
Թումանյանի տունը վերստին բացեց իր դռները
2017 թվականի օգոստոսի 5-ին, Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում, Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը կայացավ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը՝ նոր էջ դառնալով հայ-վրացական մշակութային կապերի տարեգրությունում: Հիրավի պատմական այս իրադարձության հենքը 100 –ամյա վաղեմության Մեծն Թումանյանի տան թբիլիսահայ համայնքին վերադարձն էր, որտեղ ժամանակին սիրով հյուրընկալվել են Աղայանն ու Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը,…