Իսկական քաղաքական կուսակցություններ Վրաստանում նախկինի պես չկան

«Ազգային շարժումը» բաժանվեց աղմուկով և սկանդալով: Դա ընտանիքի քայքայում էր հիշեցնում, երբ դրա անդամները հարևաններին ինչ-որ բան ցույց տալու համար, միմյանց վիրավորելով, իրար վրա թավաներ ու կաթսաներ են նետում: Սակայն ժամանակն է այդ աղմուկը մոռանալու: Այսպիսի հարցադրում անենք. ի՞նչ է փոխվել վրացական քաղաքական լանդշաֆտում այդ պառակտումից հետո: Հենց միանգամից էլ պատասխանենք այն հարցին, թե ինչպիսին…

Read More

Դանիայի խորհրդարանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը համարել է «անողջամիտ սահմանափակում»

Դանիայի խորհրդարանը հունվարի 26-ին կայացած նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության մասին» վերտառությամբ բանաձև, որն ափսոսանք է հայտնում առ այն, որ Թուրքիայում հնարավոր չէ ցեղասպանության մասին հասարակական ու գիտական լուրջ քննարկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընդունված բանաձևում, մասնավորապես, ասված է. «Խորհրդարանն ափսոսանք է հայտնում առ այն, որ թուրքական օրենսդրությունն արգելում է քաղաքացիներին և ԶԼՄ-ներին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթն…

Read More

Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Սաբադելի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարաթյուն, համաձայն որի տեղի ունեցածը բնորոշվում է որպես ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք պետք է դատապարտվի, որպեսզի նման բաներ չկրկնվեն աշխարհի…

Read More

Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգիստ է եղել

Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հանգիստ է եղել: Հակառակորդը հրաձգային զինատեսակներից, ընդհանուր առմամբ, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 8 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 60 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել  են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Read More

Նոր լրատվական-վերլուծական կայք Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հայության համար

Սիրելի ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում մեր նոր կայք-էջը www.mediaAnalytic.org, որը լրացնելու է www.Akhaltskha.Net-ի եւ www.Javakhkmedia.com-ի աշխատանքները: Կայքը ստեղծվել է «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպության հիմքի վրա եւ ի տարբերություն www.Akhaltskha.Net-ի եւ www.Javakhkmedia.com-ի, նոր կայքը անդրադառնալու է նաեւ Հայաստանի ու հայությանը հուզող բոլոր կարեւոր խնդիրներին: Սկզբնական շրջանում կայքը գործելու է միայն հայերեն լեզվով, իսկ ապագայում…

Read More

Նինոծմինդայի գամգեոբան հայտարարել է մրցույթ երկու թափուր աշխատատեղերի համար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբան հայտարարում է մրցույթ երկու թափուր աշխատատեղերի համար: Մեկը վերաբերվում է Հեշտիա գյուղի գամգեբելու ներկայացուցչի, իսկ հաջորդը պետական գնումների գլխավոր մասնագետի պաշտոնին: Դիմորդները պետք է ներկայացնեն դիմում էլեկտրոնային տեսակով, հանրային ծառայության բյուրոի կայքի միջոցով՝ E-mail (www.hr.gov.ge): Մրցույթը անցկացնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մրցութային ատեստավորման հանձնաժողովը, որը վերջում կընտրի կվալիֆիկացված անձերին: Մրցույթն անցկացվելու է երկու…

Read More