Ախալցխայում, զբոսաշրջային սեզոնի բացմանը նվիրված միջոցառմանը, ելույթ կունենա Զուկա Խուցիշվիլին իր խմբի հետ։ Ինչպես նշված է Պետական գնումների գործակալության կայքում, ելույթի վճարը կկազմի 12,000 լարի։
Ախալցխայի քաղաքապետարանի տվյալներով՝ միջոցառումը տեղի կունենա մայիսի 15-ին , ժամը 18:00-ին Ռաբաթի բերդի տարածքում ։