ԱՄՆ-ը 35 մլն դոլար կհատկացնի Վրաստանին Ռուսաստանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար

ԱՄՆ-ը 35 մլն դոլար կհատկացնի Վրաստանին Ռուսաստանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար

ԱՄՆ-ը 35 մլն դոլար կտրամադրի Վրաստանին՝ Ռուսաստանի ապագա սպառնալիքներից պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Սա կլինի հերթական ռազմական օգնության մի մասը, որը տրամադրվում է Միացյալ Նահանգների՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմի,- հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը ապրիլի 25-ին Կիևում այցելել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Պատերազմական գոտի հազվադեպ այցի ժամանակ կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներն ասացին, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ 713 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինայի և նրա 15 դաշնակիցների ու գործընկերների պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար:
«Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ գրավոր մեկնաբանության մեջ Պետդեպարտամենտի խոսնակն ասել է, որ 713 միլիոն դոլարի օտարերկրյա ռազմական ֆինանսավորման (FMF) 322 միլիոն դոլարը կօգտագործվի Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման համար, իսկ մնացածը կուղղվի Բալկաններ և Կենտրոնական և Արևելյան Եվրոպա: Ըստ տեղեկությունների՝ նրանց թվում է Վրաստանը։
«Վրաստանը կստանա 35 միլիոն դոլար, որը ներառում է մարտական ​​տեխնիկա, հակադրոնային համակարգ, դաշտային հրետանային մարտավարական տվյալների առաջադեմ համակարգ, շարժունակության հնարավորություններ և կիբեր պաշտպանություն»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Դիվանագետը նաև ասաց, որ Պետդեպարտամենտը ապրիլի 24-ին ծանուցում է ուղարկել Կոնգրես այս գումարի հատկացման մասին։ Դրա նպատակն է «օգնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին համալրելու հնարավորությունները, որոնք նրանք իրենց ռեզերվներից անվճար տրամադրել են Ուկրաինային, որպեսզի ՆԱՏՕ-ն պահպանի և ուժեղացնի իր զսպման հնարավորությունները»: Այդ գումարից 322 միլիոն դոլարը հատկացվում է Ուկրաինային և ուղղված է Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմում պաշտպանվելու նրա կարողությունների ամրապնդմանը»։
Մյուս երկրները, որոնք կստանան ԱՄՆ պաշտպանական զենք, ուսուցում և ծառայություններ՝ Ալբանիան, Բուլղարիան, Խորվաթիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ռումինիան, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան և Բոսնիա և Հերցեգովինան։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։