Թբիլիսիում մեկնարկեցին Հայոց բանակի 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումները

Հայոց բանակը 25 տարեկան է: Կազմավորման քառորդ դարի ընթացքում նորովի ստեղծված Հայոց բանակը բազմիցս դրսևորել է իր հզոր և մարտունակ լինելը, դարձել երկրի անկախության և ժողովրդի անվտանգության երաշխիքը՝ արժանանալով համայն հայության վստահությանը և մեծ սիրուն: Երկրի պաշտպանության և անվտանգության պահակակետում անձնուրացաբար կանգնած Զինված Ուժերի հոբելյանական տարեդարձը հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և արտերկրում նշում է հավուր…

Read More

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում

Հունվարի 27-ին ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմին զոհ գնացած ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:…

Read More

Ախալցխայում նախատեսում են փոխել ճանապարհային երթևեկության նշանները

Ախալցխայում անվտանգ երթեւեկության նկատառումներից ելնելով նախատեսում են փոխել ճանապարհային երթևեկության նշանների գերակշիռ մասը: Ճանապարհային երթևեկության նշանների մեծ մասը սխալ տեղադրված լինելու պատճառով անհարմարություն է առաջացնում վարորդների համար: Այս մասին հունվարի 17-ին հայտարարեց Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն: Նրա խոսքերով արդեն իսկ ստեղծվել է մասնագետներից բաղկացած մի հանձնաժողով, որը իր առաջարկությունները կներկայացնի ճանապարհային երթևեկության նշանների ճշգրիտ վայրերում տեղադրման վերաբերյալ: Քաղաքապետարանին…

Read More

Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ

Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 150 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպե րատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:   ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Read More