Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Գիորգի Ջինճարաձեն, Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ներկայացուցիչ Զաալ Գելաշվիլիի և Վրաստանի խորհրդարանի անդամ Անտոն Օբոլաշվիլիի հետ միասին, այցելել է Սամցխե-Ջավախքի շրջանի 3 նոր հանրային դպրոցներ։
Դպրոցներ կատարած այցելության ընթացքում Գիորգի Ջինճարաձեն ծանոթացավ կրթական գործընթացին և աշակերտներին ու ուսուցիչներին մաղթեց բեղմնավոր աշխատանք նոր միջավայրում։ Կրթական տարածքներից բացի, Ախալցխայի թիվ 5, Ադիգենիի մունիցիպալիտետի Ուդե գյուղի թիվ 1 և Աբասթումանի գյուղի հանրակրթական դպրոցներն ունեն գիտական և համակարգչային լաբորատորիաներ, գրադարան, մարզադահլիճներ, բժշկի կաբինետ և ռեսուրսների սենյակ։
Դպրոցները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ տեղադրվել են վերելակ, հարմարեցված սանհանգույցներ և թեքահարթակ։
Ախալցխայի թիվ 5 հանրային դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար, և շինարարական նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մինչև 5,000,000 լարի։
Ադիգենի մունիցիպալիտետի Ուդի գյուղի թիվ 1 հանրային դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար, և շինարարական նախագծի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 6,900,000 լարի։