Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի քաղաքացիներին, կուսակցություններին և իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում հունիսի 16-ին հավաքվել Եվրոպայի հրապարակում

Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի քաղաքացիներին, կուսակցություններին և իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում հունիսի 16-ին հավաքվել Եվրոպայի հրապարակում

Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին, կուսակցություններին և իշխանության​​պաշտոնյաներին հունիսի 16-ին հավաքվել Եվրոպայի հրապարակում,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նախագահը կոչ է արել քաղաքացիներին միասին ցույց տալ Եվրոպային, որ Վրաստանն ուզում է Եվրոպա։
«Ի՞նչ պետք է անենք այս օրհասական պահին և ինչ եմ առաջարկում։ Առաջին հերթին այն, ինչ առաջարկում եմ առաջին իսկ օրվանից, միասնությունն է։ Մենք այլ ելք չունենք: Նաև հունիսի 16-ին մենք առաջարկում եմ հավաքվել Եվրոպայի հրապարակում, բայց բոլորս, տեսնելու միմյանց և Եվրոպային ցույց տալու մեզ, մեր միասնությունը, մեր կամքը։ Դա լինելու է հասարակություն, բնակչություն, միասնաբար կանգնած, որտեղ բոլորը կլինեն սովորական քաղաքացիներ, ես, դուք և որևէ կուսակցության անդամներ, պետական ​​պաշտոնյաները, բոլորը կգանք որպես հասարակ քաղաքացի։ Չեն լինելու ոչ խոսքեր, ոչ պաստառներ, ոչ հայտարարություններ, եթե որևէ մեկը երգել ցանկանա, կարող է երգել»,- ասել է Զուրաբիշվիլին։
Միաժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին ԵՄ անդամ երկրների դեսպաններին կոչ է արել գալ Եվրոպայի հրապարակ։
«Եթե մենք բոլորս 19:00-ին գանք Եվրոպայի հրապարակ, մեկ ժամ, ավելին պետք չէ, ես ուզում եմ կոչ անել ԵՄ դեսպանին, որ գա մեզ մոտ, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների դեսպաններին միանան մեզ։ Խնդրում եմ բոլոր կուսակցություններին, իշխանությանը, բոլորին, ովքեր եվրոպականության նպատակ ունեն, գան։ Մի կողմ թողեք մնացած բոլոր կարգախոսներն ու հակասությունները, միասին կանգնեք առանց խոսափողի։ Ես դիմում եմ իրավապահներին՝ ձեռնարկել անվտանգության բոլոր միջոցները»,- ասել է Զուրաբիշվիլին։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։

Մայիսի 16-ին միահամուռ քվեարկենք Սրբուկի օգտին Հայաստանին հաղթանակ բերելու համար

Մայիսի 16-ին միահամուռ քվեարկենք Սրբուկի օգտին Հայաստանին հաղթանակ բերելու համար

Մայիսի 16-ին Եվրատեսիլի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սրբուկը, ով ելույթ կունենա առաջին համարի տակ Եկեք միահամուռ քվեարկենք Սրբուկի օգտին Հայաստանին հաղթանակ բերելու համար:

Վրաստանից քվեարկել նկարում նշված կոդերով։

Բուռնաշեթցիների 16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռ

Բուռնաշեթցիների  16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռ

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի 16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռան վրա։ Նախաձեռնողները մոսկվայաբնակ Ա Քոչոյանն և Գ․ Կուրղինյանն են, իրենց համագյուղացիների հետ միասին։ Ինչպես նշում է Արմեն Կուրգինյանը բիբլիական Արարատ լեռը բարձրանալը բուռնաշեթցիների կողմից կազմակերպված ուխտ է:

«Անցյալ տարի շուրջ 40 բուռնաշեթցիներով գնացինք մեր պապական Էրզրումի Օրթվիզ (ներկայումս Ուզունյայլա): Վերադարձին որոշեցինք որ Վանը, Մուշը,Ղարսը, Անին տեսնելուց հետո Արարատը պիտի նվաճվի և այսպես այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում շուրջպար բռնելուց հետո տրվեց ուխտի սկիզբը»,- ասում է Արմեն Կուրգինյանը:

Akhaltskha.Net

Հունիսի 16-ին թշնամու նռնականետային կրակից զոհվել է ՊԲ 3 զինծառայող

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետներով կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ՊԲ 3 զինծառայող: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Զոհված զինծառայողներն են Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: