Հայտարարություն

Սիրելի հավատացյալներ․ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը հրավիրում է բոլորին մասնակցելու «Հայկական Գաթա»  փառատոնին։ Այն տեղի կունենա սույն թվականի Մարտի 22-ին ժամը 17։00 Ախալցիխեի Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Եկեղեցու երգչախումբը պատրաստել է համերգային ծրագիր իր հավատացյալների համար։ Սիրով սպասում ենք բոլորիդ։

Read More

Հոլանդական դատարանը դատապարտել է հակահայ գործչին

Նիդերլանդներում Թուրք-ադրբեջանական միության նախագահ Իլհամ Աշքընը դատապարտվել է երկու շաբաթ ազատազրկման եւ 120 ժամ հասարակական աշխատանքների հակահայկական ելույթի համար, հայտնում է Եվրոպայի Հայ դատի գրասենյակը: Աշքընը մեղադրվում էր հայերի դեմ բռնություն եւ ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։…

Read More