Ախալցխայում մասնավոր շինություն է հրդեհվել

Այսօր Ախալցխայում հրդեհ է բռնկվել Փառնավազ թագավորի փողոցում գտնվող մասնավոր շինությունում։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը արագորեն ժամանել է դեպքի վայր և հրդեհը մարվել է։  Հրդեհի պատճառը այս փուլում մնում է անհայտ։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։