Ի՞նչ են բանակցել ԱՄՆ-ն ու Իրանը Օմանում
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Օմանում տեղի են ունենում Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Կողմերը տեղակայված են տարբեր սրահներում և իրենց դիրքորոշումները փոխանցում են Օմանի ԱԳ նախարարի միջոցով։ Իրանական կողմը ներկայացնում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը:
Վաշինգտոնում կազմակերպված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ձեռնարկին նվիրված միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը, կոնգրեսականներ: Օրենդիրներն իրենց ելույթներում նշել են՝ պայքարելու են, որ վարչակազմը Ադրբեջանից պահանջի ազատ արձակել հայ գերիներին, ընդգծել՝ թեպետ խաղաղության համաձայնագրի որոշ հույս կա, բայց այն պետք է լինի իրական խաղաղություն: Նրանք նաև կոչ են արել ավելացնել Հայաստանի հետ գործընկերությունն անվտանգային…
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը: Լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները: Նշվում է, որ նախարարները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը, Սև ծովում անվտանգության հարցերը և ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու ջանքերը: Հանդիպմանը գնահատվել են նաև Սիրիայում և Գազայի հատվածում…
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ պանելային քննարկմանը Մակա Բոճորիշվիլին նշել է, որ Վրաստանը չի մասնակցում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակին, հավելել՝ ճիշտ կլինի՝ այն կոչեն «3+2»: «Մենք համագործակցում ենք մեր բոլոր հարևանների հետ՝ բացի Ռուսաստանից, քանի որ Վրաստանի երկու շրջանները դեռ օկուպացված են ՌԴ-ի կողմից,…
Խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար կարևոր առաջնահերթություն է՝ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ պանելային քննարկմանը: Նրա խոսքով՝ տարածաշրջանը մեծ ներուժ ունի, որն ամբողջությամբ իրացնելու համար կայուն և երկարաժամկետ խաղաղություն է անհրաժեշտ: «Ե՛վ Հայաստանը,…
ԱՄՆ 36 կոնգրեսական, Դինա Տիտուսի և Քրիս Սմիթի գլխավորությամբ, կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին «Գլոբալ Մագնիտսկու» ակտի շրջանակում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ և պահանջել ազատ արձակել հայ ռազմագերիներին և ԼՂ քաղաքական ղեկավարությանը: Երկկուսակցական նամակում կոչ է արվում պետքարտուղարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ԼՂ բնակչության դեմ մարդու իրավունքների…
Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը: Նիստերի առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները, ընթացող պատերազմները: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակին: Մանրամասները՝ տեսանյութում:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները, քննարկել քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտի, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը: Ջեյհուն Բայրամովը և Հաքան ֆիդանը, ի թիվս այլնի, շեշտել են Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում գործակցության ամրապնդման կարևորությունը։ Անդրադարձ է եղել Հարավային Կովկասին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հանդիպել են նաև Թուրքիայի…
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի վերաբերյալ հրապարակում է արել՝ կիսվել է էջով։ Նշենք՝ Թումո կենտրոնը այս տարվա հունիսին պատրատվում է Բուենոս Այրեսում բացել իր առաջին մասնաճյուղը: Մեսսիի հրապարակմանն անդրադարձել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով․ «Բոլոր ժամանակների…
Ուկրաինայի պատվիրակությունն ուրբաթ այցելել է Վաշինգտոն՝ Միացյալ Նահանգների հետ հանքարդյունաբերական համաձայնագրի շուրջ տեխնիկական բանակցությունների նոր փուլի համար, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով Կիևի աղբյուրներին։ «Ուկրաինայի պատվիրակությունը Վաշինգտոնում է՝ համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի համար, որը Միացյալ Նահանգներին զգալի մասնաբաժին կտրամադրի Ուկրաինայի բնական պաշարներից»,- հաղորդում է պարբերականը։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ բանակցությունները կտևեն…
Մեծ Բրիտանիան պլանավորում է հինգ տարով զորակազմ տեղակայել Ուկրաինայում՝ ռուսական նոր ներխուժումը կանխելու համար, հաղորդել է լոնդոնյան The Telegraph-ը: Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ բրիտանացի զինվորականները կզբաղվեն Ուկրաինայի զինված ուժերի ուսուցմամբ և վերականգնմամբ։ «Նրանք կհամագործակցեն արևմտյան մյուս երկրների խաղաղապահ զորքերի հետ և կգտնվեն եվրոպական ղեկավարության ներքո»,- գրել է աղբյուրը։ Ըստ The Telegraph-ի՝ Մեծ Բրիտանիան նաև պլանավորում է…
Ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ինչպես բանակցությունների մեկնարկից առաջ նշել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը լավ հնարավորություն է Թրամփին փոխանցելու ռուսական կողմի դիրքորոշումը։ Պեսկովի խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն Ուկրաինայում…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ * Իլհամ Ալիևի և … source
Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց անկախ Պաղեստին Պետության ստեղծման։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավոր է միայն իսրայելա-պաղեստինյան հարցի լուծմամբ՝ երկու պետության համակեցության սկզբունքի հիման վրա։ Դա կախված է ազատ, ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումից՝ 1967 թվականի սահմաններում, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,- Էրդողանի խոսքը…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի (ADF2025) շրջանակներում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, գրում է Anadolu գործակալությունը։ Հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը,…
Ալմաթիում նեղ կազմով մեկնարկել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նիստից հետո տեղի կունենա արտաքին գործերի նախարարների առանձին հանդիպում Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով։ Միջազգային անցուդարձը՝ տեսաշարում:
Ուրբաթ՝ ապրիլի 11-ին, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Ռուսաստան, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դա կլինի Ուիթքոֆ-Պուտին երրորդ հանդիպումը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ Ուկրաինայի կարգավորման նախաձեռնություններով: ԶԼՄ-ները որևէ մանրամասն չեն տրամադրել Ուիթքոֆի և Պուտինի հնարավոր հանդիպման մասին, միաժամանակ չեն բացառել Մոսկվայի…
Չինաստանն ու Եվրոպան պետք է միասին դիմակայեն միակողմանի ահաբեկչությանը, ապրիլի 11-ին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Չինաստանի առաջնորդը կտրուկ է արտահայտվել Միացյալ Նահանգների նոր մաքսային քաղաքականության մասին՝ զգուշացնելով, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինում, և որ աշխարհին դեմ գնալը նշանակում է ինքնամեկուսացում։ Սին կոչ է արել Եվրոպային միավորվել այս պայմաններում՝ իրենց շահերը…
Նյու Յորքի մոտակայքի Ջերսի-Սիթի քաղաքում ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը, հաղորդում է CBS-ը։ Ուղղաթիռի կործանման հատվածին են մոտենում արտակարգ ծառայությունները։ Ոստիկանությունը հայտնել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ քաղաքացի մահացել է։ ABC News -ի աղբյուրները հաղորդում են առնվազն երեք քաղաքացու մահվան մասին․ ուղղաթիռում եղել է հինգ մարդ, այդ թվում՝ երեխաներ։
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ընդունել է քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական հավասարության կուսակցության պատգամավորներ Փերվին Բուլդանին և Սըրը Սյուրեյե Օնդերին: Սա վերջին 13 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի առաջին հանդիպումն է կուսակցության ներկայացուցիչների հետ: Բանակցություններին մասնակցել են նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը: Կողմերը քննարկել են «Թուրքիան առանց ահաբեկչության» գործընթացի շուրջ իրավիճակը։…
Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան հերթական բանակցությունները, որոնք տևել են մոտ 6 ժամ: Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի տեղակալ Սոնատա Քոուլթերը: Հանդիպման օրակարգում է եղել երկու երկրի դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորումը: Պետքարտուղարության տվյալով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները քննարկել են դիվանագիտական հարաբերություններում առկա…
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը տեղեկացրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը X-ի միկրոբլոգում: Important discussion with Deputy Minister…
Դոնալդ Թրամփը Նովրուզի կապակցությամբ նամակ է հղել Իլհամ Ալիևին։ Ադրբեջանական կողմի տվյալով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ երկու երկրի միջև առկա է գործակցության հարուստ պատմություն: Նա հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին նշանակալի ձեռքբերումներ կգրանցվեն։ Թրամփն ընդգծել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունը ԱՄՆ գործընկեր Իսրայելին։ Թրամփը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ամերիկյան մաքսատուրքերը սառեցնելու՝ Դոնալդ Թրամփի որոշմանն ի պատասխան՝ ԵՄ-ն հետաձգում է Միացյալ Նահանգների դեմ նախատեսված եվրոպական սահմանափակումները՝ նույնպես 90 օրով: Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է՝ առաջնահերթությունը տալիս են բանակցություններին: ԵՄ-ի պատասխան 10-25 տոկոսի մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեին ապրիլի 15-ից։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Շալվա Բեդոիձեն Գուրիայի և Սամցխե-Ջավախքի ոստիկանական բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել է նոր ղեկավարներին։ Ոստիկանության գնդապետ Ռամազ Թաթարաշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքի ոստիկանական բաժանմունքի տնօրեն, իսկ ոստիկանության գնդապետ Դավիթ Կոդելաշվիլին՝ Գուրիայի ոստիկանության բաժանմունքի տնօրեն։ Ռամազ Թաթարաշվիլին նախկինում զբաղեցրել է Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի պետի պաշտոնը, իսկ Դավիթ Կոդելաշվիլին՝ Թբիլիսիի ոստիկանության փոխտնօրենի…
Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են Կիևին և Նիկոլաևին, վնասվել են բնակելի շենքեր, կան տուժածներ: Ռուսական կողմն էլ մեղադրել է Ուկրաինային՝ Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Բելգորոդի, Օրյոլի և Մոսկվայի շրջանները թիրախավորելու համար: Նաև, ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ Ուկրաինայի Զինված ուժերը խախտել են էներգետիկ հրադադարի շուրջ ամերիկյան միջնորդությամբ ավելի վաղ ձեռք…
Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները և Պանաման համաձայնեցրել են շրջանակային պայմանագիրը, որի համաձայն ամերիկյան ռազմական և այլ նավերը կարող են արտահերթ և անվճար անցնել Պանամայի ջրանցքով։ Փիթ Հեգսեթի խոսքով՝ Վաշինգտոնն աշխատում է Պանամայի հետ՝ ապահովելու ջրանցքի անվտանգությունը և զսպելու տարածաշրջանում Չինաստանի ազդեցությունը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել…