Ուկրաինայից ժամանած ինքնաթիռը արդեն ներգրավվել է Աբասթումանիի անտառում կրակի դեմ պայքարի աշխատանքին
Այսօր երեկոյան Աբասթումանիի անտառում առաջացած հրդեհի հանգցման գործին միացել է Ուկրաինայից ժամանած ինքնաթիռը: Մի քանի ժամից նախատեսվում է, որ Վրաստան կժամանեն երկու ուղղաթիռ եւ մեկ ինքնաթիռ եւս: Իրանի Իսլամական Հանրապետությունը Վրաստան է ուղարկում երկու հրշեջ փրկարարական ուղղաթիռներ: Ներկայումս Աբասթումանիում մոտ 1000 մարդ է ներգրավված հրդեհի հանգցման աշխատանքներում: Գիշերվա ընթացքում, անդադար աշխատանքի արդյունքում, կրակի տարածման սանդղակը…