Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել. Թրամփ

Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել. Թրամփ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները լավ են ընթանում: Դոնալդ Թրամփի խոսքով, սակայն, դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու՝ ինչպիսին կլինի արդյունքը:    Նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը: Ռուսաստանի ու Ուկրաինայի պատվիրակությունների հետ Վաշինգտոնի ներկայացուցիչների վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել՝ շեշտել է ԱՄՆ նախագահը:   Թրամփը խոստացել է դրանց մասին…

Read More
Հայտնի է դարձել Հռոմի պապի մահվան պատճառը

Հայտնի է դարձել Հռոմի պապի մահվան պատճառը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից, նշված է 88-ամյա պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, վատիկանյան բժիշկ Անդրեա Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Հռոմի պապը երկուշաբթի վաղ առավոտյան՝ մահվանից առաջ, կոմայի մեջ է եղել։

Read More
Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ հավասար պայմաններով, և եթե հարգվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, նաև զգուշացրել. «Եթե նրանք չցանկանան մեզ հետ գործարք կնքել հավասար պայմաններով, մենք կշարունակենք գնալ մեր սեփական ճանապարհով»: Փեզեշքիանի խոսքը մեջբերում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։ ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ առաջիկայում…

Read More
Մասկը պատրաստ է լքել իր պաշտոնը ԱՄՆ վարչակազմում. WP

Մասկը պատրաստ է լքել իր պաշտոնը ԱՄՆ վարչակազմում. WP

ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE) վերահսկող Իլոն Մասկը պատրաստ է լքել ԱՄՆ վարչակազմը՝ հոգնած քաղաքական ձախերի հարձակումներից։ Այդ մասին հայտնել է The Washington Post-ը (WP)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ Մասկի հեռանալու ճշգրիտ ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն նրա հատուկ պետական ծառայողի կարգավիճակը կլրանա մայիսի վերջին: Ըստ լրատվամիջոցի անանուն աղբյուրի՝ միլիարդատերը «հոգնել…

Read More
ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանել է Դելի՝ Մոդիի հետ քննարկելու մաքսատուրքերն ու առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանել է Դելի՝ Մոդիի հետ քննարկելու մաքսատուրքերն ու առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Դելի, որտեղ նա բանակցություններ կվարի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Նրանք, հավանաբար, կկենտրոնանան երկու երկրի երկկողմ առևտրային համաձայնագրի արագ կնքման ուղղությամբ, գրում է BBC-ն։ «Կողմերը նաև կարծիքներ կփոխանակեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ»,- Վենսի այցից առաջ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Փոխնախագահին ուղեկցում են…

Read More
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին ժողովը տեղի կունենա երեքշաբթի առավոտյան, լրագրողներին հայտնել է մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին։ «Նրանք պետք է եկեղեցու համար կարևոր որոշումներ կայացնեն՝ հաշվի առնելով, որ Հռոմի Պապը մահացել է։ Բայց սա դեռ կոնկլավ չէ»,- ասել է Բրունին։ Նրա խոսքով՝ առաջին հանդիպմանը կմասնակցեն Հռոմում ներկա կարդինալները։ Նրանք պետք է որոշեն…

Read More
Դոնալդ Թրամփը տեղեկացրել է Իսրայելին, որ չի աջակցում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներին. FT

Դոնալդ Թրամփը տեղեկացրել է Իսրայելին, որ չի աջակցում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներին. FT

Թել Ավիվը միայնակ չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝ առանց Սպիտակ տան աջակցության, քանի որ վախենում է կորցնել Թրամփի բարեհաճությունը: Այս մասին գրել է Financial Times-ը՝ հղում անելով իսրայելցի և արաբ դիվանագետներին։ Պարբերականի տվյալներով՝ վարչապետ Նեթանյահուն փորձեր է արել ստանալու Վաշինգտոնի աջակցությունը ռազմական գործողությունների համար, սակայն ապարդյուն: ԱՄՆ նախագահ Թրամփը հույս ունի իրանական հարցը լուծել դիվանագիտական…

Read More
Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահով. Փաշինյան

Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահով. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է աշխարհի բոլոր կաթոլիկ  հավատացյալներին` Հռոմի Պապի մահվան առիթով: «Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Խաղաղ և արդար աշխարհի կերտման գործում Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել: Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի առիթով»,- գրված է վարչապետի X-ի էջում:

Read More
ԱՄՆ-ն Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով բանակցությանը

ԱՄՆ-ն Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով բանակցությանը

Ռուսաստանում և Ուկրաինայում Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի թիմն այս շաբաթ կմեկնի Լոնդոն՝ Ուկրաինայի հարցով հրադադարի շուրջ բանակցությունների համար: Նա, սակայն, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկումների սեղանին չէ: «Նախագահ Թրամփն ավելին է արել այս 90 օրվա ընթացքում այդ պատերազմը լուծելու համար, քան նրանք արել են…

Read More
Չինաստանը զգուշացնում է, որ միջոցներ կձեռնարկի իր շահերը խախտող երկրների նկատմամբ

Չինաստանը զգուշացնում է, որ միջոցներ կձեռնարկի իր շահերը խախտող երկրների նկատմամբ

Չինաստանն ապրիլի 21-ին խստորեն դատապարտել է ի վնաս Պեկինի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրեր կնքող երկրներին՝ խոստանալով պատասխան միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր աջակցում են Վաշինգտոնին սակագնային պատերազմում: «Նման մոտեցումն ի վերջո կտապալի երկու կողմին էլ ու կվնասի մյուսներին»,- AFP գործակալությունը մեջբերել է ՉԺՀ առևտրի նախարար Վան Վենտաոյի խոսքը: Հայտարարությունը հնչել է ի պատասխան ԱՄՆ վարչակազմի ծրագրի,…

Read More
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Այդ մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։ «Այսօր՝ երկուշաբթի, 2025 թվականի ապրիլի 21-ի վաղ առավոտյան, Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց Հորը՝ Դոմուս Սանտա Մարթայի իր բնակարանում»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:  Կաթոլիկ եկեղեցու հովվապետը 88 տարեկան էր:

Read More
Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի

Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի

Հռոմում Օմանի դեսպանատանը տեղի են ունեցել միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակությունների անուղղակի բանակցությունները: Իրանական թիմը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը: Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը հայտնել է, որ կողմերը փոխըմբռնման են հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ, ապրիլի 23-ից Օմանում կմեկնարկեն տեխնիկական խմբերի բանակցությունները, ինչից…

Read More
Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Սումիին, Խարկովին և Զապորոժիեին

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Սումիին, Խարկովին և Զապորոժիեին

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Սումիի շրջանի էներգետիկ օբյեկտներին, մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության: Թիրախում են հայտնվել նաև Խարկովը և Զապորոժիեն: Հայտնի է մեկ զոհի մասին, 70-ից ավելի մարդ է վիրավորվել:

Read More
Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց

Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց։ Միաժամանակ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Կուրսկի մարզի 99.5 տոկոսը վերադարձվել է ռուսական վերահսկողության տակ: «Մնացել է Ուկրաինայի հետ սահմանին գտնվող 2 տարածք, այնտեղ մարտերը շարունակվում են»,- մանրամասնել է Գերասիմովը: Նա…

Read More
Կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել. Բայրամով

Կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել. Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Նա համոզմունք է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններն առկա խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն են: Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը Հայաստանի և Ադրբեջանի ջանքերի արդյունք է։ «Փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի եզրափակիչ փուլը»,- նշել է դիվանագետը։ Միջազգային զարգացումները՝…

Read More
Վլադիմիր Պուտինը Զատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել

Վլադիմիր Պուտինը Զատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել

ՌԴ նախագահը Զատկի կապակցոթյամբ հրադադար է հայտարարել: Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը նշել է, որ ռուսական կողմը մինչև ապրիլի 21-ը կդադարեցնի ռազմական բոլոր գործողությունները:   «Հուսով ենք՝ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին, միևնույն ժամանակ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները և հակառակորդի սադրանքները»,- հավելել է…

Read More
ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել ուկրաինական հրթիռային համալիրի փորձարկումների անցկացման վայրին. ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել ուկրաինական հրթիռային համալիրի փորձարկումների անցկացման վայրին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Զինված ուժերը հրթիռային հարված է հասցրել ուկրաինական «Սապսան» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի և այն ծածկող Նորվեգիայի արտադրության NASAMS զենիթահրթիռային համակարգերի փորձարկումների անցկացման վայրին: Բոլոր օբյեկտները ոչնչացվել են՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության տվյալով՝ հարվածները հասցվել են ուրբաթ երեկոյան: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 2024թ. օգոստոսի 27-ին հայտարարել էր, որ Կիևը փորձարկել է իր առաջին բալիստիկ…

Read More
Ալմա-Աթայի փողոցին հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Ալմա-Աթայի փողոցին հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ տեղի է ունեցել Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝…

Read More
Դոնալդ Թրամփը և Քիր Սթարմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Դոնալդ Թրամփը և Քիր Սթարմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել:   Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Դոնալդ Թրամփը և Քիր Սթարմերը քննարկել են երկկողմ առևտուրը, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները և Մերձավոր Արևելքում անվտանգության հետ կապված հարցեր:   Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը, նախազգուշացրել՝ եթե Մոսկվան կամ Կիևն ինչ-ինչ պատճառներով խոչընդոտներ ստեղծեն, Վաշինգտոնը…

Read More
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն այցելել է Բաքու, որտեղ մասնակցել է «Աֆղանստան. տարածաշրջանային փոխկապակցվածություն, անվտանգություն և զարգացում» համաժողովին: Այցի շրջանակում Նարիշկինը հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական անվտանգության ծառայության ղեկավարության, ինչպես նաև այլ հետախուզական կառույցների ղեկավարների հետ: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ բանակցությունների ընթացքում ռուս պաշտոնյան նշել է, որ հատուկ ծառայությունների գծով…

Read More
Թրամփը լավատես է՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում հանգուցալուծումը մոտ է

