Խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք

Մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ:

Read More

Ջավախքի հայաթափման խնդրի լուծումը ուղիղ ձևով կապված է հզոր Հայաստան ունենալու հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը։   – Բոլոր նախորդ ընտրություններին ջավախահայերի աջակցությունը եղել է իշխանությունների կողմը, այս անգամ նորից այդպես կլինի՞։ – Այն պատգամավորները, որոնք ՀՀ Ազգային ժողովում ներկայացնում են ջավախահայությանը կամ հաջորդ խորհրդարանում ներկայացնելու են մեզ, կարիք ունեն, որ ավելի շատ զբաղվեն մեզ հետ կապված հարցերով։ – Նրանք կարողացե՞լ…

Read More

Ախալցխացի Մարիամ Հարությունյանը դարձել է Հայաստանի լավագույն ուսանող

Երեկ ամփոփվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները: Ուսանողներին ողջունել և մրցանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ամենամյա այս մրցույթը ևս մեկ միջոց է, որով պետությունը խրախուսում և հայտնաբերում է լավագույն ուսանողներին, ինչպես նաև աջակցում ՝ հետագա մասնագիտական կատարելագործման ընթացքում: «Լավագույն ուսանող» մրցույթը հաղթելու համար…

Read More