Շալվա Պապուաշվիլին հունիսի 8-ին կներկայացնի խորհրդարանի գործունեության տարեկան հաշվետվությունը և հաջորդ տարվա գործողությունների ծրագիրը

Շալվա Պապուաշվիլին հունիսի 8-ին կներկայացնի խորհրդարանի գործունեության տարեկան հաշվետվությունը և հաջորդ տարվա գործողությունների ծրագիրը





Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հունիսի 8-ի լիագումար նիստում կներկայացնի օրենսդիր մարմնի գործունեության տարեկան հաշվետվությունը և հաջորդ տարվա գործողությունների ծրագիրը։
Ժամը 12:00-ին Շալվա Պապուաշվիլին ելույթ կունենա խորհրդարանում։ Խորհրդարանի գործունեության մասին հաշվետվություն ներկայացնելը նախագահի կողմից սահմանվում է կանոնակարգով։
Կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանը սովորաբար գարնանային նստաշրջանի լիագումար նիստերի առաջին շաբաթվա ընթացքում լսում է խորհրդարանի գործունեության տարեկան հաշվետվությունը և հաջորդ տարվա գործողությունների ծրագիրը, որը կներկայացնի խորհրդարանի նախագահը։
Խորհրդարանի տարեկան զեկույցի ներկայացումից և հաջորդ տարվա գործողությունների ծրագրի ներկայացումից հետո տեղի կունենա քաղաքական բանավեճ։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։




Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 14 405 նոր դեպք որից 199-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 14 405  նոր դեպք որից 199-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստավել է կորոնավիրուսի 14 405 նոր դեպք որից 199-ը Սամցխե-Ջավախքում։

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 48 595 թեստ, այստեղից 30 616-ը՝ հակագենի արագ թեստով և 17 979-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 29,64%, վերջին 14 օրը –32,04%, վերջին 7 օրը – 30,78%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 526 205 դեպք: Ապաքինվել է ևս 24 409 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 348 581:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 771 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 791 310 պատվաստում, օրական՝ 3 078:

Կարանտինի ռեժիմում է 16 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 818-ը

Շնորհավորում ենք Հայաստանի 8-րդ գումարման ազգային ժողովին եւ նոր ձեւավորված կառավարությանը ընտրություններում ժողովրդի վստահությունը ստանալու համար

Շնորհավորում ենք Հայաստանի 8-րդ գումարման ազգային ժողովին եւ նոր ձեւավորված կառավարությանը ընտրություններում ժողովրդի վստահությունը ստանալու համար

Այս տարվա օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում իր աշխատանքը սկսեց 8-րդ գումարման ազգային ժողովը, որը ձեւավորվել էր արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ աշխատանքներ են իրականացվել ընտրությունների թափանցիկության բարձրացման համար, ինչի շնորհիվ հնարավորին է դարձել արդար ընտրությունների անցկացումը։

Արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումով իրականություն է դարձել հայ ժողովրդի կարեւոր երազանքներից մեկը՝ ունենալ անկախ ժողովրդավար, արդար և զարգացած հայրենիք, որը զերծ կլինի նախկին տարիների պետականակործան կոռուպցիայից: 

Հայաստանի նորընտիր խորհրդարանը եւ կառավարությունը ժողովրդի աջակցության վրա հենվելով պատմական առաքելություն ու պարտականություն ունի այս դժվարին ժամանակաշրջանում հայ ժողովրդին առաջնորդելու դեպի լուսավոր ու բարգավաճ ապագա, որպեսզի այլեւս երբեք թշնամիների մտքով չանցնի ոտնձգության փորձ կատարելու ինքնիշխան Արցախի ու Հայաստանի սահմանների նկատմամբ։ Դրան կարելի է հասնել միայն համառ, ազգանվեր ու տքնաջան աշխատանքի շնորհիվ, տնտեսապես արդար երկրում։  Հայաստանի ներկայիս իշխանությունները եւ խորհրդարանը հայ ժողովրդին պարտք են ուժեղ եւ բարգավաճ Հայաստան կառուցել, որտեղ հայ մարդը կարիք չի ունենա մտահոգվելու իր անվտանգության ու առօրյա ապրուստի համար։ Շատ արագ պետք է կասեցվի ազգային աղետի հանգցնող արտագաղթը եւ նորովի վերականգնվի հայկական բանակի մարտունակությունը ու պատիվը։

