Ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության տնօրենին

შსს-მ ოფიციალურად წარადგინა სამცხე-ჯავახეთის პოლიციის დეპარტამენტის დირექტორი

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Շալվա Բեդոիձեն Գուրիայի և Սամցխե-Ջավախքի ոստիկանական բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել է նոր ղեկավարներին։

Ոստիկանության գնդապետ Ռամազ Թաթարաշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքի ոստիկանական բաժանմունքի տնօրեն, իսկ ոստիկանության գնդապետ Դավիթ Կոդելաշվիլին՝ Գուրիայի ոստիկանության բաժանմունքի տնօրեն։

Ռամազ Թաթարաշվիլին նախկինում զբաղեցրել է Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի պետի պաշտոնը, իսկ Դավիթ Կոդելաշվիլին՝ Թբիլիսիի ոստիկանության փոխտնօրենի պաշտոնը։

Նրանք ներքին գործերի նախարարության ղեկավար պաշտոններում աշխատելու երկարամյա փորձ ունեն։

Նախկին ղեկավար Գիորգի Բուխրաշվիլին տեղափոխվել է Աջարիայի ոստիկանապետի պաշտոն։