
Համահայկական ուսանողական ռազմական բանակումին մասնակցեցին նաև ջավախքցի ուսանողները
7 օր շարունակ՝ հուլիսի 12-18-ը, Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում համախմբվել էին ՀՀ տարբեր բուհերի, ինչպես նաև Ջավախքի և Արցախի ուսանողները՝ մասնակցելու արդեն չորրորդ անգամ կազմակերպվող Համահայկական ուսանողական ռազմական բանակումին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի 9-ը պաշտպանական շրջանները խորհրդանշող ջոկատների միջև մրցակցային սկզբունքով անցկացվեցին ռազմագիտական գործնական պարապմունքներ՝ կրակային, մարտավարական, ֆիզիկական, ինչպես նաև ինտելեկտուալ, մարզական, մշակութային…