Արտյուշ Գրիգորյան. Ախալքալակի տոնավաճառում վաճառվում է կոշիկ՝ ներբանի տակ տիպիկ հայկական խաչի պատկերով

Ախալքալակի տոնավաճառում վաճառվում է կոշիկ՝ ներբանի տակ տիպիկ հայկական խաչի պատկերով։ Ներմուծել են Վրաստան թուրք առևտրականները Թուրքիայից։ Բացարձակ անարգանք է քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Մտահոգիչ է այն, որ հայատառ գրականությունը Վրաստան տեղափոխելիս վրացական մաքսատանը հանդիպում է բազմաթիվ արգելքների, բայց քրիստոնեական երկիր Վրաստանը աչք է փակում այն հանգամանքի վրա, որ երկիր ներմուծվում է ապրանք, որի միջոցով անարգված…

Read More

Վերացնե՛լ ՀՀ քաղաքացիների Վրաստան մուտքի արգելքը Հայտարարություն

Վրաստանի համար ՀՀ քաղաքացի անցանկալի անձանց անուններն ավելանում են շատ արագ տեմպերով: Այսօր արդեն մեր տեղեկություններով Վրաստանի տարածք չեն կարող մուտք գործել մեկ տասնյակից ավելի մտավորականներ, լրագրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Առավել ցավալի է այն փաստը, որ անցանկալի անձ ճանաչվածների մի պատկառելի մասը ծնունդով կամ արմատներով Սամցխե-Ջավախք տարածաշրջանից են: Նրանց շարքերում չկա ոչ մի հանցագործ…

Read More

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ ուղղված հայցը

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված հայցը: Այս մասին ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը: Ծագումով թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը դիմել էր սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող խորհրդարանական որոշումը: «Doğan»-ի հետ զրույցում Աքբաշը տեղեկացրել է, որ Գերմանիայի դատարանը իր ներկայացրած հայցադիմումը վարույթ չի…

Read More

Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ  հասարակայնոթյան հետ կապերի բաժնի հաղորդմամբ, քննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։

Read More

Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ

Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց: Մասնավորապես արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է…

Read More