Բախումներ Ալ-Աքսա մզկիթում. կա ավելի քան 40 վիրավոր

Բախումներ Ալ-Աքսա մզկիթում. կա ավելի քան 40 վիրավոր


Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ ուրբաթ առավոտյան վերսկսվել են բախումները պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև։ Ավելի քան 40 մարդ է վիրավորվել։ Տուժածների կեսը հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ գրում է Euronews-ը։

Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ պաղեստինցիներն օգտագործել են պայթուցիկներ և քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։ Վերջիններն էլ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում հարյուրավոր մարդիկ են տուժել այս վայրերում անկարգությունների և փոխհրաձգությունների հետևանքով։

Միաժամանակ, մի քանի օր առաջ 250 000 մուսուլման Տաճարի լեռան վրա մասնակցել է իսլամում հարգված «Ալ-Կադրի գիշերների» առիթով աղոթքին:

Բաթումիի բախումների արդյունքում 40 ձերբակալված կա

Մարտի 11-ի ուշ երեկոյան, Բաթումիի ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում շուրջ 40 ձերբակալված կա: Այս մասին հայտարարել է` նախորդ գիշեր իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Աջարիայի ինքնավարություն մեկնած Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Նախարարի փոխանցմամբ իրավիճակը վերահսկելի է:

Տեղի ունեցածի վերաբերյալ մարտի 12-ի վաղ առավոտյան հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ով մասնավորապես ասել է. «Ամեն ինչ անելու ենք իրավիճակը խաղաղ կերպով կարգավորելու համար: Որոշ քաղաքական ուժեր պետական ինստիտուտների ներկայացուցիչների դեմ վանդալիզմի եւ բռնության միջոցով փորձում են խաթարել կայունությունը երկրում, սակայն հետագա անցանկալի զարգացումիներից խուսափելու նպատակով հրահանգել ենք իրավապահներին նվազագույն հակազդեցությամբ հանդես գալ»:

Հիշեցնենք, մարտի 11-ի երեկոյան, ենթադրաբար ճանապարհային ոստիկանության կողմից տուգանք նշանակելուց հետո Բաթումիի ոստիկանության շենքի մոտ մազմամարդ բողոքի ցույց էր սկսվել, որն ուղեկցվել էր բախումներով: Ցուցարարները փորձել էին մուտք գործել ոստիկանության վարչության տարածք, քարեր նետել շենքի ուղղությամբ, շրջել ոստիկանական մեքենաներ: Ի պատասխան, իրավապահները արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներով զենք էին կիրառել:

Աջարիայի ինքնավարության առողջապահության նախարարի հայտարարության համաձայն, բախումների արդյունքում 33 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, որոնցից 15-ը` ոստիկաններ: Վիրավորներից միայն մեկն է գիշերն անց կացրել հիվանդանոցում, ով ուղեղի ցնցում է ստացել բախումների ընթացքում:

Aliq.ge