
«Վրացիների քայլերթ». Մասնակիցները սպառնում են ծայրահեղ քայլերի դիմել
«Վրաստանը վրացիներին», «Հյուրը՝ հյուրի նման» և այլ կարգախոսերով «Վրացիների քայլերթ»-ը տեղի ունեցավ Թբիլիսիի կենտրոնական Աղմաշենեբելի պողոտայում։ Վրացական ազգային երգերի ներքո ընթացող ակցիայի՝ սրբապատկերները վեր պարզած հազարավոր մասնակիցների շարքում էին նաև հոգեւորականներ։ Ցույցը նպատակ ունի «Վրաստանն ազատել անօրինական կերպով երկրում գտնվող միգրանտներից»։ Նման բազմամարդ երթի առիթ էր դարձել վերջերս Իրանի 51-ամյա քաղաքացու կողմից Վրաստանում անչափահաս տղայի նկատմամբ բռնաբարությունը: Ցույցի կազմակերպիչներն իշխանություններին մեկ շաբաթ ժամանակ…