Ախալցխայի անտառում հրդեհ է բռնկվել
Ախալցխայի շրջանի Սվիր գյուղի բնակիչները այսօր օրվա երկրորդ կեսին նկատել են անտառում ծուխ: Հրդեհը բռնկվել էր անհասանելի վայրում, որի պատճառով բարդացվել է նրա լոկալիզացումը: Ըստ Վրաստանի Բնության պաշտպանության եւ բնական պաշարների պահպանման նախարարության տեղեկատվության՝ Սվիրի անտառում մոտ մեկ հեկտար տարածք է այրվում: Ախալցխայի Սվիր գյուղի անտառում են գտնվում հրշեջ ծառայության խմբերը եւ տեղի իշխանության ներկայացուցիչները:…