Շվեյցարիան հանել է հակասիրիական պատժամիջոցների մի մասը

Շվեյցարիան հանել է հակասիրիական պատժամիջոցների մի մասը


Շվեյցարիայի կառավարությունը, հետևելով Եվրամիության օրինակին, հանել է հակասիրիական պատժամիջոցների մի մասը: Դրանք, մասնավորապես, վերաբերում են էներգետիկ և տրանսպորտային ոլորտներին: Կթույլատրվի նաև մի շարք ֆինանսական ծառայությունների մատուցումն ու որոշ բանկային գործառնությունների իրականացումը:

Երկրի կառավարությունից հստակեցրել են, որ սահմանափակումների թուլացումը կապված է Բաշար Ասադի իշխանության անկման հետ և կոչված է նպաստելու խաղաղ և կանոնակարգված քաղաքական անցումային գործընթացին։

Նշվում է, սակայն, որ Սիրիայի սառեցված միջոցները և տնտեսական այլ ռեսուրսները չեն ապասառեցվի։ Շվեյցարիայի կառավարությունը որոշել է լրացուցիչ միջոցներ կիրառել Ասադի և նրա շրջապատի ակտիվների սառեցման համար: Կառավարության տվյալով՝ երկրում սառեցվել են մոտ 104 մլն եվրոյի սիրիական ակտիվներ: