Ախալցխայում մեքենան վրաերթի է ենթարկել կնոջը, սկսվել է հետաքննություն

Ախալցխայում մեքենան վրաերթի  է ենթարկել կնոջը, սկսվել է հետաքննություն

Այսօր, երեկոյան Ախալցխայում՝ Նաթելաձեի փողոցում, հետիոտնային անցումում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ։ Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան։

Ինչպես հայտնում են շտապօգնության ծառայության մամուլի ծառայությունից, վրաերթի ենթարկվածը շտապօգնության բրիգադով տեղափոխվել է «Իմեդի» կլինիկա։

Ըստ «Իմեդի» կլինիկայի կլինիկական մենեջերի՝ հիվանդի վիճակը ծանր չէ, սակայն այս պահին նա անհրաժեշտ հետազոտություններ է անցնում։

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը նախատեսում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կամ տրանսպորտի շահագործում։