
Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանում կամաց-կամաց ձեռք են բերելու անվտանգության բաղադրիչ
Ախալցխայի մոտակայքում գտնվող Օրփոլա ռազմական պոլիգոնում սեպտեմբերի 3-ին տեղի են ունենալու «Agile Spirit 2017» ռազմական զորավարժություններ, որոնք կազմակերպվում են ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախաձեռնությամբ: Տվյալ զորավարժությունները Վրաստանում անցկացվում են 2011 թվականից, որին այս տարի մասնակցելու են Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի զինվորականները: Վրացական լրատվամիջոցները հղում անելով Վրաստանի Պաշտպանության նախարարության հաղորդում են, որ Հայաստանը եւս մտադիր է…