Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է հանձնել սպանված դիվերսանտի մարմինը

Փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմին է հանձնվել Չինարի գյուղի ուղղությամբ դիվերսիայի ընթացքում սպանված զինծառայող Չինգիզ Գուրբանովի մարմինը: ՊՆ մամլո  ծառայության հաղորդագրության համաձայն, դիվերսիայի փաստի հիման վրա ԱԱԾ քննչական վարչությունում վարվող քրգործի շրջանակներում անցկացված դատաբժշկական փորձաքննությունից հետո Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտություն այլևս չկար:

Read More

Փետրվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ

Փետրվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 180 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում…

Read More