ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Օրերս առցանց մամուլում հրապարակվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժ.պ. Հայկ Դեմոյանի հարցազրույցը, որը հերթական անգամ դուրս եկավ գիտական բանավեճի շրջանակներից (թեև, վաղուց հետևելով Հ. Դեմոյանի՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և վերջինիս տնօրենի հասցեին հրապարակած անանուն նյութերին և հրապարակումներին, խիստ հեռու ենք դրանք գիտական բանավեճ որակելու մտքից)։ Հարցազրույցից հասկացանք, որ Հ. Դեմոյանը գրախոսություն է գրել «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի վերաբերյալ։…