Միջուկային գործարքը ուժը կորցրած է համարվում. Իրանի ԱԳՆ հայտարարությունը
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2015 թվականի միջուկային գործարքի դրույթները 10-ամյա ժամկետի ավարտից հետո ուժը կորցրած են համարվում: Գերատեսչությունից նշել են, որ Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը: «Թիվ 2231 բանաձևի գործողության ժամկետի ավարտից հետո Իրանի միջուկային ծրագիրը պետք է դիտարկվի այնպես, ինչպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ցանկացած այլ մասնակից և միջուկային զենք չունեցող…
