Դադարեցվել է Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցումը Եվրոպա
Ելնելով ազգային անվտանգության շահերից՝ այսօրվանից դադարեցվել է ռուսական բնական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով՝ հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն: Նա հավելել է, որ Ուկրաինան սահմանված կարգով այդ մասին տեղեկացրել է միջազգային գործընկերներին: «Մենք դադարեցրել ենք ռուսական գազի տարանցումը, դա պատմական իրադարձություն է։ Ռուսաստանը կորցնում է շուկաները, ֆինանսական կորուստներ է կրելու։ Եվրոպան որոշել է հրաժարվել…
