Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Իրանի նավթարդյունաբերության դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցներն Էսմայիլ Բաղաեին անվանել է միանգամայն չարդարացված և միջազգային չափանիշներին հակասող։ «ԱՄՆ նոր վարչակազմի որոշումները խոչընդոտում են տնտեսական գործընկերների հետ մեր օրինական առևտուրը: Նման միակողմանի գործողությունների հետևանքների պատասխանատուն լինելու է ամերիկյան կողմը»,- նշել է պաշտոնյան: Իրանի գերագույն…

Read More
Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից. Կալաս

Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից. Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիր Կայա Կալասը հայտարարել է, որ Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից։ «Ռուսաստանն այլևս չի կարող էներգիան օգտագործել որպես շանտաժի գործիք։ Սա ազատության և եվրոպական միասնության հաղթանակն է»,- գրել է Կալասը X-ի իր միկրոբլոգում։ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի իշխանությունները հայտարարել են, որ անցումը…

Read More
Մոսկվան ափսոսանք է հայտնում Բաքվում Ռուսական տունը փակելու որոշման կապակցությամբ. Պեսկով

Մոսկվան ափսոսանք է հայտնում Բաքվում Ռուսական տունը փակելու որոշման կապակցությամբ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է Բաքվում Ռուսական տունը փակելու՝ Ադրբեջանի պահանջը:   «Դա թյուրիմացություն է: Մոսկվան ափսոսանք է հայտնում նման որոշման համար և հուսով է, որ խնդիրը կլուծվի երկխոսության միջոցով: Չի բացառվում, որ այն կքննարկվի երկրների ղեկավարների մակարդակով»,- ասել է Պեսկովը:   Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բաքվում Ռուսական տունը գրանցված չէ որպես…

Read More
Ռուսական ռազմակայանները կպահպանվեն, եթե դա բխի Դամասկոսի շահերից. Սիրիայի ՊՆ

Ռուսական ռազմակայանները կպահպանվեն, եթե դա բխի Դամասկոսի շահերից. Սիրիայի ՊՆ

Սիրիայի տարածքում կպահպանվեն Տարտուսի և Խմեյմիմի ռուսական ռազմակայանները, եթե դա բխի Դամասկոսի շահերից՝ հայտարարել է Սիրիայի անցումային շրջանի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Սիրիայի նոր ղեկավարության հարաբերությունները «զգալիորեն բարելավվել են», քանի որ «քաղաքականության մեջ հավերժական թշնամիներ չեն լինում»: Միևնույն ժամանակ, Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ դեռևս մտադիր չեն խզել Լաթաքիայում և…

Read More
Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանում «Հըզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանում «Հըզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի հարավում և արևելքում «Հըզբոլլահի» օբյեկտներին՝ հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները: Նշվում է, որ թիրախում են եղել շարժման կրակային դիրքերը և պահեստները, այդ թվում՝ Սիրիայի հետ սահմանի մոտակայքում։ Ավիահարվածի հետևանքների մասին տեղեկություններ չկան։ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադար է հայտարարվել անցած տարվա նոյեմբերին: Սակայն կողմերը պարբերաբար փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում հրադադարի ռեժիմը…

Read More
ԱՄՆ նախագահը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

ԱՄՆ նախագահը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

ԱՄՆ նախագահը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ, իր խոսքով՝ «ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ապօրինի և անհիմն գործողությունների» համար: Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրում նշվում է, որ Հաագայի դատարանը չարաշահել է լիազորությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ տալով: ՄՔԴ-ն նաև նախնական հետաքննություն է սկսել ամերիկյան անձնակազմի նկատմամբ։ Փաստաթղթում…

Read More
Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները. Քելոգ

Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները. Քելոգ

Դոնալդ Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները՝ վերջ տալու պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարող է ուժեղացնել պատժամիջոցները ռուսական նավթի արդյունահանման և արտահանման ոլորտում։ «Եթե որևէ մեկը կա, որ հասկանում է՝ ինչպես են աշխատում ճնշման լծակները, ապա դա նախագահ Թրամփն է»,- նշել է…

Read More
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանդիպումն ԱՄՆ փոխնախագահի հետ

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանդիպումն ԱՄՆ փոխնախագահի հետ

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։  

Read More
Կիևը Ֆրանսիայից և Նիդերլանդներից ստանում է խոստացված ռազմական օդանավերը

Կիևը Ֆրանսիայից և Նիդերլանդներից ստանում է խոստացված ռազմական օդանավերը

Ֆրանսիական առաջին Mirage-2000 կործանիչները ծառայության են անցել Ուկրաինայի զինված ուժերում։ Ուկրաինացի օդաչուներն ու մեխանիկներն արդեն ավարտել են վերապատրաստումը Ֆրանսիայում և պատրաստ են թռչել։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնուն հինգշաբթի առավոտյան: Գերատեսչության ղեկավարը, սակայն, չի հստակեցրել ինքնաթիռների թիվը: Հոկտեմբերին նա ասել էր, որ կործանիչներում փոփոխություններ են կատարվել: Mirage-ներն այժմ համալրված են…

Read More
Գազայի վերաբերյալ ծրագրում ամերիկացի զինվորների կարիք չի լինի. Թրամփ

Գազայի վերաբերյալ ծրագրում ամերիկացի զինվորների կարիք չի լինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է այն հայեցակարգը, որով ԱՄՆ-ը պետք է վերահսկի Գազայի հատվածը: Հայտարարությունն արվել է, երբ նրա վարչակազմի պաշտոնյաները սկսել են հակասել նրա նախկին մեկնաբանություններին: «Տարածքը Իսրայելը կփոխանցի ԱՄՆ-ին մարտերի ավարտից հետո»,- հինգշաբթի ասել է Թրամփը։ Նա կրկնել է, որ այդ գաղափարը կնշանակի պաղեստինցիների վերաբնակեցում, և ամերիկացի զինվորների կարիք չի լինի: Թրամփը…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել «Ռուսաստանի տան» աշխատանքը Բաքվում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել «Ռուսաստանի տան» աշխատանքը Բաքվում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել Բաքվում «Ռուսաստանի տան» աշխատանքը, քանի որ այն գրանցված չէ որպես իրավաբանական անձ: «Ռոսիա 24»-ի եթերում այս մասին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։ Ըստ նրա՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է Բաքվում «Ռուսաստանի տան» հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Պրիմակովի խոսքով՝ կառույցը մեկուկես ամսվա ընթացքում պետք է…

Read More