Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին


Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում:

«Նրան ներկայացվել են առաքելության ընթացիկ զարգացումները, տեղում առկա իրավիճակը։ Նա միացել է Խաչիկում գտնվող պարեկային խմբին»,- ասված է գրառման մեջ:

Ռումինիան առաքելության կազմում ունի 19 անդամ, որը երկրորդ ամենամեծ կոնտինգենտն է առաքելության կազմում: