Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը տեղեկացրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը X-ի միկրոբլոգում: Important discussion with Deputy Minister…

Read More
Թրամփը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ

Թրամփը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ

Դոնալդ Թրամփը Նովրուզի կապակցությամբ նամակ է հղել Իլհամ Ալիևին։ Ադրբեջանական կողմի տվյալով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ երկու երկրի միջև առկա է գործակցության հարուստ պատմություն: Նա հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին նշանակալի ձեռքբերումներ կգրանցվեն։   Թրամփն ընդգծել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունը ԱՄՆ գործընկեր Իսրայելին։    Թրամփը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի…

Read More
ԵՄ-ն հետաձգում է ԱՄՆ-ի դեմ պատասխան սահմանափակումները 90 օրով. ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն հետաձգում է ԱՄՆ-ի դեմ պատասխան սահմանափակումները 90 օրով. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ամերիկյան մաքսատուրքերը սառեցնելու՝ Դոնալդ Թրամփի որոշմանն ի պատասխան՝ ԵՄ-ն հետաձգում է Միացյալ Նահանգների դեմ նախատեսված եվրոպական սահմանափակումները՝ նույնպես 90 օրով: Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է՝ առաջնահերթությունը տալիս են բանակցություններին: ԵՄ-ի պատասխան 10-25 տոկոսի մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեին ապրիլի 15-ից։

Read More
შსს-მ ოფიციალურად წარადგინა სამცხე-ჯავახეთის პოლიციის დეპარტამენტის დირექტორი

Ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության տնօրենին

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Շալվա Բեդոիձեն Գուրիայի և Սամցխե-Ջավախքի ոստիկանական բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել է նոր ղեկավարներին։ Ոստիկանության գնդապետ Ռամազ Թաթարաշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքի ոստիկանական բաժանմունքի տնօրեն, իսկ ոստիկանության գնդապետ Դավիթ Կոդելաշվիլին՝ Գուրիայի ոստիկանության բաժանմունքի տնօրեն։ Ռամազ Թաթարաշվիլին նախկինում զբաղեցրել է Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի պետի պաշտոնը, իսկ Դավիթ Կոդելաշվիլին՝ Թբիլիսիի ոստիկանության փոխտնօրենի…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են հարվածների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են հարվածների համար

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են Կիևին և Նիկոլաևին, վնասվել են բնակելի շենքեր, կան տուժածներ:   Ռուսական կողմն էլ մեղադրել է Ուկրաինային՝ Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Բելգորոդի, Օրյոլի և Մոսկվայի շրջանները թիրախավորելու համար:   Նաև, ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ Ուկրաինայի Զինված ուժերը խախտել են էներգետիկ հրադադարի շուրջ ամերիկյան միջնորդությամբ ավելի վաղ ձեռք…

Read More
ԱՄՆ-ը և Պանաման շրջանակային պայմանագիր են համաձայնեցրել

ԱՄՆ-ը և Պանաման շրջանակային պայմանագիր են համաձայնեցրել

Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները և Պանաման համաձայնեցրել են շրջանակային պայմանագիրը, որի համաձայն ամերիկյան ռազմական և այլ նավերը կարող են արտահերթ և անվճար անցնել Պանամայի ջրանցքով։ Փիթ Հեգսեթի խոսքով՝ Վաշինգտոնն աշխատում է Պանամայի հետ՝ ապահովելու ջրանցքի անվտանգությունը և զսպելու տարածաշրջանում Չինաստանի ազդեցությունը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել…

Read More
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն. Բետել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն. Բետել

Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը ԵԽԽՎ նստաշրջանում անդրադարձել է Հարավային Կովկասին: Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն:   «Նրանց իրավունքները երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: Պետք է հարգվի նաևիրենց տներ անվտանգ վերադառնալու իրավունքը»,- շեշտել է Բետելը:   Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵԽ…

Read More
Անկարան նախապատրաստում է Էրդողանի և Թրամփի շուտափույթ հանդիպումը. Ֆիդան

Անկարան նախապատրաստում է Էրդողանի և Թրամփի շուտափույթ հանդիպումը. Ֆիդան

Թուրքիան և Իսրայելը ուղիղ բանակցություններ են վարում Սիրիայում հակամարտությունները կանխելու նպատակով՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Նրա խոսքով՝ կարևոր է խուսափել կողմերի միջև թյուրիմացություններից: Հաքան Ֆիդանը նաև նշել է, որ Թուրքիայի ու Իսրայելի հիմնական խնդիրներն են Գազան, Արևմտյան ափը և Ալ-Աքսա մզկիթը։ «Մենք որևէ մեկի հետ հակամարտության մեջ մտնելու մտադրություն չունենք, բայց նաև անտարբեր չենք հետևի…

Read More
Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը

ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Իրանի դեմ կարող են ռազմական գործողություններ իրականացվել, եթե միջուկային գործարքի հետ կապված խնդիրները չլուծվեն բանակցությունների միջոցով: Դոնալդ Թրամփը հավելել է՝ այդ դեպքում Իսրայելն առաջատար դեր կստանձնի։   Թրամփի խոսքով՝ իր առաջին նախագահության ժամանակ պատժամիջոցներ է սահմանել Իսլամական Հանրապետության դեմ, ինչի արդյունքում Իրանը չի կարողացել միջուկային զենք ստանալ: Նա նաև հայտարարել…

Read More
Թրամփը կպահպանի բարձր մաքսատուրքերի որոշումը՝ միայն Չինաստանի համար․ մյուս երկրների դեպքում եռամսյա դադար կգործի

Թրամփը կպահպանի բարձր մաքսատուրքերի որոշումը՝ միայն Չինաստանի համար․ մյուս երկրների դեպքում եռամսյա դադար կգործի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կեսգիշերին ուժի մեջ մտած բոլոր «փոխադարձ» մաքսատուրքերի եռամսյա լիարժեք դադարի մասին։ Բացառություն է կազմում միայն Չինաստանը․ աշխարհի մակարդակով երկրորդ մեծ տնտեսությունն ունեցող այս երկրի համար կպահպանվեն բարձր սակագները։ Այդ մասին հայտնել է CNN-ը։ Թրամփը հայտնել է, որ մաքսատուրքը 104 տոկոսից կհասնի 125-ի՝ այն բանից հետո, երբ Չինաստանը հայտարարել է…

Read More
Վաշինգտոնը Չինաստանին մեղադրել է մաքսատուրքերի հարցով բանակցել չցանկանալու համար

Վաշինգտոնը Չինաստանին մեղադրել է մաքսատուրքերի հարցով բանակցել չցանկանալու համար

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ափսոսանք է հայտնել, որ Չինաստանը «բանակցությունների սեղանի շուրջ նստելու» փոխարեն ավելացրել է ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը մինչև 84 տոկոս։ Ավելի վաղ Չինաստանի պետխորհրդի սակագնային հանձնաժողովը հայտարարել էր, որ Պեկինը ապրիլի 10-ից կբարձրացնի ԱՄՆ-ից ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերը մինչև 84 տոկոս՝ ի պատասխան Չինաստանի նկատմամբ 104 տոկոս մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի որոշման, գրում է…

Read More
Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Թել Ավիվին և ԱՄՆ ավիակրին Կարմիր ծովում

Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Թել Ավիվին և ԱՄՆ ավիակրին Կարմիր ծովում

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումից ձևավորված հութիների զինված ուժերը հարվածներ են հասցրել Թել Ավիվի տարածքում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտին՝ Յաֆա տիպի անօդաչու թռչող սարքի միջոցով:   Ապստամբները Կարմիր ծովի հյուսիսում հարձակվել են նաև ԱՄՆ Harry Truman ավիակրի գլխավորությամբ՝ ռազմածովային ուժերի ավիակիր խմբի մի շարք նավերի վրա, դարձյալ դրոնների միջոցով: Հայտարարությունն արել է ապստամբների ռազմական խոսնակ…

Read More