
Նյու Յորքի մոտակայքում ուղղաթիռն ընկել է գետը․ կան զոհեր
Նյու Յորքի մոտակայքի Ջերսի-Սիթի քաղաքում ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը, հաղորդում է CBS-ը։ Ուղղաթիռի կործանման հատվածին են մոտենում արտակարգ ծառայությունները։ Ոստիկանությունը հայտնել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ քաղաքացի մահացել է։ ABC News -ի աղբյուրները հաղորդում են առնվազն երեք քաղաքացու մահվան մասին․ ուղղաթիռում եղել է հինգ մարդ, այդ թվում՝ երեխաներ։