Թրամփը վերացնում է նավթի և գազի արդյունահանման սահմանափակումներն Ալյասկայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջնականապես չեղարկել է իր նախորդի՝ Ջո Բայդենի ժամանակ գործող՝ Ալյասկայում նավթի և գազի արդյունահանման սահմանափակումները: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգլաս Բերգամը, փոխանցում է Reuters-ը։ «2024 թվականի կանոնակարգերը չեղյալ համարելով՝ մենք հետևում ենք նախագահ Թրամփի ուղեգծին՝ բացահայտելու Ալյասկայի էներգետիկ ներուժը, ստեղծելու աշխատատեղեր Ալյասկայի հյուսիսային հատվածի բնակիչների համար…
