Ի՞նչ է ուրախությունը Հայոց մեջ և ե՞րբ իրավունք ունի ուրախանալու հայը
Մի դեպք ստիպեց ինձ, որ մտորեմ հայկական միջավայրում «ուրախություն» և «ուրախանալ» հասկացողությունների մասին և թղթին հանձնեմ իմ խոհերը: Անցյալ տարվա աշնանը ընկերոջս հետ գործի բերմամբ ՌԴ Սոչի քաղաքում էինք: Ցերեկը գործնական հանդիպումներ, զրույցներ, այց Սոչիի մարզի տեսարժան վայրեր և այլն, իսկ երեկոյան զբոսանք քաղաքում: Եվ ահա հերթական մի երեկո Սոչիի հանրահայտ «Ривьера» զբոսայգում քայլելուց հետո…