Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի ժամանել է Սպիտակ տուն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ենթադրվում է, որ դրանք վերաբերելու են Ուկրաինայում պատերազմի դադարեցման հեռանկարներին՝ հետագա գործողությունների շուրջ լուրջ տարաձայնությունների ֆոնին, գրում է Reuters-ը:

Euronews-ն էլ նշում է, որ Մակրոնի և Թրամփի հանդիպումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ եվրոպացի առաջնորդները փորձում են հանդես գալ միասնական ճակատով՝ ընդդեմ ԱՄՆ նախագահի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արագ մերձեցման: Այժմ բոլորին հետաքրքրում է, թե ինչ ծրագիր է ներկայացնելու Մակրոնը:

Սոցիալական ցանցերում ուղիղ զրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ կփորձի համոզել Թրամփին, որ նա թույլ քաղաքական գործիչ կներկայանա հանրությանը՝ զիջելով Պուտինի պահանջներին, ինչը, ըստ լրատվականի, հեշտ չի լինի:

Ուրբաթ Թրամփը քննադատել էր և՛ Մակրոնին, և՛ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին՝ ասելով, որ նրանք «ոչինչ» չեն արել պատերազմին վերջ տալու համար։

Հինգշաբթի էլ սպասվում է Քիր Սթարմերի այցը Վաշինգտոն: Նա ևս փորձելու է ստանալ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային: