի…

Read More
Պաղեստինամետ ցույցեր ԱՄՆ-ում
		01.05.2024 . Միջազգային

Պաղեստինամետ ցույցեր ԱՄՆ-ում 01.05.2024 . Միջազգային

ԱՄՆ-ի տասնյակ բարձրագույն ուսումնական հաստատություններում պաղեստինամետ ուժերի ցույցեր են տեղի ունենում։ Ուսանողները բողոքում են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ: Բողոքի ակցիաների կենտրոնը եղել է Նյու Յորքի հեղինակավոր Կոլումբիայի համալսարանը, որտեղ մի խումբ երիտասարդներ գրավել են համալսարանի շենքերից մեկը՝ Համիլթոն հոլը։ Ուսանողները բուհի ղեկավարությունից պահանջել են հարաբերությունները խզել Իսրայելի ակադեմիական հաստատությունների հետ և դադարեցնել համագործակցությունը…

Read More
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

Վրաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Այս օրենքով նախատեսվում է ստեղծել «արտաքին ուժերի շահերն իրականացնող կազմակերպությունների» ռեեստր։ Իշխանությունները պահանջներ ունեն այն ՀԿ-ների և ԶԼՄ-ների դեմ, որոնք դրամաշնորհներ են ստանում Վրաստանի ռազմավարական գործընկեր երկրներից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից։ Բողոքի ցույցերի պատճառով խորհրդարանում կրկին գործում է անվտանգության հատուկ ռեժիմ: ԶԼՄ-ներից կթույլատրվեն միայն…

Read More
Ստամբուլում ոստիկանությունը ցրել է մայիսմեկյան ցույցերը

Ստամբուլում ոստիկանությունը ցրել է մայիսմեկյան ցույցերը

Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլում մայիսմեկյան ցույցերը ցրելու համար, մի քանի մարդ վիրավորվել է, մի քանիսը` ձերբակալվել, հաղորդում է CNN Turk-ը։ Նախօրեին իշխանությունները հերթական անգամ արգելել են մայիսմեկյան ցույցը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում՝ թույլ տալով այն անցկացնել քաղաքի այլ վայրերում։ Արգելքը կապված է 1977 թվականի իրադարձությունների հետ, երբ Թաքսիմում մայիսմեկյան ցույցն…

Read More
Վրաստանի նախագահը դատապարտել է Թբիլիսիում բողոքի ցույցերի կոշտ ցրումը

Վրաստանի նախագահը դատապարտել է Թբիլիսիում բողոքի ցույցերի կոշտ ցրումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Վրաստանի խորհրդարանի մոտ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի ցույցի կոշտ ցրումը։ «Պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է կառավարության վրա: Վրաց ժողովուրդը զրկված է խաղաղ բողոքի ցույց անցկացնելու իրավունքից»,- գրել է նա X սոցիալական ցանցում: Ապրիլի 30-ի երեկոյան Թբիլիսիում ոստիկանությունը հատուկջոկատայինների աջակցությամբ սկսել է ցրել բազմահազարանոց բողոքի հերթական ցույցը՝ օգտագործելով…

Read More
Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը
		01.05.2024 . Միջազգային

Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը 01.05.2024 . Միջազգային

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը՝ ղազախական կողմի նախաձեռնությանը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։ Տոկաևն առաջարկել էր երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի բանակցություններն անցկացնել Ալմաթիում: «Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենալու Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա…

Read More
Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց

Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց

Մայիսի 1-ին՝  Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տեսաուղերձ է հրապարակել, որում նշում է, որ ներկայում Գերմանիայում աշխատում է ավելի քան 46 միլիոն քաղաքացի, ինչը ավելին է, քան երբևէ։ «Միևնույն ժամանակ, առաջիկա տարիներին երկրին անհրաժեշտ կլինեն ավելի շատ աշխատողներ: Ուստի մենք հոգ ենք տանում, որ աշխատանք ունենան նաև նրանք, ովքեր մեզ մոտ են…

Read More
Պետքարտուղար Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի միջև ճգնաժամի կարգավորման հարցում. Պատել

Պետքարտուղար Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի միջև ճգնաժամի կարգավորման հարցում. Պատել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի ու Բաքվի միջև ճգնաժամի կարգավորմանը: Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը: «Դա աշխարհի այն հատվածն է, որի խնդիրների լուծման հարցում խորապես ներգրավված է նաև պետքարտուղարն անձամբ: Իր պաշտոնավարման ընթացքում նա մշտապես փոխգործակցել է երկու երկրների հետ»,- ասել է նա` հավելելով, որ իրենք…

Read More