Մայիսի 19-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիանի հանրային դպրոցում տեղի ունեցավ «Հաղթական Դիդգորի, ինսպիրացիա Այվազովսկուց և մեր արվեստի լեզուն» խորագրով մրցույթ-ցուցահանդես։
Դպրոցի տնօրեն Մարինա Չոմարյանն ու ցուցահանդեսի կամակերպիչ Քրիստինե Ղազարյանը ներկայացրեցին արվեստի ակումբի սաների աշխատանքները։
«Այսօրվա միջոցառումը կազմակերպվել է, երբ Վաչիանի հանրային դպրոցի երկու ուսուցչուհի՝ պատմության Երան Մակարյանը և արվեստի Քրիստինե Զազարյանը որոշեցին միացնել երկու առարկա և մեկնեցին էքսկուրսիա Դիդգորի։ Դիդգորիում ուսումնասիրեցին, ամրապնդեցին պատմական մասը և նկարեցին Դիդգորիի հուշարձանների էսքիզներ։ Աշակերտները այդ ամենը տեղափոխելով կտավների վրա ներկայացրին մրցույթ- ցուցահանդեսին», — ասաց Վաչիանի հանրային դպրոցի տնօրեն Մարինա Չոմարյանը։
Ներկայացված էին դիմանկարներ, բնապատկերներ և այլ տարբեր յուրօրինակ աշխատանքներ։ Այստեղ ամեն մի նկար իր յուրահատուկ գույներով ու ոճով էր։
Միջոցառմանը ներկա էին սակրոբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը , Սակրեբուլոյի պաշտոնատար անձինք, Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարությունն ու Ախալքալաքի գեղարվեստի դպրոցի տնօրինությունն ու աշխատակազմը։
Բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ հաղթողները՝ մրցանակներ։