
Ախալցխայում անցկացվեց ավանդական դարձած «Լուսավորչի Մանուկներ» ճամբարը
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը, տեսուչ՝ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի նախաձեռնությամբ ու տեսչության բարերար՝ Խաչատուր Բաբոյանի հովանավորությամբ, արդեն երրորդ տարին է կազմակերպվում է հնգօրյա ճամբար: Այս տարի «Լուսավորչի Մանուկներ» ճամբարի մեկնարկը տրվեց օգոստոսի 15-ին, որը տեւեց հինգ օր: Հոգեւոր տեսչության կողմից կազմակերպված ամառային ճամբարում ներգրավվեցին…