Այս ամենին հասնելու համար այսօր քան երբեւէ կարեւոր է համազգային միասնություն ու այդ իմաստով խորհրդարան մտած բոլոր ուժերը պետք է իրար խանգարելու փոխարեն օր ու գիշեր աշխատեն վերոնշյալ նպատակների իրականացման համար։

  Կրկին անգամ սրտանց շնորհավորում ենք Հայաստանի 8-րդ գումարման ազգային ժողովին եւ նոր ձեւավորված կառավարությանը ժողովրդի վստահությունը ստանալու համար ու մաղթում հաջողություններ պետականաշինության դժվարին գործում։

«Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյան

Հայտարարություն

Հայտարարություն

2019 թվականի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում Սփյուռքի Միասնության Հարթակի կողմից իրականացվեց թելեթոն դրամահավաքի նախաձեռնությունը, որի նպատակն էր Ջավախքի Ախալցխա քաղաքում ձեռք բերել հողատարածք եւ կառուցել մի համալիր, որը ծառայելու էր տեղի երիտասարդության մարզամշակութային կարիքները բավարարելուն։ Դրամահավաքի ընթացքում հանգանակված գումարը ցավոք չբավարարեց շինություն կառուցելու համար նախատեսված քառակուսի մետրին համապատասխան Ախալցխա քաղաքում հողատարածքի ձեռք բերմանը, ինչի պատճառով որոշում կայացվեց տվյալ գումարով սպորտային գույք ձեռք բերել եւ համապատասխան շինություն վարձակալելով բացել մարզամշակութային կենտրնը։
Սակայն այս ծրագիրը կյանքի կոչելուն նախորդեց կորոնավիրուսի համաշխարհային համաճարակը, որը կարանտինային ռեժիմ մտցրեց մարդկանց կյանքում, ինչի արդյունքում մինչ օրս փակված են մնում բազմաթիվ սպորտային օբյեկտներ եւ մշակութային կենտրոններ, որոնց բացվելը դժվար է կանխատեսել հաշվի առնելով համաճարակի երկրորդ եւ երրորդ ալիքի հնարավոր բռնկումը ինչպես Վրաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Դրանից բացի այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետություն առողջապահական համակարգը լրջագույն խնդրի է բախվել վերոնշյալ համաճարակի պատճառով, ինչի հետեւանքով կորոնավիրուսը Հայաստանում այսօր բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլում։ Այս իրավիճակում անչափ կարեւոր է աշխարհասփյուռ համայն հայության ջանքերի կենտրոնացումը Հայաստանի առողջապահական համակարգի խնդիրների լուծման վրա։ Դա եղավ պատճառը, որ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը որպես ԱՄՆ-ի Սփյուռքի Միասնության Հարթակին դրամահավաքում օգնած կազմակերպություն առաջարկեց թելեթոն դրամահավաքի ողջ գումարը փոխանցել ՀՀ-ում COVID-19-ի կանխարգելման և հաղթահարման համար բացված հատուկ հաշվին։
Սփյուռքի Միասնության Հարթակը երկար քննարկումներից հետո վերջապես ընդունեց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի առաջարկը եւ մոտակա օրերին դրամահավաքի գումարը ամբողջությամբ կփոխանցեն ՀՀ-ում COVID-19-ի կանխարգելման և հաղթահարման համար բացված հատուկ հաշվին։
Նույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Ախալցխայում Մարզամշակությային կենտրոն կառուցելու ծրագիրը ոչ մի պարագայում չի չեղարկվելու եւ մնում է ուժի մեջ ու կորոնավիրուսային համաշխարհային համաճարակը ավարտվելուն պես տեղի են ունենալու կոնկրետ քայլեր տվյալ կարեւոր նախագծի իրականացման նպատակով գումար հայթայթելու եւ այն վերջապես կյանքի կոչելու համար։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 6-ով և կազմել 677

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 6-ով և կազմել 677

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 6-ով և կազմել 677: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

3873 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, իսկ 404 մարդ հիվանդանոցում հսկողության տակ:

Նույն տեղեկությունների համաձայն, 677 վարակվածներից 393-ն արդեն ապաքինվել են, 12-ը մահացել:

8 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. ցնցումները զգացվել են Հայաստանի տարածքում

8 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. ցնցումները զգացվել են Հայաստանի տարածքում

Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ: Այս մասին տեղեկանում ենք armtimes

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի հայտարարությունը

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի հայտարարությունը

Փետրվարի 8-ին Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի դիմաց ադրբեջանական համայնքի կազմակերպված ցույցը կրում էր հակահայկական ու հակապետական բնույթ եւ նպատակ էր հետապնդում սեպ խրել հայ-վրացական հարաբերությունների միջեւ: Բուղաշենում Միքայել Ավագյանի կիսանդրու տեղադրմանը հետեւած ադրբեջանական ագրեսիվ աղմուկը հստակ ծրագրված նպատակ ուներ լարվածություն առաջացնել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում եւ հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխել Վրաստանի դաշտ: Վրաստանի ընդդիմադիր ուժերին հարող լրատվամիջոցները նույնպես ամեն կերպ առիթը օգտագործում են իրենց ներքաղաքական հարցերը լուծելու նպատակով: Նրանց ծրագիրը լարված հասարակական կարծիք ստեղծելն է Վրաստանում ընդդեմ իշխանությունների եւ Միքայել Ավագյանի կիսանդրու շուրջ ադրբեջանական աղմուկը լավ առիթ էր Վրաստանի իշխանություններին քննադատելու համար:

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը իր վճռական աջակցությունն է հայտնում երկրի իշխանություններին իրենց հավասարակշռված մոտեցման համար եւ հույս հայտնում, որ ապագայում եւս տվյալ մոտեցումը կպահպանվի: Ադրբեջանական համայնքի կոչը ապամոնտաժելու Արցախյան ազատամարտիկի կիսանդրին կրում է խիստ սադրիչ  ու ապակայունացնող բնույթ եւ ոչ մի կերպ չի բխում Վրաստանի ազգային շահերից:

Սամցխե-Ջավախքի հայերը հստակ գիտակցում են, որ տեղի ունեցածը դրսից պարտադրված սադրանք է, որին պետք է պատասխանել հավասարակշռված ու գրագետ մոտեցմամբ ի շահ մեր պետության ու ժողովուրդների:

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Ախալցխա 09.01.2019թ.

Վահան Բադասյանը Գլենդելում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վահան Բադասյանը Գլենդելում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մարտի 8-ին Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպեցին Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, ազատամարտիկ Վահան Բադասյանի հետ:

Վահան Բադասյանի հետ հանդիպմանը ներկա էին ԱՄՆ-ի Գեոպոլիտիկ Ակումբի, Հայդուկ Միության, Սասնա Ծռեր-Լոս Անջելես Մասնաճյուղի, «Հայրենիքիս» կազմակերպության և Ամերիկահայ Գրողների Միության անդամներ։

Կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի հանդիպմանը հնարավորություն ունեին ներկա գտնվելու Գլենդելի հայ ազգի սովորական քաղաքացիներ: Վահան Բադասյանը հավաքվածներին մանրամասն ներկայացրեց իր ԱՄՆ այցի նպատակը։ Խոսեց Արցախյան Շարժման 30 ամյակի մասին։

Միջոցառման ավարտին Վահան Բադասյանը իր ժամանակը տրամադրեց հարց ու պատասխանի։

Վահան Բադասյանի ԱՄՆ-ը այցելության շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Լոս Անջելեսի Հայ համայնքի,  բիզնեսմենների և ԱՄՆ քաղաքական գործիչների հետ։

Բորժոմիում ՄԻ-8 ուղղաթիռը ընկել է լճի մեջ

Այսօր Բորժոմիում ՄԻ-8 ուղղաթիռը, որը ցած էր իջել լճից ջուր վերցնելու համար ընկել է լիճը: Դեպքը տեղի է ունեցել 10:15 տեղական ժամանակով: Բարեբախտաբար ուղղաթիռի անձնակազմը չի նախնական տվյալներով չունի լուրջ վնասվածքներ: Քիչ անց դեպքի վայր են ժամանել փրկարարները եւ հրշեջ մեքենաների հետ միասին:

Ներկա պահին ուղղաթիռի երեք հոգանոց անձնակազմը եւ մեկ փրկարար տեղափոխվել են Գուդուշաուրիի հիվանդանոց:

Հարկ է նշել, որ դա վրացական միակ ուղղաթիռն էր, որը մասնակցում էր Բորժոմիի անտառում հրդեհի մարման աշխատանքին:

Akhaltskha.net