Ծղալթբիլայում հրդեհը հաջողվել է հանգցնել
Ծղալթբիլայի բնակչության ջանքերով դեպի անտառ գնացող հրդեհը հաջողվել է հանգցնել: Գյուղացիների խոսքերով երեկ գյուղում խոտ էր այրվել, ինչի պատճառով սկսել էին այրվել նաեւ անտառին կպած թփերը: Այս պահի դրությամբ ծղալթբիլացիներին հաջողվել է հանգցնել այրվող թփերը: Akhaltskha.net