Թրամփը լավատես է՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում հանգուցալուծումը մոտ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ուկրաինական հակամարտության կարգավորման հստակ ժամկետներ նշել։ Սպիտակ տանը լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերն այն մասին, թե «Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու հնարավորության մասին պատկերացումներ կլինեն առաջիկա օրերի ընթացքում»։ «Այո, շատ շուտով»,- արձագանքել է Թրամփը։ Լրագրողները փորձել են հստակեցնել՝ քանի՞ օր հետո դա տեղի կունենա, ինչին նա…

Read More
Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մեղմացում է նախատեսում. Bloomberg

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մեղմացում է նախատեսում. Bloomberg

Միացյալ Նահանգները առաջարկել է Ռուսաստանի վերահսկողության տակ թողնել այն տարածքները, որոնք Մոսկվան զբաղեցրել է Ուկրաինայի հետ հակամարտության ժամանակ։ Այդ մասին ասվում է Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ առաջարկներում, որոնք ԱՄՆ-ն ներկայացրել է Ֆրանսիայում բանակցությունների ժամանակ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ եվրոպացի պաշտոնյաներին։ Միացյալ Նահանգները նաև առաջարկել է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, օրակարգից հանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի…

Read More
Մենք պատրաստ ենք մասնակցել Ուկրաինայում խաղաղությանն ուղղված աշխատանքներին ոչ առանց առաջընթացի. Ռուբիո

Մենք պատրաստ ենք մասնակցել Ուկրաինայում խաղաղությանն ուղղված աշխատանքներին ոչ առանց առաջընթացի. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս ունի ուկրաինական կարգավորման վերաբերյալ հարցերի ավելի որոշակի պատասխաններ ստանալ հաջորդ շաբաթ Լոնդոնում կայանալիք հանդիպման ժամանակ, սակայն եթե առաջընթաց չլինի, Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել այս հարցի հետապնդումը, քանի որ ուրիշ առաջնահերթություններ ունի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհրաժարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի միջնորդության ջանքերից առաջիկա օրերին, եթե չտեսնի հստակ…

Read More
Եմենի հութիները Ռաս Իսա նավահանգստի ռմբակոծությանը պատասխանել են հրթիռային հարձակումներով

Եմենի հութիները Ռաս Իսա նավահանգստի ռմբակոծությանը պատասխանել են հրթիռային հարձակումներով

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են ամերիկյան Harry Truman և Carl Vinson ավիակիրների, ինչպես նաև դրանց ուղեկցող ռազմանավերի վրա։ Այդ մասին հայտարարել է ապստամբների ձևավորած զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան, տեղեկացնում է ТАСС-ը։ Նա նաև ասել է, որ «ամերիկյան ռազմական ուժերի կուտակումը և Եմենի դեմ շարունակվող ագրեսիան…

Read More
Ռուսաստանը ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու՝ ԱՄՆ-ի և Իրանի ցանկությունը. Լավրով

Ռուսաստանը ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու՝ ԱՄՆ-ի և Իրանի ցանկությունը. Լավրով

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Կողմերը քննարկել են Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Ռուսաստանը ողջունել է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու՝ ԱՄՆ-ի և Իրանի ցանկությունը և պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկրների միջև բանակցային գործընթացին, հայտարարել է Լավրովը, միաժամանակ շեշտել, որ…

Read More
ՀԱՄԱՍ-ը դեմ է ցանկացած հրադադարի, որը չի հանգեցնում պատերազմի ավարտին. AFP

ՀԱՄԱՍ-ը դեմ է ցանկացած հրադադարի, որը չի հանգեցնում պատերազմի ավարտին. AFP

ՀԱՄԱՍ իսլամիստական ​​շարժումը մերժել է Իսրայելի առաջարկը՝ ժամանակավոր հրադադար հաստատել՝ պատանդների ևս մեկ խմբի ազատ արձակման դիմաց, հաղորդում է The Times of Israel պարբերականը։ Պաղեստինցի զինյալները հայտարարել են նաև, որ դեմ են ցանկացած հրադադարի, որը չի հանգեցնում պատերազմի լիակատար դադարեցմանը: ՀԱՄԱՍ-ի աղբյուրը AFP-ին հայտնել է, որ միջնորդները ներկայացրել էին 45-օրյա հրադադարի մասին Իսրայելի առաջարկը՝ փոխարենը…

Read More
ԱՄՆ-ն հայտարարել է Եմենի Ռաս Իսա նավահանգստի ոչնչացման մասին

ԱՄՆ-ն հայտարարել է Եմենի Ռաս Իսա նավահանգստի ոչնչացման մասին

Ամերիկյան ուժերը ոչնչացրել են Եմենի Ռաս Իսա նավահանգիստը, որը գտնվում էր հութիների վերահսկողության տակ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ դրա ոչնչացման նպատակն է եղել նրանց տնտեսական ու ռազմական ներուժը խաթարելը։ Նավահանգիստը, որը նաև նավթային լցանավեր է ընդունել, օգնել է Եմենի հութի ապստամբներին ապահովել իրենց տնտեսական ու ռազմական շահերը: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տեղեկագրի մեջ ընդգծվում…

Read More